Posts tagged ‘փախստական’
«Փախստականները». Լավ կյանքի գինը հայրենիքի մասին սուտն է
17-ամյա Դավիթին Շվեդիայից մնացել է բարեկեցիկ կյանքի հիշողությունը և շվեդ ընկերոջ նվիրած շրթհարմոնը:
«Չէի ուզում գալ Հայաստան, որովհետև պայմաններն այնտեղ արդեն լավ էին, մտածում էի` գայի Հայաստան ի՞նչ պիտի անեի, բայց որ ծնողներս եկան, իրանց հետ եկա ու փորձեցի հարմարվել պայմաններին,-ասում է Դավիթը:
Նրա ընտանիքը այն հազարավոր հայ ընտանիքներից է, որ լավ ապրելու հեռանկարով իր աղքատ երկիրից հեռացել է Արևմուտք և ներկայանալով իր երկրում հալածված ապաստան հայցել: Սակայն այս ընտանիքը այն հազվագյուտներից է, որ բարեկեցիկ կյանքը թողել և իր կամքով վերադարձել է հայրենիք:
Արարատում բնակվող Հակոբյանները որպես փախստականներ չորս տարի ապրել են Շվեդիայում 1998-2002 թվերին:
«Եթե մենք իրական պատճառն ասեինք, որ եկել ենք նորմալ պայմաններում ապրելու համար, տրամաբանական է, որ մեզ այնտեղ ոչ ոք չէր պահի, որովհետև այդպես ամբողջ Հայաստանը կուզենա գնալ Շվեդիայում ապրելու,-ասում է Կարապետ Հակոբյան.- Պետք է այնպիսի պատմություն հորինես, իրենց վստահեցնես, համոզես, որ ուրիշ ճար չկար, փրկությունդ միայն Շվեդիան է, որ համաձայնվեն քեզ պահել:
Ընտանիքի հույսը. դեռահաս փախստականը դպրոցը փոխում է առևտրի հետ, որպեսզի կերակրի ընտանիքը
![]() |
Ընտանիքի կերակրողը
|
Դավիթ Անտոնյանը 15 տարեկան է և ընտանիքի միակ կերակրողն է։ Ամեն օր նա Աբովյանից Երևան է գալիս (20 կմ), ապակյա շշեր հավաքում տներից, որոնք հանձնում է խանութ ու ստացած գումարով ընտանիքին սնունդ ապահովում։
Անտոնյանների ընտանիքը՝ Դավիթը, նրա 12-ամյա քույրը՝ Մարինեն, և նրանց մայրը՝ Կարինեն, փախստականներ են Ադրբեջանից: Փախել են Բաքվից 1989 թվին, երբ հայերի համար Ադրբեջանում մնալն այլևս ապահով չէր։
Հայրը տարիներ առաջ գնացել է Ռուսաստան, և նրանից ոչ մի տեղեկություն չկա։ Կարինեն սրտային անբավարարություն ունի, և արդեն 3 տարի է, ինչ չի կարող աշխատել։
Ընտանիքի հոգսն ամբողջությամբ ընկած է դեռահաս տղայի ուսերին:
«Դավիթը լավ էր սովորում։ Բայց արդեն 2 տարի առաջ միտքը աշխատանքին էր ուղղված, սովորելու մասին էլ չէր մտածում, — ասում է Կարինեն: — Երբ նեղվում էի, բողոքում էի, ասում էի, թե ինձ համար ինչքան դժվար է, ասում էր` մա՛մ, մի տարի էլ դիմացի, 8-ը ավարտեմ, կգնամ կաշխատեմ, քեզ կօգնեմ»։
Հինգ ամիս առաջ Դավիթն ավարտեց 8-րդ դասարանը և սկսեց աշխատել՝ Երևանում շշեր գնելով կամ հավաքելով ու հետո վերավաճառելով:
Կրկին փախստական. հյուրանոցի սեփականաշնորհումն անելանելի դրության մեջ է դնում Ադրբեջանից փախած հայերին
«Սեբաստիա» հյուրանոցի փախստականները վախից ամեն գիշեր 10-ից հետո դռներն ամուր փակում են՝ ամեն երեկո այցելող տղաներից պաշտպանվելու համար, որոնք ստիպում են նրանց հեռանալ սենյակներից: Բնակիչներն ասում են, որ Ազգային Ժողովի պատգամավոր Պարույր Կարապետյանին ներկայացնող մարդկանց այդ խումբը գալիս է ամեն օր:
Գործարար և ԱԺ պատգամավոր Կարապետյանը սեփականաշնորհել է հյուրանոցը և պահանջում է, որ փախստականներն ընդունեն իր պայմանները և ազատեն այն:
«Ամեն գիշեր գալիս վախեցնում են։ Բոլորը ջղային վիճակում են։ Ասում են՝ գնացեք էդ բնակարանները, թե չէ ուրիշ ձև կխոսանք», — ասում է «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության սոցիալական ծառայող Տանյա Դաշյանը (կազմակերպությունը փախստականներին սոցիալական և բժշկական օգնության ծրագիր է իրականացնում)։
Կադրից դուրս մնացած թալան. կանանց ծրագիրը դուրս եկավ կանանց դեմ
Փախստական Ստելլա Ղուկասովան չէր հիշում, թե երբ է ինքը այդպես խաբված զգացել այն էլ մի ծրագրում, որի նպատկան էր պաշտպանել կանանց իրավունքերը: Իսկ խաբողը «Միր» հեռուստատեսության ռեժիսոր Նիկոլայ Դավթյանն է, ով նրանից վերցրել է նյութեր և տեքստեր միասին «Փախստական կանայք» թեմայով ֆիլմ նկարելու համար, սակայն 5000 դոլար դրամաշնորհը ստանալուց հետո կնոջն ասել` հաջող: Նույն կեպր վարվել է ֆիլմի գաղափարը ներկայացնող լրագրող Ժաննա Ալեքսանյանի հետ: Դրամաշնորհը տալիս է ամերիկյան Ինտերնյուզ կազմակերպությունը «Հայաստանի կանայք» ֆիլմերի համար հայտարարված դրամաշնորհների շրջանակում:
Այս ամբողջ խաբեությունը իմանալով հանդերձ Ինտերնյուզը տալիս է դրամաշնորհը ու Դավթյանի հետ մասնակցում կանանց իրավունքների ոտնահարմանը:
«Կոլյան ինձ խնդրում էր թեմա առաջարկեմ, որ մրցույթին միասին մասնակցենք, ես` սցենարի հեղինակ ինքը` ռեժիսոր,- պատմում է Ժաննան,- առաջարկեցի «Փախստական կանայք» թեման: Պատմեցի նաև Ստելլայի մասին, որ պրոբլեմը լավ գիտեր ու շատ կօգներ: Թեմայի մտահղացումը առաջացավ հենց Ստելլային ճանաչելու շնորհիվ: Կոլյան ասաց, որ պետք է արագացնել, քանի որ մրցույթին 3 օր էր մնացել: Հաջորդ օրը մոտ 3 ժամ Ստելլան բացատրում էր թեմայի կարևորությունը: Կոլյան սկզբում ասում էր, թե չի տեսնում փախստական կանանց պրոբլեմը, երբ իմացավ, որ Ստելլան բազմաթիվ նյութեր ունի, խնդրեց դրանց ծանոթանալ: Այդ նյութերի հիման վրա գրեց: Մեկ ամիս անց, երբ նախագիծը հաղթել էր Կոլյային հանդիպեցի, շնորհավորեցի: Նա ասաց, որ սցենարիստի կարիք չունի և որ ես չեմ մասնակցելու աշխատանքներին»: