Posts tagged ‘ֆաշիզմ’

Աքրամ Այլիսլիի «Քարե երազները» ֆաշիզմի թիրախ

Երբ ֆաշիզմը փողոցներն է հեղեղում, մտնում յուրաքանչյուր շենք, բնակարան, յուրաքանչյուրի մեջ, անցնում վեր, մամուլ, մշակույթի տներ, իշխանություն,  երբ չի մնում որևէ դիմադրության տեղ,  միակ դիմադրությունը դառնում է չլինելը՝  մահը: Այդպես իրենց մահով են դիմադրում Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպի երկու հերոսները:

Եվ եթե մահը վերջն է, ուրեմն, գրականությունը դառնում է միակ դիմադրությունը ֆաշիզմին: «Քարե երազները» դիմադրությունն է, որ փոխարինում է կոտորված հայերին ու ինքնակամ հեռացած երկու գլխավոր հերոսներին(վեպը ռուսերեն այստեղ):

Ինչպես 23 տարի առաջ վեպի հերոսը Սադըգլին էր ականատեսը դարձել հայուհու հրկիզման, այնպես էլ այժմ նրա մասին պատմող վեպն ու հեղինակի գրքերն են գցում կրակի մեջ:

(далее…)

Реклама

15.02.2013 at 00:00 Оставьте комментарий

«Ցխինվալին վերցնելը պրոբլեմ չէր», պրոբլեմը վրացական նացիոնալիզմն է

«Նայի, տես Ցխինվալին: Տես` ինչ հեշտ է չէ՞ թվում վերցնելը»,- ցույց է տալիս ինձ քաղաքագետ Պատա Զաքարաշվիլին Ցխինվալիի 4 հարկանի շենքերը  վրացական Էրգնետի գյուղից:

Շատ հեշտ է թվում, երկու գումարտակ ու Ցխինվալին քոնն է: Վրացիներն այդպես արեցին անցյալ տարվա օգոստոսի 7-ին: Բայց հաջողությունը մեկ օր տևեց: Հաշվարկը սխալ էր:Հիմա էլ զինվորներ չեն երևում, բայց  այստեղ կանգնելը վտանգավոր է։ Դիպուկահարները թաքստոցներից տեսնում են մեզ:

(далее…)

11.08.2009 at 00:00 Оставьте комментарий

Ներքին արյունահոսություն. ճգնաժամը հայաստանցիներին տրամադրել է ղարաբաղցիների դեմ

Որտեղացի՞ ես

«Ես կյանքում առաջին անգամ չասացի, որ ղարաբաղցի եմ: Հարցրեցին` որտեղացի՞ ես, ասացի` աբովյանցի եմ»,- «ԱրմենիաՆաուի» լուսանկարիչ Անահիտ Հայրապետյանը պատմում է, թե ինչպես մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ յուրաքանչյուր լուսանկարչի ու լրագրողի հարցնում էին, թե որտեղացի է` կատաղած նրանց մեջ ղարաբաղցի փնտրելով։

Ապատեղեկատվություն էր տարածվել, թե առավոտյան Ազատության հրապարակի նստացույցը ցրողները խոսում էին Ղարաբաղի բարբառով։

Բայց դա պատահական չէր, դա ԼՏՊ-ի շարժման առաջացրած այլատյացության դրսևորումն էր, որի թիվ մեկ թշնամին դարձան ղարաբաղցիները։

Հաջորդ օրը` մարտի 2-ին, տաքսու վարորդը, քշելով Մաշտոցի ավերված պողոտայով, ցույց էր տալիս խանութներն ու բացատրում, թե որը ումն է` ուզելով արդարացնել թալանը՝ սա Լֆիկինն է, սա էլ` ղարաբաղցու։ Լֆիկը օլիգարխ Սամվել Ալեքսանյանն է, ապարանցի։ Իսկ ի՞նչ կապ ունի ղարաբաղցին։ Վարորդը շարունակում է, որ պետք է ղարաբաղցիներին քշել։

(далее…)

28.03.2008 at 00:00 Оставьте комментарий

Ռուսաստանը ֆաշիզմի ճիրաններում. հայերը առաջնային թիրախ

Ռասիզմն ու այլատյացությունը Ռուսաստանում մոլեգնում է։ 2004թ. սափրագլուխները եւ այլ արմատական ազգայնական խմբավորումներ սպանել են 46 (այլ տվյալով՝ 54) այլազգիների, 2005թ. սպանությունները նվազել են՝ 28 սպանված, սակայն հարձակումներն ավելի հաճախակի են դարձել, ռասիստների հարձակումներից տուժել են 402 հոգի։ Տուժել են մոտ 50 երկրների քաղաքացիներ։ Ազգային հողի վրա հանցագործությունները միատեսակ են. «ոչ սլավոնական» արտաքինով մարդկանց վրա հարձակվում են 5 հոգիանոց պատանիների խմբեր եւ զոհին ծեծում են քացիներով, բեյսբոլի մահակներով, իսկ եթե 5 հոգուց քիչ են լինում, սովորաբար օգտագործում են դանակ։ Կարեւոր չէ՝ զոհը Ռուսաստանի քաղաքացի՞ է, թե՞ ոչ։ Ռուսական ասացվածքն ասում է. «բյուտ նե պո պասպորտու, ա պո մորդու»։

(далее…)

26.05.2006 at 00:00 Оставьте комментарий


Рубрики

դրոշմ

Art DIY բար homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Դուբլին Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Իռլանդիա Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ Հեղափոխական Դաշնակցություն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 4 830 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Փաշինյանը իրեն Չե Գևարա է զգում, սակայն ավելի շատ զուգահեռներ ունի Ներոնի ու Կալիգուլայի հետ Վարչապետ Նիկոլ Փաշինյ… twitter.com/i/web/status/1… 16 hours ago
  • Սամադուռ վարչապետը կրկին ոտնահարում է աշխատանքային իրավունքը կամ լեգիտիմության հայկական տարբերակը Լեգիտիմը ոչ լեգի… twitter.com/i/web/status/1… 1 day ago
  • «Ազնիվ»֊ը փեշակ չի. նոր Ամուլսարերի սպասելիս Կառավարությունը պրոգրեսիվ եկամտահարկը վերացնելու արդյւոնքում բյուջեն… twitter.com/i/web/status/1… 1 day ago
  • Փաշինյանը սա՞ է ասում. եթե Ամուլ սարը չբացվի, մյուս հանքարդյունաբերությունները շարունակելու են աղտոտել շրջակայքը, ե… twitter.com/i/web/status/1… 2 days ago
  • Ակնհայտ սուտը ստիպեց BBC֊ին մեկ քայլ նահանջել. ադրբեջանական հակահայ ու տեր֊պետրոսյանական հակաղարաբաղցի սև քարոզը Ա… twitter.com/i/web/status/1… 1 week ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: