Posts tagged ‘Նաիրի Հունանյան’

Ֆիլմային զուգահեռներ. Ալդո Մորոն, Կարմիր բրիգադը և Նաիրի Հունանյանը

Ալդո Մորոյի լուսանկարը գերության ժամանակ

Ալդո Մորոյի լուսանկարը գերության ժամանակ

«Իրականում ձեր կրոնը այնպիսին է ինչպիսին իմը, միայն ավելի դաժան, օրինակ դուք ատում եք մարմինը, նույնիսկ ավելի շատ, քան մենք՝ կաթոլիկներս: Քրիստոնեությունը ինչ որ ժամանակ այդպիսին է եղել, բայց այժմ արդեն՝ ոչ, վերջին խաչակրաց արշավանքը եղել է 1270թ., իսկ վերջին կախարդին խարույկի վրա վառել են 18-րդ դարի վերջին Շվեյցարիայում»,- ասում է Ալդո Մորոն իրեն գերեվարած «Կարմիր բրիգադների» տեռորիստներին Մարկո Բելոքիոյի «Բարև գիշեր» ֆիլմում:

(далее…)

24.03.2015 at 14:58 Оставьте комментарий

Հոգեկան հիվա՞նդը բանտախցում. իրավապաշտպանները լռում են

Հոկտեմբերի 27-ին ֆբ-ում աչքիս ընկավ մի օգտատերի հարցը. «Ի՞նչ պատճառով է Կարեն Հունանյանը խցում միայնակ ժամանակ անընդհատ խոսում»:

Հարցը հնչեցվել էր անցյալ տարի, երբ մի խումբ պատգամավորներ ԿԳԲ-ի մեկուսարան էին այցելել և հանդիպել հոկտեմբերի 27-ի ահաբեկիչ եղբայրներ Նաիրի և Կարեն Հունանյաններին: Հիմա, այս տարի հոկտեմբերի 27-ին կրկին հարցը ակտուալ դարձավ:

168 ժամը այն ժամանակ հաղորդել է. «Հոկտեմբերի 26-ին ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Էլինար Վարդանյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Տիգրան Ստեփանյանը և Վահե Էնֆիաջյանն այցելել էին «ԿԳԲ-ի պադվալ»: Այս այցն էականորեն տարբերվել է նախորդներից, քանի որ նրանք հանդիպել են հոկտեմբերի 27-ի ոճրագործների պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ: Կարեն Հունանյանի հետ հանդիպում քրեակատարողական հիմնարկի ղեկավարը խորհուրդ չի տրվել, քանի որ, ինչպես փոխանցել են պատգամավորներին, Կարեն Հունանյանը հոգեպես անհավասարակշիռ վիճակում է` անընդհատ խոսում է»:

ԿԳԲ-ի մեկուսարանից ազատվածներից ես էլի էի լսել, որ Կարեն Հունանյանը՝ «խփնվել ա», հոգեկան հիվանդ է, անընդհատ խոսում է, ու այդպես տարիներ: Վերջերս մեկուսարանից դուրս եկավ մի բանավոր տեղեկություն, որ Նաիրին էլ տարօրինակ վարք է դրսևորում: Երկուսն էլ 14 տարի միայնակ են խցում:

(далее…)

30.10.2013 at 22:08 Оставьте комментарий

Հոկտեմբերի 27-ին այլ հայացք.«միայն հենվելով սեփական խիզախության վրա»

«Իսկ գուցե նրա թիկունքին ինչ որ մեկը եղե՞լ է»,-հարցրի ես: Լիլիթը քմծիծաղ տվեց` ըհը ևս մի հիմար ով զոհ է գնացել քարոզչությանը, ևս մեկը ով խելք չունի սեփական դատողությունները անելու համար:

Հետո լրջացավ ու վստահ ասեց.

«Он пошел на это на свой страх и риск,- հնարավոր չէր որ Նաիրիի հետևը մարդ լիներ, ոչ մի երաշխիք չկար, որ կենդանի կմնար»:

(далее…)

27.10.2011 at 12:31 7 комментариев

Բանավեճ մահապատժի մասին. Եվրոխորհրդի անդամակցությունը բախվում է ահաբեկիչներին մահապատժի ենթարկելու խորհրդարանի մտադրությանը

Հայաստանի օրենսդիրների մի մասի ձգտումը՝ վրեժխնդիր լինել խորհրդարանում 1999 թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ժամանակ սպանված իրենց ութ գործընկերների մահվան համար, կարող է վնասել Հայաստանի՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամի կարգավիճակին:

2001 թվականի հունվարից Հայաստանը դարձավ Եվրոխորհրդի անդամ՝ պայմանով, որ կիրականացնի մի շարք պահանջներ, այդ թվում՝ կվերացնի մահապատիժը:

Եվրոխորհրդի մյուս 43 անդամ երկրները ստորագրել են Եվրոպայի մարդու իրավունքների կոնվենցիայի վեցերորդ արձանագրությունը, որը բացառում է մահապատիժը:

(далее…)

11.10.2002 at 00:00 2 комментария


Рубрики

դրոշմ

Art DIY բար homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Դուբլին Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Իռլանդիա Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ Հեղափոխական Դաշնակցություն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 750 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • երկու ձեն վանական ճամփորդում են։ Ճամփին մի կին է հանդիպում, խնդրում է գետը անցկացնել, նրանցիցի մեկը գրկում է... fb.me/9gG0YXjtX 1 week ago
  • 5 of 5 stars to Beloved by Toni Morrison goodreads.com/review/show/20… 1 week ago
  • fb.me/9fq6X3E8B 1 week ago
  • Aida Papikyan Աիդա Պապիկյան. Հարաբերությունները բանակում. «Մի անգամ ինքը բան ասեց, որ ակնհայտ աբսուրդ էր, ես... fb.me/3JuPqgsRY 1 week ago
  • Անտիպ Որբունի. հայր Նորվան վարդապետը ինծի ըսած էր, որ ալ հիմա կրնամ հանգիստ ըլլալ, ձէր կինը ձեզմէ հեռացուցի, որ... fb.me/xukRuFDv 2 weeks ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: