Posts tagged ‘Ոսկե ծիրան’

Ոսկե ծիրանում «Մանդարիններ» և «Խենթ պատմություն», մալյարություն և կինո

կադր «Մանդարիններ» ֆիլմից. Ահմեդը և ռուս վարձկանը դեմ դիմաց

կադր «Մանդարիններ» ֆիլմից. Ահմեդը և ռուս վարձկանը դեմ դիմաց

«Մանդարիններ» ֆիլմի տասներորդ րոպեից արդեն հայտնի էր, թե ինչ է լինելու. փոխհրաձգությունից վիրավորված երկու կովկասցի թշնամիները, որոնց փրկել ու իր տանը խնամում է էստոնացին, պիտի ընկերանան, ախպերանան ու իրար պաշտպանեն իրենց վրա հարձակվողներից:

(далее…)

Реклама

17.07.2015 at 10:15 Оставьте комментарий

Իմ մրցանակը «Կույր ժամադրությանը»

1844

Սանդրոյի ընկերը՝Իվան ժամադրության կույր աղջկա հետ

Էխ Սանդրո, Սանդրո, տենց էլ չկարողացար վճռական լինել, մամայիցդ ու պապայիցդ տենց էլ պոկ չէկար, ու այդպես էլ մնացիր անկնիկ:

Երկու ընկեր, երկուսն էլ ուսուցիչ Սանդրոն  ու Իվան, արդեն 40 տարեկան, չեն ամուսնացել ու երևի էլ երբեք էլ չամուսնանան: Նույնիսկ ժամադրությանը, հյուրանոցի սենյակում դեմ դիմաց կնոջ հետ չեն վճռում մի բան անել:

Երբևէ եղե՞լ են կնոջ հետ, գուցե՞ կույս են: Կովկասում մտավորական, ֆլեգմատիկ միջին տարիքի տղամարդ, ճանաչո՞ւմ ես նրան՝ Սանդրոյին, որ կարող է նվիրված ծառայել ինչ որ անծանոթ մեկին, ասենք բերդից դուրս եկած Տենգոյին, մեկին ում կնոջը (իբր) սիրահարված է, սակայն երբեք ոչ իրեն՝ իր անձնական զգացմունքներին:

(далее…)

23.07.2014 at 13:03 Оставьте комментарий

Թուրքական «ձմեռային քունը» Ոսկե Ծիրանում

Սելջուկ Գյունեյը «Ֆուրթունա» պանսիոնում մի սենյակը դարձրել է թանգարան

Սելջուկ Գյունեյը «Ֆուրթունա» պանսիոնում մի սենյակը դարձրել է թանգարան

Մայիսին, երբ վարարում է Համշենի Քաչքար լեռներից հոսող Ֆըռթնա գետը, բացվում է կայգինգի սեզոնը՝ լեռնագետային նավարկությունը և  «Ֆուրթունա»(կամ ֆըռթընա Firtina Pansiyon) հյուրանոցը լցվում է էքստրեմալ զբոսաշրջիկներով: Պատմական Համշենը՝ լեռնային գետերով, 90 աստիճան թվացող զառիվերներներին տներով, անդունդերով ու լեռնագագաթներով Թուրքիայի ամենտուրիստական շրջաններից է դարձել:

Բայց նոյեմբերին զբոսաշրջիկներ արդեն չեն գալիս և մենք  «Ֆուռթունայի» միակ հյուրերն էինք,  ու միակ ձայնը գետի աղմուկն էր: 2011-ի աշունն էր, երբ Անահիտի և Խաչիկի հետ գնացել էինք Թուրքիա համշենցիների մասին նյութ գրելու(արդյունքում ստեղվեց hamshesnak.com կայքը ):

(далее…)

20.07.2014 at 13:20 Оставьте комментарий

Սահակյանի «Այդ ես չեմ» ֆիլմը. աղջկա ու հոր այս հանդիպումը

Ես պատրաստվում եմ փոխել անունս

Ես պատրաստվում եմ փոխել անունս

Իրար հաջորդող տարբեր ֆորմատներով ու գույներով կադրերի` Ճաքած հեռախոսի խցիկով տեսագրությունների, հիշողության պատկերների, հեղինակի տեսախցիկի, Էվրիդիկեի թղթե ֆիգուրների անիմացիայի պատկերային բազմազանությունը կամ բազմաձայնությունը հանդիսատեսին այնպես է գրավում, որ ուզում ես ֆիլմը շարունակվի: Հեղինակի հաճո՞ւյքն է փոխանցվում, ստեղծագործական հաճույքը, որ իր զգացողությունները պատկեր է դարձնում, անձնավորում, բազմացնում, դերաբաշխում ու տեղադրում տարածության մեջ` Ալավերդի աղքատ ու լքված քաղաքում:

Աղջիկը՝ իր ճաքած հեռախոսի խցիկով, մայրը` հիշողության պատկերներով և հեղինակն իր տեսախցիկով. կամ հեղինակը՝ մեկ Էվրիդիկեն է, մեկ` մայրը, և մեկ էլ` արվեստագետը, ով ֆիլմի հայերեն վերնագիրը դրել է՝ «Այդ ես չեմ»:

(далее…)

20.07.2013 at 12:21 Оставьте комментарий

Սիրո ու սեքսի անհնարինությունը Զայդլի եռապատումում

Կա՞ ինքնախաբեության մի աստիճան, որից հետո անհնար է ինքն իրեն խաբելը: Չէ, Թերեզայի համար ինքնախաբեությունը սահման չունի, միայն թե սեքսը հնարավոր լինի ու հաճույք ստանա:

Continue Reading 16.07.2013 at 07:20 Оставьте комментарий

Ֆիլմս Ոսկե ծիրանում

Կադր «Սպասում» ֆիլմից

Կադր «Սպասում» ֆիլմից

-Բարև Նունե ջան:

-Բարև:

Ոսկե ծիրանից-Ոսկե ծիրան Նունեն Գերմանիայից վերադառնում է տխուր երկիրը ու ես էլ Նունեին տեսնում ուրախանում եմ: 90-ականներին վավերագրական ֆիլմ էր նկարել՝ «Օր»: Ես աշխատում էի «Բեմ» հանդեսում, խմբագրությունում էր Փելեշյանը, հիացած խոսում էր Նունեի ֆիլմի մասին, էնպես հիացած, որ աչքերը փակում էր: Իրանից ազդվել էր, դրա համա՞ր էր գովում: Դժվար, որտև Արա Վահունու մասին ասում էր՝ իմ ֆիլմերը առել, քսերոքս ա արել, ցույց ա տալիս:

Ափսոս, հետո Նունեն էլ չնկարեց, կամ էլ կարծեմ չնկարեց:

-Իմ բաջը կտա՞ք:

(далее…)

07.07.2013 at 18:06 Оставьте комментарий

«Ալցհեյմերում» կինը պահպանում է կորցված զգացողությունները

«Երանի մենք այնպես հավատայինք ինչպես Այիշեն է հավատում, ես նկատի չունեմ Աստծո հավատը»,-  մոլլայի խոսքը Ահմադ Ռեզա Մոթամեդի  «Ալցհեյմեր» ֆիլմի բանալին է:

Ոսկե Ծիրանի բազմաթիվ տպավորություններից ամենավառը Այիշեն է իր հավատով ու համոզվածությամբ, որոնք չկարողացան սասանել նույնիսկ ճշմարտության երկու տիրակալները՝ կրոնն ու գիտությունը:

Ֆիլմի գլխավոր հերոսը հավատն է՝ կնոջ  հավատը, որ իր ամուսինը՝Ամիրը քսան տարի առաջ չի այրվել, նա ով թաղվել է իր ամուսինը չի, որ գալու է այն օրը, երբ ամուսինը կհայտնվի, և ահա նա եկել է, փողոցում հայտնված աճպարարը, ով իրեն ներկայացնում է որպես Ամիր, կախել է վզից թերթում տպագրված ամուսնու նկարը: Այո, Այիշան վստահ է, որ հենց նա է Ամիրը(Այիշեն ընտանքից գաղտնի թերթում հայտարարություն էր հրապարակել, որ փնտրում է կորած Ամիր Ղասեմիին):

Այշեի եղբայրը, Ամիրի եղբայրը, մոլլան վստահ են, որ աճպարարը Ամիրը չի, որ ավանտյուրիստ է, որ ցանկանում է Ամիրի անվան տակ ընտանեկան բարեկեցությունից օգտվել, համոզում են Այշեին,  որ հրաժարվի նրան ամուսնու տեղ ընդունելու մտքից: Սակայն Այշեն անդրդվելի է: Նույնիսկ բանտից եկած աճպարարի հանցագործ ընկերն է վկայում, որ բանտում այդ մարդուն ինքն է ցույց տվել թերթի լուսանկարը և համոզել ներկայանալ որպես Ամիր, բայց Այիշեի հավատը չի սասանվում: Հանդես է գալիս ամենամեծ հեղինակությունը՝ գիտությունը, Այշայի և Ամիրի դստեր ու աճպարարի արյան անալիզները ցույց են տալիս, որ այդ մարդը դստեր հայրը չի, Ամիրը չի: Ոստիկանությունը Այիշեի հարազատների բողոքի հիման վրա նրան ձերբակալում է որպես խաբեբա: Սակայն ի՞նչ է գիտությունը Այիշեի հավատի դիմաց, այդ մեզ անծանոթ, առանց փաստերի հավատը, մի օտարացած հավատ, որին ոչ ոք չի կարողանում հաղորդակցվել: Ի վերջո հավատը հաղթում է, ստիպում է տեգրոջը ոստիկանությունից հետ վերցնել բողոքը և մյուս հեղինակությանը՝ կրոնին, նրա ներկայացուցչի՝ մոլլայի միջոցով միջնորդել որ ազատեն աճպարարին:

(далее…)

23.08.2012 at 23:10 Оставьте комментарий

Предыдущие записи


Рубрики

դրոշմ

Art DIY բար homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Դուբլին Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Իռլանդիա Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ Հեղափոխական Դաշնակցություն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 6 037 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Marked as to-read: Ukraine in the Crossfire by Chris Kaspar de Ploeg goodreads.com/review/show/22… 2 days ago
  • 5 of 5 stars to В тупике by V.V. Veresaev goodreads.com/review/show/21… 5 days ago
  • Ուիլյամ Կառլոս Ուիլյամս. Նախ սա եմ ասում. դուք տեսել եք, չէ՞, տարօրինակ թռչուններին, որ երբեմն մեր գետի վրա են... fb.me/8VNozAJzk 1 week ago
  • Мне понравилось видео "Վիոլետ Գրիգորյան. Քաղաքը / Violet Grigoryan: The City" 1 week ago
  • Մարկ Նշանեան. Կերպ առանց կերպարի։ Ցցու­նու­թիւններ։ Խորտու­բոր­տութիւններ։ Յի­շեց­ուածը եւ ուրեմն թուղթին վրայ... fb.me/41zoNCByH 1 week ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: