ես

անընդհատ ուզում էի իմ տեքստերը հավաքել, խմբավորել ու մի քանի գիրք հրատարակել,

1. պատմվածքներ,

2. ակնարկներ և հոդվածներ,

3. էսսեներ:

բայց անընդհատ հավես չէի անում` ընկնեմ ինտերնետ` դանդաղ, գրքաշ հայակակն ինտերնետ, յունիքոդ թե անսի, դե արի գլուխ հանի, կամ էլ համակարգչի արխիվներ, ֆլոպիներ, cd-միդիներ, քյասար ում խեռին ա պետք, ու ծուլությունը հաղթում ա փառասիրությանս:

բայց էս գարուն, երբ կովկասի ինստիտուտում սկսեցի ակնարկ ժանրի դասընթաց անցկացնել, ստիպված սկսեցի փնտրել իմ տարբեր տարիների ակնարկները: նրանք որոնք հավանում էի թարսի պես ինտերնետում  չկային, արմենիանաուի գրասենյակի համակարգչի արխիվում էր միայն մնացել: ստիպված գնացի արմենիանաու, նախավերջին գործիս տեղը ու բաբկենի հետ սկսեցի քուջուջ անել համակարգչի բարդ լաբիրինթոսներում: ի վերջո կամաց-կամաց որոշ բաներ հայտնաբերեցի: ի՞նչ, նյութերը մենակ օգտագործեմ դասընթացի՞ն, թե նաև կայք սարքեմ ու մեևը գցեմ: իհարկե կայք, որի շնորհիվ, որ գիրք ուզեմ տպեմ, արդեն սաղ գրություններս մի տեղում կլինի:

էս սենց, իսկ ես.

ծնվել եմ երևանում, 1964 թվին (Մերիի հարցից հետո, թե ո՞ր ամսի ո՞ր օրն եմ ծնվել, ասեմ` մայիսի 10-ին)։ առաջի անգամ նյութ տպել եմ հայրենիքի ձայնում 83 թվին, ուսանող վախտ։ էն ժամանակ չգիտեի, որ ժուռնալիստ եմ դառնալու, բայց զգում էի, որ գրելու հետ կապված պիտի լինեմ։

որ 88-ին աջ ձեռիս միջնամատը մնաց ստանոկի տակ ու վերևի մասը բժիշկը կտրեց գցեց, հերս նայեց ասեց` կարաս գրես:

ուրեմն, առաջինը գրեցի անահիտ բեքարյանի «բայրոնը եւ հայերը» գրքի մասին։ խմբագիրն ասեց` վահան ջան, էս մասը, որ բայրոնը հրեաներին էլ ա գովում, հանենք։ ձեն չհանի, առաջի անգամ պիտի թերթում անունս կարդայի, ինչ ուզում ա, թող հանի։ որ սովետը մնար, ես դժվար ժուռնալիստ դառնայի։ ոչ թե որ ցենզուրա կար։ չէ։ գործի ընդունվելն էր դժվար։ համալսարանի բանասիրականը հենց պրծա 86 թվին, մտա ավանգարդ՝ արտահաստիքային թղթակից։ այսինքն՝ աշխատավարձ չես ստանում, մենակ հոնորար, բայց աշխատանքդ ստաժ ա համարվում։ որ պառավես, բարձր թոշակ կստանաս։

ամիսը մի 50 ռուբլին չէր դզում, իսկ հաստիք չգիտես երբ կտան։ ու մտա գիտություն եւ տեխնիկա ամսագիր, սրբագրիչ էի, ստանում էի 125 ռուբլի՝ պլյուս էդ վախտ դպրոցում մի տարի դաս տվի, մի էդքան էլ ընդից։

ամուսնացած էի, արդեն աղջիկս ծնվել էր, 88-ին էլ՝ տղես։ փողի համար կինս չէր դժգոհում։ 88-ին շարժման ժամանակ տպում էի մաշտոց սամիզդատը։ կարծում էի, որ խոսքի ազատություն լինի, ճշմարտությունը գրվի, երկիրը կփոխվի։ սխալվում էի։ բայց երկիրը փոխվեց։

ուրեմն, որ սովետը մնար ես մամուլում ամենացածր պաշտոնից, դրանից ցածրը մեքենագրուհին ա, սրբագրիչի պաշտոնից դժվար կարիերա անեի մինչև լրագրող: ու ես էս երկրի էն փոքրամասնության մեջ եմ որ շատ գոհ եմ, որ երկիրը քանդվեց, ու ոչ թե որ հայրենասեր եմ, չէ, ինչ խեռիս հայրենիք, այլ որ լրագրող դառա, ճիշտ ա ինքնուս, էն ինչ արտասհամանցի կոլեգաներս համալսարաններում են սովորում չորս տարում, ես ինքս ինձ խմել-մմելով, ձեռի հետ  մի 10-15 տարում սովորեցի, ու սենց թե ընենց հիմա կարամ ասեմ, որ լրագրող դառա, բայց իմ իմացած լրագողը դառա, թե չէ լրագրող շնից շատ են, որոնց ես էն լրագրողը չեմ համարում ու էսօր չեն ալարում ինձ հրավիրում են ակնարկի ժանր դասախոսություն կարդալու:

որ սովետն սկսեց փլվել, տարբեր թազա պարբերականներ բացվեցին, ծանոթ խմբագիրներ հայտնվեցին ու ինձ գործի ընդունեցին։ սրբագրիչից թռա միանգամից բաժնի խմբագիր։ արանքը մնաց թղթակիցը։ հետո էրկու անգամ թերթի խմբագիր էլ եմ էղել՝ անկախություն՝ իրեք ամիս, շրջան՝ իրեքուկես ամիս։ արանքներում ըստե-ընդե թղթակից էլ։ խմբագրի աշխատանքի համար սկզբում խելքս էթում էր, հետո ինչ-որ պահից էլ չէր դզում, ու հետ կարիերա արի ու 96-ից մինչև 2008-ի դեկտեմբեր, 12 տարի մենակ թղթակից եմ աշխատել։ քյասար` տասից ավել պարբերականում եմ աշխատել։ չգիտեմ, թե մինչեւ հիմա քանի հոդված եմ գրել, սկզբում հաշվում էի, հետո հաշիվը կորցրի (ինչպես սկզբում հաշվում են, թե քանի հոգու հետ են էղել, հետո հաշիվը կորցնում են)։ վերջին տեղս www.armenianow.com թերթն էր, ուրբաթ իրիկուն աբդեյթ ա լինում, դաբրո պաժալըված։

իսկ վերջինը անկախն էր` արդեն խմբագիր, բայց տասը ամիս տևեց, թերթի տերը վրաս ցենզուրա դրեց ես էլ սիկտիրս քաշեցի:

գրել եմ վավերագրական կինոյի սցենար, մեկը՝ մենակ, իրեքը՝ համահեղինակի հետ։ քյասար՝ չորս կինո։ ու նաև էրկու կինո էլ էսսեիս ու մի ակնարկիս վրա վահրամն ա նկարել: կուզեի էլի կինո նկարեի, բայց չի ստացվում, կինոյի համար փողեր են պետք, ռեժիսոր ու օպերատոր, հետները կոմպրոմիս, պիտի վիզ դնես, ըստեից-ընդեից փող ուզես, տվին` տվին, չտվին` չտվին։ մի էրկու անգամ ֆիլմի պռայեկտ եմ գրել, չի անցել։ էլ զահլա չունեմ, իսկ թերթի ժուռնալիստիկան հեշտ էր, ազատ ես, դու ես ու քո կոմպը։ մենակ վերջում խմբագիրդ ջոն հյուզը գրածդ խուզում ա։ էդ էլ իրա գործն ա։ վարսավիրի նման՝ մեկ խուզածը դուրդ գալիս ա, ասում ես՝ սիրունացրել ա, մեկ էլ չի դզում` չէ, փչացրել ա։ բայց ջոնի խմբագրելը ինձ համար ավելի լավ էր, քան էն մյուս բոլոր խմբագիրների հետ աշխատանքս, որ գրածիս կամ մատով չէին կպնում կամ էլ ցենզուրա անում չուզած կտորը կտրում գցում:

2004 թվին առաջին անգամ գիրք տպեցի, ճիշտ ա, գործընկերոջ հետ, բայց էլի ոչինչ, կարամ գլուխ գովամ, որ գրքի հեղինակ եմ՝ «Հաշվեհարդար. հալածանք եւ դիմադրություն». 2003-2004 թվերի քաղաքական հալածանքների ուսումնասիրություն, իշխանության հաշվեհարդարը հակառակորդների հետ։ ով ցանկանում ա ունենա, կարա ինձ դիմի, կտամ։

գրում եմ պատմվածքներ, որ հրատարակվում են  inknagir.org-ում:

ես չեխովի դուշչկայի նման եմ, առաջին կինս ժուռնալիստ էր՝ ժուռնալիստ դառա, երկրորդ կինս գրող էր՝ գրող դառա։ երրորդը կուզեի լիներ միլիոնատեր, բայց էլ դժվար։

ճիշտն ասած, գեղարվեստական արձակ գրելը ավելի կայֆ ա, քան լրագրությունը։ բայց դրա համար էս երկրում չեն վճարում, ուզում ես ոռով բոմբ քցի։ վճարում են լրագրության համար։ բայց կարծես թե լրագրությանը հաջողություն եմ ասել, ու հիմա տեսնեմ, թե ոնց եմ ապրելու: արանքում կարող ա երբեմն ակնարկ-մակնարկ  գրեմ, չգիտեմ, մեկ ա, սոված չեմ մնա, զատո կազատվեմ լրագրային ռամկեքից, օբյեկտիվ լինելու հիմարությունը էլ չեմ ունենա:

15 комментариев Add your own

  • 1. Մարի  |  29.05.2010 в 16:10

    Եղբայր ինչու կ՛ուզես միլիոնատէր կին ունենալ, ուր է երկրորդ կինդ: Եթէ երջանկութիւն կը փնտռես փողը երջանկութիւն չի բերեր, մենք ոչ հարուստ ենք ոչ ալ աղքատ բայց երջանիկ կը զգանք որովհետեւ սէր կայ մեր միջեւ, ամուսինս եւ ես պատանիներու պէս սիրահարուած ենք իրարու, ճիշդ է երբեմն կը վիճինք բայց շուտ կը հաշտուինք, չկայ կատարեալ զոյգ: Եթէ միլիոնատէր կին կ՛ուզես որ գրածներդ ֆիլմի վերածուին, ծախսերը վճարէ, ուրեմն պարզապէս միջոց պիտի ըլլայ որ դուն շահիս, ուր է ՍԷՐը: Առանց սիրոյ կեանքը համ-հոտ չունի:
    Բանասիրական սորված ես, բնաւ մտածեր ես հայերէն լեզուի ուսուցիչ ըլլալու մասին, որ հայալեզու դպրոցներուն մէջ հայերէն սորվեցնես հայ երեխաներուն…

    Нравится

    Ответить
  • 3. Մերի  |  29.07.2010 в 15:22

    Հարգելի պարոն Վահան, պարոնով եմ դիմում որովհետև, ինչքան չլինի գրող մարդ եք, ես էլ գրողներից Ձեզ, Վիոլետին ու մի երկու հոգու եմ ժիվոյ անձամբ տեսել, թող անլուրջ չթվամ` ինձ հետաքրքիր է շատ` հորոսկոպով ինչ եք, համարյա ենթադրում եմ` ծնվել եք ամառվա ու աշնան մեջտեղում.. Բացի այդ, որ հայտնվել եմ այստեղ ,ուրեմն կարդում եմ գործերդ, մեկ մեկ էլ հավանում: Իռենոտ էմոցիաների մեջ հառնում է ներաշխարհ ունեցող մարդու կերպարը. երբևէ գրել եք/գրելու եք? գրողի ու գրողուհու Ձեր սիրո պատմության մասին:

    Нравится

    Ответить
    • 4. Վահան Իշխանյան  |  29.07.2010 в 15:27

      Հարգելի Մերի, ձեր հարցը ինձ հուշեց, որ ծննդյան ամիս ամսաթիվս էլ դնեմ կենսագրությանս մեջ: Ուրեմն մի հատ էլ նայեք թե երբ եմ ծնվել: Ինչքան հասկացա, ձեր վերջին հարցն այն էր, թե արդյոք գրելու եմ իմ ու Վիոլետի կապի մասին: անկեղծ ասած, չեմ կարող պատասխանել, նման ծրագիր չունեմ: բայց եթե ուշադևրություն դարձնեք պատմվածքներիս էնտեղ իմ ու վիոլետի մասին ինչ որ բան կգտնեք, մասնավորապես հդմ կտրոնի մասին:

      Нравится

      Ответить
  • 5. 2010 in review « Վահան Իշխանյան  |  02.01.2011 в 15:56

    […] ես […]

    Нравится

    Ответить
    • 6. Լուիզա  |  21.05.2011 в 21:27

      Հարգելի պարոն Իշխանյան ,դուք շատ հետաքրքիր անձնավորություն եք: Մի հարցի կպատասխանեք ինչումն է Ձեր երջանկության գաղտնիքը, կամ արդյոք որն եք համարում երգանկության գաղտնիքի բանալին:Համենայն դեպս ցանկանւմ եմ որ Դուք պատասխան գտնեք Ձեր բոլոր հարցերին, մեծ հարմոնիա և մեծ սեր եմ Ձեզ մաղթում

      Нравится

      Ответить
      • 7. Վահան Իշխանյան  |  23.05.2011 в 17:05

        Հարգելի Լուիզա, այդ հարցին թույլ տվեք հիմա չպատասխանել, հոգնած եմ ու տունս ջու ա լցվում

        Нравится

  • 8. լիլիթ  |  17.07.2011 в 11:51

    Վահան իսկ եթե երրորդ կինդ ճարտարապետ լինի կամ ասենք` նախկին ֆիզիկ . . . կարող ա հանկարծ որոշես շրջադարձային բեում իրականացնես կյանքիդ երկրորդ կեսում . . . ու դառնաս գոոոոոոնե ճարտարապետ . . . .
    Կարծում եմ առաջիկա 10 տարիների ընթացքում խմել- մմելով էտ էլ կստացվի . . . . . . հը?

    Нравится

    Ответить
  • 9. լիլիթ  |  17.07.2011 в 14:49

    Ճիշտն ասած ճարտարապետի տարբերակն եմ առաջարկում, քանի որ հասկանում եմ, նոր-նոր ֆիզիկ դառնալը էնքան ել գայթակղիչ գործ չի . . . ու եթե դրա ցանկությունը ունենաիր` ապա շատ վաղուց ու առանձ իմ խորհրդի կանեիր . . . .
    Բայց դա կարևոր չի, կարևորը էն հանգամանքն ա, որ որքան հասկանում եմ`դու բավական հաջող կերպով ` կասեի նույնիսկ գրոսմայստերի վարպետությամբ ես կարողանում ստացած գեները փոխանցել հաջորդ սերունդին . . . Գուցե նորից փորձես . . . . . . կամ . . . . . . . . . .. փորձենք . . . . . .?

    Нравится

    Ответить
  • 10. Անահիտ  |  15.01.2012 в 21:08

    Անկեղծ ասած, ես մինչև վերջ չկարողացա կարդալ ձեր ինքնակենսագրությունը, քանի որ շատ տհաճ և -ին անհարիր ոճով էր գրված:
    Երևի դա Ձեր առօրյա խոսակցական ոճն է, բայց գոնե պետք է հաշվի առնեիք այն հանգամանքը, որ համացանց մտնում են տարբեր տարիքի մարդիկ, այդ թվում նաև դպրոցական երեխաները:
    Փորձենք պատկերացնել, թե ինչ կսովորեն դպրոցական երեխաները ձեր նման -ից:
    Լավագույն դեպքում :

    Нравится

    Ответить
  • 11. Անահիտ  |  15.01.2012 в 21:12

    Ի նկատի ունեի, ինչ կսովորեն ձեր նման գչողներից:
    Լավագույն դեպքում ԳՐՈՂ ՈՒ ՑԱՎ:

    Нравится

    Ответить
  • 12. Hrachik Mirzoyan  |  23.03.2012 в 23:02

    Ես իմ սրտի մի անկյունում պահել եմ Ռաֆայել Իշխանյանի պայծառ անունը

    Нравится

    Ответить
  • 13. Anahit  |  25.04.2012 в 11:42

    Barev Dzez, erb ev vortex kcucadrvi dzez nor vaveragrakan kinon hamshenahajeri masin

    Нравится

    Ответить
  • 14. Daniel  |  23.11.2012 в 05:37

    Վահան, կը խնդրեմ ինձ գրէք: Եթէ չեմ սխալվում, ձեր մեծ հօր մասին տեղեկութիւններ ունիմ որոնք ձեզի պիտի հետաքրքրեն:

    Нравится

    Ответить
  • 15. Arman Abelian  |  01.06.2013 в 15:25

    ի՞նչու են ժամանակակից գրողները «ա»-ով գրում: Դպրոցում կարծեմ դեռ շարունակում են սովորեցնել «է»-ով գրել: Գուցե դա բողաքի արրտահայտման նոր ձեւ է՞՞

    Нравится

    Ответить

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


%d такие блоггеры, как: