Posts tagged ‘Հնդկաստան’

ՀՆԴԿԱՍՏԱՆ ԻՄ ՍԵՐ

— Կարոտում եմ Հնդկաստանը:

— Ինչն եք կարոտում:

— չգիտեմ, կարոտում եմ:

— որ մտածեք, կոնկրետ կիմանաք ինչն եք կարոտում:

Ուրեմն, մտածեմ: Արշալույսը հոգեբան է, ու գիտի, որ ամեն զգացմունք էլ կարող ես բացատրել, թե ինչից է առաջացել: Չորս ամիս աշխատել է  Մոմբայի համալսարանում, հիմա էլ գնալու է Բանգալոր չորս ամսով: Հնդկաստանի սերը մեզ բերեց Սիրահարների այգի:

— Կարոտել եմ ձեռքով ուտելը: Վրիդնավանում տաճարում, պրասադ(Աստծո մուրտիին՝ արձանին առաջրկված կերակուրը, որ հետո բաժանում են մարդկանց) էին բաժանում, գդալ չունեի, որ ուտեմ:  Բոլորը ձեռքով էին ուտում: Վերջը ինչ-որ տեղից գտա: Լավ, էս մի անգամ գդալ գտնվեց, բա հետո՞ ինչ անես: Տաճարներում պրասադի համար մետաղե ափսեները շարված են, բայց գդալ չկա: Ճաշարաններում էլ, ճիշտ ա, գդալ կա, բայց հնդիկները ձեռքով են ուտում: Ես էլ սկսեցի ձեռով ուտել, մեկ էրկու, սկզբում դժվար էր, մատներիդ մեջ հավաքես բրինձը կամ դալը, տանես բերանդ էնպես, որ չթափվի, գլուխդ ես իջացնում, ափսեն մոտեցնում: Բայց հետո սովորեցի, դիք նստած, ափսեն հատակին, հանդարտ մատներով բրինձը հավաքում, տանում ես բերանդ:  Ու մեկ էլ զգում ես որ ինչ որ ավելորդությունից ազատվել ես:

1navadvip1

Պրասադ Նայարանա Գոսվամի Մահարաջի տաճարում

Կարոտել եմ հատակին նստելը: Դե տաճարներում պիտի գետնին նստես: Երկար խսիրը գցում են  ու շարքով, խելոք իրար կողք-կողքի նստում են հնդիկները՝  մետաղե ափսեն դիմացները, ճաշ բաժանողները շերեփով ճաշը լցնում են ափսեիդ մեջ: Առաջին անգամ երբ պրասադի էի, կողքս նստած մի եվրոպացի նկատողություն արեց, որ ափսեն խսիրի վրա էր հայտնվել, չգիտեմ ինչի, ափսեն պիտի խսիրին չդիպչի: Բայց հետո հասկացա, որ եվրոպացու քթիմազություն էր: Ամիսների ընթացքում նկատեցի, որ ափսեն կկպնի խսիրին, չի կպնի, ոչ մեկի պետքը չէր:

(далее…)

Реклама

26.06.2016 at 09:44 Оставьте комментарий

Հնդկաստան. ահա բազմազանության ակունքը

Նավադվիպ քաղաքը սրբավայր է Կալկաթայի մոտ. այսպիսի աստված

Նավադվիպ քաղաքը սրբավայր է Կալկաթայի մոտ. այսպիսի աստված

Բանգալոր-Կալկաթա գնացքում մի օրից ավել չըխկ-չըխկում ենք, կարծեմ մոտ 30 ժամ, խցկված, գիշերը վագոնի մեր բաժանմունքում 11 հոգի, վագոնի միջանցքի մի կողմում՝ երեք հոգի, մեկը վերևը, երկուսը ներքևը՝մեր ու երեխա, միջանցքի էս կողմում ութ հոգի, երկու կողմում երեքական նառերին պառկած են, մի նառին էլ երկու հոգի, ուրիշ մեր ու երեխա:

(далее…)

15.07.2015 at 09:23 Оставьте комментарий

Աստծո հետ հանդիպում Շրիռանգամում

Քաղաք տաճարի մեջ

Քաղաք տաճարի մեջ

«Այստեղ Ռամանուջա չարիան է, մենք նրա եղունգները չենք կտրում, չենք լողացնում, շորերը չենք փոխում, թողնում ենք այնպես ինչպես նա մարմինը թողել է: Նա այսպես նստած, ժպիտը դեմքին հեռացել է: Նա ապրել է 1070 տարի առաջ՝ 120 տարի»,-ասում է պուջարին(հնդիկ հոգևորականը):

(далее…)

10.03.2015 at 09:58 Оставьте комментарий

Գոկառնա. Շիվա լինգամը չի հասնում օտարներին

Գոկառնայում Շիվայի փառատոնին

Գոկառնայում Շիվայի փառատոնին

Գոկառնայի Մահադև տաճարի ուղիղ ափին՝ այնտեղ, ուր եվրոպացիները չեն լողանում, ջուրը կեղտոտ է, Գոկառնայի կոյուղիներն են թափվում, բայց հնդիկներն են լողանում, քանի որ սուրբ տեղ է.

Մահադև՝ (աստվածների աստված) տաճարի Շիվա լինգամի ու Ռամա տաճարի տակ է, ուր հոսում է Ռամայի սուրբ աղբյուրի ջուրը, վրաններ ու հենակների վրա քաշած պաստառներով օթևաններն են բացվել՝ ուխտավորների քարավանները ավազներին գիշերել են:

(далее…)

27.02.2015 at 10:25 Оставьте комментарий

Գոկառնայի պարգևը. սեր յոթ կյանքի համար

Լիլան Արային արդարում է

Լիլան Արային արդարում է

Արա Արուշը կերպարանափոխվել է, չինական և հնդկական խորհրդանշան թաթուներով, ջինսի ժիլետով, մազերը երկու կողմից տաշած, սև արևային ակնոցով ղարաբաղցի Արան ուրիշ մարդ է դարձել. Հնդիկ նորապսակ՝ սպիտակ, կարմիր կերպասների ու դրասանգի հյուսվածքով չալման գլխին վարպետորեն կապած, մերկ մարմնին փաթաթած սպիտակ չադրը, այնպես որ կրծքին դաջված տառապանքի մանտրայի կեսն է երևում, ծածկվել է ձախ բազկի խաղաղություն (tài) չինական հեքսագրամը. ներքին տրիգրամի՝ երկնքի՝ երեք զուգահեռ գիծ ու արտաքին տրիգրամի՝ երկրի՝ երեք ընդհատված գիծ,- միասնությունը, իսկ աջ բազկի արևի դաջվածքը, որ արվել է գողական նակոլկի վրից, մերկացած մնալով մատնում է, որ փեսան այնքան էլ հնդիկ չի, հնդիկները պաշտանմունքերը չեն դաջում մարմիններին, խոնարհվում են, արևի ամեն ծագման հետ ճակատներին տիլակ գծում, որ ամեն անգամ, ամեն առավոտ անընդհատ հաստատեն իրենց նվիրվածությունը աստծուն, տիլակը՝ աստծո հետքը, ով ամեն օր դաջում է իրենց ձեռքով սեփական ճակատներին, մի անգամ թաթու անեն ու մոռանա՞ն աստծուն, տենց չես ծառայի նրան, բայց հնդկական իմաստնության երկրպագու է, համարյա հնդիկ, այն աստիճան որ վճռել է իր սիրելի Աննայի հետ պսակադրվել հինդուիստական ծեսով:

(далее…)

23.02.2015 at 10:28 Оставьте комментарий

Շիվան Ինքնագիր հանդեսի հովանավոր

g2«Վահան, գնացքը էկավ, արագ, մի րոպեից շարժվում ա»,-հեռվից գոռում է Գայատրին:

Ուդուպիի կայարան, չուկ- չուկ-չարախկ չուկ, գնացքը կանգնեց: Մի րոպեից կշարժվի, կհասցնե՞մ:

(далее…)

14.02.2015 at 10:34 Оставьте комментарий

«Ո՞ր երկրից ես». մի հարցի պատմություն

Հնդկաստանի ամենաազատ նահանգը. Գոայի ծովափ

Հնդկաստանի ամենաազատ նահանգը. Գոայի ծովափ

«Էս տանը երկու իտալացի տղերք են ապրում, եթե համաձայնվեն, վարձը կիսեն ձեզ հետ, դուք էլ կարող եք մնալ: Լրիվ հնարավոր է՝ երկու լոգարան ու զուգարան կա, առանձին մուտքերով»,-ասում է հնդիկ տան տերը:

(далее…)

27.01.2015 at 10:35 Оставьте комментарий

Предыдущие записи


Рубрики

դրոշմ

Art DIY բար homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Դուբլին Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Իռլանդիա Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ Հեղափոխական Դաշնակցություն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 952 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Գեմաֆին Գասպարյան. Արա, մի քրֆի, լավն էր արա, ձեռս փող չկար սենյակի, ճլեցինք ճլեցինք, հեն ա իրիկվա յան ծառերի տակ... fb.me/yxeC0uhL 19 hours ago
  • Գեմաֆին Գասպարյան. Արա, մի քրֆի, լավն էր արա, ձեռս փող չկար սենյակի, ճլեցինք ճլեցինք, հեն ա իրիկվա յան ծառերի տակ... fb.me/B5OYbZLq 19 hours ago
  • Կարծում եմ ընտանեկան կապերի վերաբերյալ բանավիճող կողմերը ընդհանություններ էլ ունեն՝ նրանք հիմնականում քրիստոնյա... fb.me/3Y06gWblX 1 day ago
  • Մարկ Նշանեանի երեք մասից բաղկացած դասխոսությանը, որ կլինեն ՆՓԱԿ֊ում հոկտեմբերի 20-ին, 27֊ին և նոյեմբերի 3-ին(3... fb.me/4mQarlTNL 1 day ago
  • Մարկ Նշանեանի երեք մասից բաղկացած դասխոսությանը, որ կլինեն ՆՓԱԿ֊ում հոկտեմբերի 20-ին, 27֊ին և նոյեմբերի 3-ին(3... fb.me/436CR5u2S 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: