Posts tagged ‘Ռուբեն Մանգասարյան’

Մանգասարյան Ռուբոն չկա

Ռուբոն: Լուսանկարը Անահիտ Հայրապետյանի

Առավոտ, կիրակի, անկողնուց վեր ես կենում, վարագույրները քաշում, արևը տուն ա լցվում, ու մեկ էլ տխրում ես, որ էսօր առաջին անգամ Ռուբոն արևի լույսը էլ չի տեսնելու: Մանգասրայան Ռուբենը մահացել է,- հեռախոսափողի մեջ լաց լինելով տեղեկացնում է Լոռանսը: Ոնց թե:

Փետրվարի սկզբներին էր, Ծաղկաձորում, միասին աշխատելու, թե հանգստանալու էինք գնացել, ինքը` ավելի աշխատելու, ես` ավելի հանգստանալու: Հանգստյան տան բարում գարեջուր ենք խմում, քննարկում պլաններ: Երկուսիս երազանքն էր, որ միասին Թուրքիայի մուսուլման համշենցիների մասին նյութ անենք, ու Ռուբոն ասեց, որ էս տարվա մեջ անպայման կազմակերպելու եմ, գնանք: Ռուբոյի ծրագրերը անսպառ են, ծրագրերի մի իննսուն տոկոսը իրականացնում էր, թե չէ, վերջը հարյուրն էլ կաներ:

(далее…)

23.03.2009 at 15:29 Оставьте комментарий

Ծախսաձոր Travel

«Գիտեք ես միայն կանանց հետ եմ լինում»,-հարբած աչքերին սեքսուալ արտահայտություն տալով ադմինիստրատորին ասաց Աննան ու  անմիջապես գնաց համար։

Ես մնացի ադմինիստրատորի դեմը, ջահել տղա էր,  զարմացել մնացել էր, ու մինչև ես կհասցնեի Աննայի հետևից հասնել, ինձ հարցրեց՝ «Աղջիկները առանձի՞ն են մնալու, տղաները առնաձի՞ն»։ Այ քեզ հարց, միշտ էլ հայ տղաները առանձին են աղջիկները առանձին։ «Այսինքն ինչ ես ուզում ասես» կոշտ ասեցի ես, որ իր կասկածներին թևեր չտա։ Հետո առավոտ, որ Աննային պատմում էինք իրա ասածները ու խնդում, կիսաամոթ, կիսալուրջ, կիսաուրախ հա կրկնում էր՝ ես շակիռոված էի ուզում անել, մենակ շակիռոված։

(далее…)

25.02.2009 at 15:34 Оставьте комментарий

Սև կյանք

Խմբագրից կողմից՝ Փորձված լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանը հանդիպել է այս ընտանքին աշխատանքի բերումով: Որոշ ժամանակ անց Ռուբենը և «ԱրմենիաՆաուի» թղթակից Վահան Իշխանյանը վերադարձել են, որպեսզի նյութ պատրաստեն այդ ընտանիքի մասին (և օգնեն նորոգելու նրանց վառարանի խողովակները):
Սահմանային կյանքը դժվար բան է…
________________________________________
Լիդան վառարանի համար հավաքում է փողոցից այն ամենը, ինչ կարող է վառվել։ ՈՒ քանի որ Բագրատաշենում ամենից շատ փողոցում ցելոֆանե տոպրակներ են թափված, հիմնական վառելանյութը դառնում է պոլիէթիլենը։
39-ամյա Լիդա Գադյանը փախստական է Բաքվից։ Այնտեղ եղել է ճաշարանում աման լվացող։ Այս տարի իր նախկին վագոն-տնակից տեղափոխվել է Բագրատաշենի փախստականների համար կառուցված թաղամասի նորակառույց բնակարանը։ Թե տարվա որ ամսին, չի հիշում։ Ինչպես չի հիշում, թե երբ է փախել Բաքվից, երբ է հայտնվել Ստեփանակերտում, երբ է ամուսնացել, երբ է երեխաներ ունեցել և երբ է տեղափոխվել Բագրատաշեն։ Ոչ թե հիշողությունն է կորցրել, հիշողությունը տեղն է, այլ կորցրել է ժամանակի զգացողությունը։
(далее…)

26.12.2003 at 00:00 Оставьте комментарий


Рубрики

դրոշմ

Art DIY բար homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Դուբլին Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Իռլանդիա Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ Հեղափոխական Դաշնակցություն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 750 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • երկու ձեն վանական ճամփորդում են։ Ճամփին մի կին է հանդիպում, խնդրում է գետը անցկացնել, նրանցիցի մեկը գրկում է... fb.me/9gG0YXjtX 1 week ago
  • 5 of 5 stars to Beloved by Toni Morrison goodreads.com/review/show/20… 1 week ago
  • fb.me/9fq6X3E8B 1 week ago
  • Aida Papikyan Աիդա Պապիկյան. Հարաբերությունները բանակում. «Մի անգամ ինքը բան ասեց, որ ակնհայտ աբսուրդ էր, ես... fb.me/3JuPqgsRY 1 week ago
  • Անտիպ Որբունի. հայր Նորվան վարդապետը ինծի ըսած էր, որ ալ հիմա կրնամ հանգիստ ըլլալ, ձէր կինը ձեզմէ հեռացուցի, որ... fb.me/xukRuFDv 2 weeks ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: