Posts tagged ‘ֆիլմ’

Ոսկե ծիրանում «Մանդարիններ» և «Խենթ պատմություն», մալյարություն և կինո

կադր «Մանդարիններ» ֆիլմից. Ահմեդը և ռուս վարձկանը դեմ դիմաց

կադր «Մանդարիններ» ֆիլմից. Ահմեդը և ռուս վարձկանը դեմ դիմաց

«Մանդարիններ» ֆիլմի տասներորդ րոպեից արդեն հայտնի էր, թե ինչ է լինելու. փոխհրաձգությունից վիրավորված երկու կովկասցի թշնամիները, որոնց փրկել ու իր տանը խնամում է էստոնացին, պիտի ընկերանան, ախպերանան ու իրար պաշտպանեն իրենց վրա հարձակվողներից:

(далее…)

Реклама

17.07.2015 at 10:15 Оставьте комментарий

Երկակի ստանդարտ. Ինչո՞ւ է Օրանժը Տիմբուկտուի հետ և Մհեր Ենոքյանի դեմ

Ի՞նչ ընդհանրություն կա «Դեպի ցմահ ազատություն» պատմվածքի և «Տիմբուկտու» ֆիլմի միջև:

Պատմվածքը գրել է ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանը 2012-ին, ֆիլմը նկարել է մավրիտանացի ռեժիսոր Աբդերահման Սիսակոյին 2014 թվականին։

Պատմվածքը պատմում է Հայաստանի Նուբարաշենի բանտում մահապատժի դատապարտվածների կյանքը՝ 1990-ականների վերջերին, «Տիմբուկտուն» Աֆրիկայի արևմուտքում, Մալիում ինքնահռչակ Տիմբուկտու հանրապետությունում իսլամ իշխանությունների կողմից հալածվող մարդկանց կյանքը:

կադր ֆիլմից, կնոջը մտրակահրում են երգելու համար: kinopoisk.ru

կադր ֆիլմից, կնոջը մտրակահրում են երգելու համար: kinopoisk.ru

Երկու գործերում էլ անհանդուրժողականությունն է՝ մեկում նրանց նկատմամբ ովքեր բանտում են հայտնվել, ստացել հանցագործի խարանը, նրանք արտաքին աշխարհի հետ ոչ մի շփում չեն ունենում, երաժշտություն էլ չեն կարողանում լսել, և ամենադաժանը, բանտի ադմինիստրացիան նրանց սպանում է,  այնպես է խոշտանգում, որ մեռնեն.

(далее…)

25.05.2015 at 09:48 Оставьте комментарий

Ֆիլմային զուգահեռներ. Ալդո Մորոն, Կարմիր բրիգադը և Նաիրի Հունանյանը

Ալդո Մորոյի լուսանկարը գերության ժամանակ

Ալդո Մորոյի լուսանկարը գերության ժամանակ

«Իրականում ձեր կրոնը այնպիսին է ինչպիսին իմը, միայն ավելի դաժան, օրինակ դուք ատում եք մարմինը, նույնիսկ ավելի շատ, քան մենք՝ կաթոլիկներս: Քրիստոնեությունը ինչ որ ժամանակ այդպիսին է եղել, բայց այժմ արդեն՝ ոչ, վերջին խաչակրաց արշավանքը եղել է 1270թ., իսկ վերջին կախարդին խարույկի վրա վառել են 18-րդ դարի վերջին Շվեյցարիայում»,- ասում է Ալդո Մորոն իրեն գերեվարած «Կարմիր բրիգադների» տեռորիստներին Մարկո Բելոքիոյի «Բարև գիշեր» ֆիլմում:

(далее…)

24.03.2015 at 14:58 Оставьте комментарий

Իմ մրցանակը «Կույր ժամադրությանը»

1844

Սանդրոյի ընկերը՝Իվան ժամադրության կույր աղջկա հետ

Էխ Սանդրո, Սանդրո, տենց էլ չկարողացար վճռական լինել, մամայիցդ ու պապայիցդ տենց էլ պոկ չէկար, ու այդպես էլ մնացիր անկնիկ:

Երկու ընկեր, երկուսն էլ ուսուցիչ Սանդրոն  ու Իվան, արդեն 40 տարեկան, չեն ամուսնացել ու երևի էլ երբեք էլ չամուսնանան: Նույնիսկ ժամադրությանը, հյուրանոցի սենյակում դեմ դիմաց կնոջ հետ չեն վճռում մի բան անել:

Երբևէ եղե՞լ են կնոջ հետ, գուցե՞ կույս են: Կովկասում մտավորական, ֆլեգմատիկ միջին տարիքի տղամարդ, ճանաչո՞ւմ ես նրան՝ Սանդրոյին, որ կարող է նվիրված ծառայել ինչ որ անծանոթ մեկին, ասենք բերդից դուրս եկած Տենգոյին, մեկին ում կնոջը (իբր) սիրահարված է, սակայն երբեք ոչ իրեն՝ իր անձնական զգացմունքներին:

(далее…)

23.07.2014 at 13:03 Оставьте комментарий

Թուրքական «ձմեռային քունը» Ոսկե Ծիրանում

Սելջուկ Գյունեյը «Ֆուրթունա» պանսիոնում մի սենյակը դարձրել է թանգարան

Սելջուկ Գյունեյը «Ֆուրթունա» պանսիոնում մի սենյակը դարձրել է թանգարան

Մայիսին, երբ վարարում է Համշենի Քաչքար լեռներից հոսող Ֆըռթնա գետը, բացվում է կայգինգի սեզոնը՝ լեռնագետային նավարկությունը և  «Ֆուրթունա»(կամ ֆըռթընա Firtina Pansiyon) հյուրանոցը լցվում է էքստրեմալ զբոսաշրջիկներով: Պատմական Համշենը՝ լեռնային գետերով, 90 աստիճան թվացող զառիվերներներին տներով, անդունդերով ու լեռնագագաթներով Թուրքիայի ամենտուրիստական շրջաններից է դարձել:

Բայց նոյեմբերին զբոսաշրջիկներ արդեն չեն գալիս և մենք  «Ֆուռթունայի» միակ հյուրերն էինք,  ու միակ ձայնը գետի աղմուկն էր: 2011-ի աշունն էր, երբ Անահիտի և Խաչիկի հետ գնացել էինք Թուրքիա համշենցիների մասին նյութ գրելու(արդյունքում ստեղվեց hamshesnak.com կայքը ):

(далее…)

20.07.2014 at 13:20 Оставьте комментарий

Անարդար ֆիլմ «Անհարազատներ»

ԱԱԾ-ի նախկին պետ Դավիթ Շահնազարյանը «Անհարազատներըր» ֆիլմում

ԱԱԾ-ի նախկին պետը «Անհարազատները» ֆիլմում

Եթե ստալինյան բռնաճնշումների ու ողբերգությունների մասին պատմող ֆիլմում որպես արդարության պահապան և սովետական ռեպրեսիվ մեքենան «մերկացնող» անձ խոսում է մեկը, ում ղեկավարությամբ Հայաաստանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) շարունակում էր ԿԳԲ-ի ամենադաժան տարիների մեթոդները, ուրեմն ի՞նչ անուն տալ էդ ֆիլմին. գառան մորթի հագած գայլի խրախճա՞նք, զոհերի ծաղրա՞նք, դահիճների ցինի՞զմ՝ այո, տեսեք, մեր Միկոյանի արձանը չեք դնի, բայց մենք մեկ է, կսողոսկենք ձեր պայքարի մեջ, այնտեղ ուր ողբերգությունն  է ու կփչացնենք ձեր հիշողությունը:

(далее…)

23.06.2014 at 21:07 Оставьте комментарий

«Ադելի կյանքը». առանց դերի կնոջ ու «դերակատարի» դրաման

Ադել

Երեք ժամ, համակարգչին քիփ կպած, լարված որ հանկարծ բառ բաց չթողնես, ձայնը թույլ ա, պիտի լսողությունդ լարես, համակարգչի կոշիկի տուփի չափ էկրանին նայում ես «Ադելի կյանքը»: Լարվածությունից գլուխդ ցավում ա, բայց տպավորությունը էնպես ուժեղ ա որ ծածկում ա գլխացավը: Ի՞նչ անես, մի երկրում ուր փղերն են իշխում, «Ադելի կյանքը» չես կարող նայել կինոդահլիճի էկրանին՝ փռված բազկաթոռին: Բայց շատ մի դժգոհի, դեռ ռուսական կայքերը հնարավորություն տալիս են օն լայն նայել ֆիլմեր, որոնց մեջ կրոնական սահմանապահ փղերը միայն սեքս են տեսնում ու թույլ չեն տալիս, որ «մաքսատունը» անցնեն: Քանի դեռ հեղինակային իրավունքի օրենքներ չեն խաղացրել ռուսական սայթերի վրա, հարմարվի ու ապրի փղերի երկրում:

Աբդելատիֆ Կիշիշի «Ադելի կյանքը» անցյալ տարի Կաննի փառատոնում ոսկե արմավ է ստացել:

filmz.ru

Ինտելեկտուալ, ստեղծագործ, ամբիցիոզ արվեստագետի ու ամեն օր նույն բանը կրկնող, էրեխեքի մոտ կապիկություն անող ուսուցչուհու սիրային կապը ընդհատվում ա(շեշտեմ՝ ոչ թե ավարտվում, այլ ընդհատվում), քանի որ Էմման իր աշխարհը ամբողջական չի համարում Ադելի ներկայությամբ, նրան «չի դզում» միայն սիրելի աշխատանքով ու սիրելի կնոջ հետ լինելով բավարավող կնոջ ներկայությունը իր կյանքում: Նա իր համար մի աշխարհ է գծագրել, որտեղից Ադելը դուրս է մղվում (Էմման Ադելին արվեստագետների տուսովկային ներկայացնելիս ասում է,  թե Ադելը գրում է, մի տեսակ էն չի եթե իր գըրլ ֆրենդը ստեղծագործության հետ կապ չունենա,   համոզում է Ադելին գրող դառնալ, որ մնա իր աշխարհում, բայց Ադելի պետքը չի, ինչի՞ն է պետք, իր հավեսի համար մի էրկու բան է գրել, Էմման պատմություն է սարքում, հեչ կարիք չունի ուրիշների ծափերին արժանանալու, իր մտքով էլ չի անցնում), ու էմման տեսնելով բան դուս չի գալիս ինքն իր ներսում ճնշում է սիրո զգացմունքը:

Ադելը էնքան պարզ կին է, որ չի ջոկում Էմմայի լեզվի տակինը, տենց էլ չի իմանում իրեն լքելու Էմմայի իրական դրդապատճառը: Իսկ էմման էլ էնքան ենթատեքստերով ապրող, դերի մեջ մտած արտիստ է, որ ուղիղ չի ասում՝ գրող դառի, որ մնաս ինձ հետ: Թե չէ կարող ա Ադելը հանուն սիրո վեպ էլ գրեր, ու որ գրեր կարող ա ավելի լավ գրեր քան Էմման նկարում ա:

Ո՞վ է նրանցից ավելի «ազատ», արտաքինից ազատ իր ցանկությունները արտահայտող, լեսբությունը չթաքցնող, բայց միևնույն ժամանակ կյանքը դեր դարձրած արվեստագե՞տը, թե՞ իր լեսբիական հակումները թաքցնող, բայց միևնույն ժամանակ առանց դերի մեջ մտնելու, առանց խաղեր տալու, անմիջական Ադելը:

էսպիսի երկու պերսոնաժների հակադրությունը հենց երկու կանանցով ավելի տպավորիչ է, քանի որ կին֊տղամարդ սիրային կապը նաև այլ խնդիրներ է բերում: Տպավորիչ է հենց սեքսուալ բաց տեսարաններով, ուր ի տարբերություն կնոջ ու տղամարդու սեքսի, ուր դոմինանտություն ունեցող դեր ունի տղամարդը, տղամարդն է «անողն» ու «մտցնողը», էստեղ փոխադարձ դոմինատնություն է, կամ հակառակը՝ դոմինատության բացակայությունը՝ նույն բանն են իրար անում, նույն ձևով իրար հաճույք տալիս: Ուրեմն, չկա արդեն «բնական» ակտից բխող տղամարդու իշխանությունը, «բնականը» միմյանց «անելն» է:

Եվ այսպես, դոմինանտությունը սեքսը շրջանցում, անցնում է փոխահարբերությունների ոլորտ, ուր արվեստագետ լինելու հմայքը փորձում է դոմինանտ լինել նրան ով այդ հմայքին չի տրվում։

ֆիլմը նայելիս թվաց թե Ադելի դերը(դերասանուհու անունն էլ է նույնը՝ Ադել Էկզարկուպուլոս) հեչ էլ դերասանուհի չի խաղում, հենց ինքն ա, Ադելը դպրոցական դեռահաս աղջիկը, որ մեկ էլ դառնում է ուսուցչուհի, էդքան նայիվ, անփորձ ու փխրուն, հայացքի մեջ իր շատ պարզ, ոչ «խորաթափանց» զգացողությունները, արվետագետների միջավայրի համար  «օտար» հայացքը: Իսկ Էմման(Լեա Սեյդու) խաղ է ամբողջովին՝ հայացքը արհեստականորեն արտահայտիչ ու ինտելեկտուալ դարձրած:

05.05.2014 at 16:45 Оставьте комментарий

Предыдущие записи


Рубрики

դրոշմ

Art DIY բար homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Դուբլին Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Իռլանդիա Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ Հեղափոխական Դաշնակցություն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 6 533 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Հելսինկյանի ուսումնասիրությունը. Կեսգիշերին Էջմիածնի Պատկանյան հասցեում գտնվող բիլիարադանոցից դուրս բերվեց 28 ամյա… twitter.com/i/web/status/1… 2 hours ago
  • Անօրեն կյանք Մայր Աթոռի քաղաքում. հնարավոր կրակոցը ցույց է տալիս, որ Էջմիածնում գործում է կլանի օրենքը… twitter.com/i/web/status/1… 8 hours ago
  • Անօրեն կյանք Մայր Աթոռի քաղաքում. հնարավոր կրակոցը ցույց է տալիս, որ Էջմիածնում գործում է կլանի օրենքը vahanishkhanyan.wordpress.com/2006/09/29/man… 8 hours ago
  • Մեկը հավատում է, որ հանուն հայրենիքի մարդկանց իրավունքները պետք է սահմանափակել, մի ուրիշը հակառակը՝ հավատում է թե հ… twitter.com/i/web/status/1… 9 hours ago
  • Մանվելին բռնելու հետ կապված լիքը մարդ իրավապաշտպան ա դառել, օրենքների մեջ են մտել խախտում են փնտրում, ընդ որում ոչ… twitter.com/i/web/status/1… 18 hours ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: