Posts tagged ‘փոքրամասնություն’

Թաքուն կյանք. հայ միասեռականները երկար ճանապարհ պետք է անցնեն դեպի ազատություն

Հայաստանում ճակատագրեր են խորտակվում, երբ բացահայտվում է ընտանիքի անդամի միասեռական լինելը, քանի որ ընդունված է միասեռականներին հրեշ և բացիլ համարել:

Ալեքպեր Ալիևի՝ հայ և ադրբեջանցի միասեռականների սիրո մասին պատմող «Արտուշ և Զաուր» վեպը ցնցել էր Ադրբեջանի պահպանողական հասարակությունը, որը հիմնականում մահմեդականություն է դավանում:

Վեպը կրկնակի տաբու էր խախտել՝ սիրային հարաբերություններ հայի և ադրբեջանցու միջև ու միասեռական սեր:

Վեպի հրատարակման հարուցած բուռն վրդովմունքը վերհանեց Ադրբեջանում իշխող հոմոֆոբիական տրամադրությունները, որոնք, ինչպես պարզվում է, ամբողջությամբ կիսում են ազգային և կրոնական սահմանի մյուս կողմում՝ Հայաստանում:
26-ամյա Հովհաննես Մինասյանը Հայաստանի այն հազվագյուտ միասեռականներից է, ով հարցազրույց է տալիս` առանց անունն ու ազգանունը թաքցնելու:

(далее…)

Реклама

13.03.2009 at 00:00 4 комментария

Ի հայտ են գալիս. Հայ կին միասեռականները բարձրացնում են վարագույրը

Երբ Շուշանն առաջին անգամ ծնողներին ասաց, որ ինքը միասեռական է, միանգամից զգաց, որ այլևս այդ ընտանիքի անդամ չէ։ Քանդելով հարազատների հետ երկակի կյանքի պատնեշը` քանդվեց նաև ավանդական պատկերացումներով հարազատության ընկալումը, որի ավերակների վրա կառուցվեց իրեն ծնողներից օտարացնող մեկ այլ պատնեշ։

Մեկ տարի անց նա իր միասեռական լինելու մասին հայտարարեց ու «ի հայտ եկավ» արդեն ամբողջ Երևանով, երբ 9 միասեռական արվեստագետ կանանցով Զարոբյան փողոցում գտնվող Ուտոպիանա կազմակերպությունում բացեցին «Գալիս եմ մոտդ, որ հետդ չլինեմ» ցուցահանդեսը` վիդիեոարտ, ինստալյացիա, գեղանկար, ընթերցանություն։ Նրանք դարձան Հայաստանի առաջին քաղաքացի կանայք (2-ը սփյուռքահայ են), որ ի հայտ եկան որպես միասեռական հասարակության առաջ:

(далее…)

19.09.2008 at 17:23 5 комментариев

Հավատքի պատճառով ճաղերի հետևում. Եհովայի վկաները իրենց հալածված են զգում` չնայած այլընտրանքային ծառայության մասին օրենքի գոյությանը

Սմբատյանը բանտարկվել է կրոնական համոզմունքների պատճառով ծառայությունից հրաժարվելու համար

18-24 տարեկան 66 երիտասարդներ իրենց պատիժն են կրում «էրեբունի» քրեակատարողական հիմնարկում (գաղութում) այն բանի համար, որ հրաժարվում են ենթարկվել զինվորականության հրամաններին։

Նրանք Եհովայի վկա են, որոնց կրոնական համոզմունքները թույլ չեն տալիս բանակում ծառայել, և որոնք դատապարտվել են քրեական օրենսգրքի 327 հոդվածով զինվորական ծառայությունից խուսափելու համար ( 12-ն էլ իրեց պատիժն են կրում Արթիկի գաղութում)։ Անկախ Հայաստանում 364 Եհովայի վկա դատապարտվել է զինվորական ծառայությունից հրաժարվելու համար։

«Մենք պատրաստ ենք ծառայել միայն այլընտրանքային քաղաքացիական ծառայությունում,- «Էրեբունի» գաղութ այցելած «ԱրմենիաՆուի» թղթակցին ասել է տնտեսագիտական համալսարանի շրջանավարտ 23-ամյա Կարեն Սմբատյանը, որ պատիժը կրում է նույն համալսարանի շրջանավարտ եղբոր՝ 24-ամյա Մկրտիչի հետ,- պատրաստ ենք կատարելու այլընտրանքային ծառայություն, եթե դա լինի միայն քաղաքացիական»։

(далее…)

25.07.2008 at 00:00 12 комментариев

«Սեր և հավատարմություն». գաղտնի ամուսնություն վախի մթնոլորտում

Միշան ու Հարութը

Միշան ու Հարութը: Լուսանկարը Կարեն Միրզոյանի

Հարութն ու Միշան անցյալ երկուշաբթի Էջմիածնում ամուսնացան: Ի գիտություն չիմացողների` սրանք երկուսն էլ տղամարդու անուն են, Հարութն ու Միշան էլ միասեռական են:

Իհարկե, դա խորհրդանշական արարողություն էր, քանի որ Հայ առաքելական եկեղեցին չի ընդունում միասեռականների ամուսնությունը: Եկեղեցում նրանք միմյանց մատի մատանի դրեցին, և Միշայի մոր ու իրենց ընկերների հետ փոքրիկ հարսանիք արեցին ռեստորանում: Նրանք Փարիզից հատուկ եկել էին Էջմիածին ամուսնանալու համար:

Երկուսն էլ մեծացել են մի միջավայրում, որտեղ միասեռականին մարդ չեն համարում. Մեկը` սփյուռքահայ համայնքում, մյուսը` Երևանում: Նրանք ասում են, որ իրենց միավորել է սերը, և ցանկանում էին արտահայտել դա Հայաստանի ամենասուրբ վայրում:

(далее…)

07.07.2006 at 00:00 Оставьте комментарий

Ռուսաստանը ֆաշիզմի ճիրաններում. հայերը առաջնային թիրախ

Ռասիզմն ու այլատյացությունը Ռուսաստանում մոլեգնում է։ 2004թ. սափրագլուխները եւ այլ արմատական ազգայնական խմբավորումներ սպանել են 46 (այլ տվյալով՝ 54) այլազգիների, 2005թ. սպանությունները նվազել են՝ 28 սպանված, սակայն հարձակումներն ավելի հաճախակի են դարձել, ռասիստների հարձակումներից տուժել են 402 հոգի։ Տուժել են մոտ 50 երկրների քաղաքացիներ։ Ազգային հողի վրա հանցագործությունները միատեսակ են. «ոչ սլավոնական» արտաքինով մարդկանց վրա հարձակվում են 5 հոգիանոց պատանիների խմբեր եւ զոհին ծեծում են քացիներով, բեյսբոլի մահակներով, իսկ եթե 5 հոգուց քիչ են լինում, սովորաբար օգտագործում են դանակ։ Կարեւոր չէ՝ զոհը Ռուսաստանի քաղաքացի՞ է, թե՞ ոչ։ Ռուսական ասացվածքն ասում է. «բյուտ նե պո պասպորտու, ա պո մորդու»։

(далее…)

26.05.2006 at 00:00 Оставьте комментарий

Հոմոսքսուալիստները ոստիկանների համար փողի աղբյուր

անգլերեն տարբերակը pdf-ով պահպանվել է

անգլերեն տարբերակը pdf-ով պահպանվել է

Հովիկ Մինասյանը միակ հոմոսեքսուալիստն է, որ այլեւս չի թաքցնում իր սեռական կողմնորոշումը եւ հրապարակայնորեն բողոքում է իր նկատմամբ  իրավապահ մարմինների ծավալած հալածանքի դեմ։

Բազմաթիվ այլ հոմոսեքսուալիստներ գաղտնի են պահում իրենց կողմորոշումը եւ ոստիկանության սպառնալիքների մասին պատմում են չցանկանալով հրապարակել իրենց անունները։

Հովիկ Մինասյանը 20 տարեկան է։ 11 տարեկանից իր կամքով առաջին սեռական կապն է ունեցել տղամարդու հետ։   1999 թվին քրեական օրենսգրքի 116 հոդվածով՝ արվամոլության մեղադրանքով դատապարտվում է 3 ամսվա ազատազրկման(հոդվածն ասում է. «Տղամարդու սեռական հարաբերությունը տղամարդու հետ(արվամոլություն) պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամկետով»)։

«Մի Սերյոժա կար, ռուս, որի հետ մի անգամ լինում եմ։ Դրանից 3 ամիս հետո 4 հոգի եկան տուն, որ ինձ տանեն քաղմաս։ Մամաս հարցրեց՝  ինչ է արել, որ տանում եք։ Ասացին գողություն է եղել տանում ենք պարզենք։ Բայց ես հասկացա ինչի են տանում։ Սերյոժան նրանց հետ էր»,- պատմում է Հովիկը։

(далее…)

15.04.2002 at 00:00 2 комментария


Рубрики

դրոշմ

Art DIY բար homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Դուբլին Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Իռլանդիա Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ Հեղափոխական Դաշնակցություն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 6 037 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Ошибка: Twitter не ответил. Пожалуйста, подождите несколько минут и обновите эту страницу.

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: