Մուշեղ Սաղաթելյանը. դահիճը զոհի դերում

20.09.2018 at 21:01 Оставьте комментарий

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ 2008 թ. մարտի 1-ի գործով Մուշեղ Սաղաթելյանի նկատմամբ խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ, այդ թվում՝ խոշտանգումներից զերծ մնալու, անձնական ազատության անձեռնմխելիության, արդարացի դատաքննության և ժողովների ու միավորումների ազատության իրավունքները։ Եվրադատարանը պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը 15 հազար 600 եվրո վճարել տուժողին բարոյական վնասի, ինչպես նաև 5 հազար եվրո՝ դատական ծախսերի համար: Մարտի 1֊ի գործով Սաղաթելյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման սառը զենք կրելու և ոստիկանի նկատմամբ բռնություն անելու մեղադրանքով, և համաներմամբ ազատվել 2,5տարի անց։

Մուշեղ Սաղաթելյանը Լևոն Տեր֊Պետրոսյանի զինակիցն է, նրա նախագահության ժամանակ եղել է կալանավայրերի վարչության պետը։ 1994. ծեծելով սպանել է Գորիսի բանտի կալանավոր Ռաֆիկ Զորոյանին: 1996. Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը պատմում է. «1996թ. սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը, երբ ՆԳՆ 6-րդ վարչության հերթապահ մասում հոշոտվում, խոշտանգվում էին ընդդիմադիր գործիչներ։ Կոնկրետ նկատի ունեմ ինձ, Գագիկ Մկրտչյանին, Դավիթ Վարդանյանին, Կիմ Բալայանին և բազմաթիվ այլ անձանց։ Հետագայում ինձ հաջողվեց գտնել այն թալինցի երիտասարդին, որի կողոսկրերն ու գլուխը ջարդել, հոշոտել ու բազմաթիվ մարմնական վնասվածքներ էին հասցրել նույն օրը նշված վայրում, մեզանից կես ժամ առաջ։ Այդ երիտասարդի աչքի առաջ Սաղաթելյան Մուշեղը և ոչ պակաս հայտնի «գեներալ Բուդոն»՝ Ղազարյան Ռոմանը (նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետը) այլ գամփռների հետ բառիս բուն իմաստով բզկտում էին մարդկանց։ Երբ բազմաթիվ մահակների հարվածների արդյունքում հայտնվեցի հատակին, վերոհիշյալ անասուններն ինձ հետ ոտքերով էին խոսում։ Նշածս երիտասարդն ականատես էր եղել Դավիթ Վարդանյանի նկատմամբ իրականացված խոշտանգումներին, Դավիթ Վարդանյանը՝ իմ, ես՝ Գագիկ Մկրտչյանի և այդպես շարունակ։ Այդ ամենի մասին ժամանակին դատախազությունն էլ լավատեղյակ էր, բայց սանկցիաներ էր տալիս, մեզ պահում մեկուսարանում։ Ավելի ուշ, ստացած վնասվածքների առողջացմանը զուգահեռ, մեզ բաց էին թողնում» («Հայոց աշխարհ» 2001)։ Մինչև 2000. Ցմահ դատապարտյալ Մանուկ Սեմերջյանը այս նամակը գրել է 2009 թվին. «Տարբեր մահապարտների վկայությունների վրա հիմնվելով, հսկիչների ու սպաների վկայությամբ` Մուշեղ Սաղաթելյանի ներքին կարգով կարգադրությունն է եղել՝ «վարի տվեք սրանց»: 8-12 մահապարտներ պահվում էին 20 քառակուսի մետր տարածքով խցերում: Խցերի հատակը ասֆալտ էր, պատերը՝ թաց: Լուսամուտները փակ էին ու օդանցք համարվող ճեղքերից հնարավոր չէր անգամ իմանալ`օրը ցերեկ է թե` գիշեր: Շաբաթական նվազագույնը մեկ անգամ` ծեծ: Սնունդը՝ շան լափից վատ, բաղնիքը՝ տարին մեկ-երկու անգամ: Բացարձակապես ոչ մի բուժօգնություն: Ոչ մի հանձնուք: Հարազատների հետ ոչ մի կապ: Ոչ մի սեփական հանդերձանք, ցրտի և գերխոնավության պայմաններում ոչ մի համապատասխան հագուստ: Ոչ մի զբոսանք: Ոչ մի տեղեկություն աշխարհից: Ոչ մի գիրք: Ոչ մի գրիչ ու թուղթ: 14 մահ: Դա մահապարտների 26 տոկոսն է կազմում: Միջին հաշվով չորս մահապարտից մեկը սպանվել է: Մեր կատարած հետաքննության արդյունքում համոզվեցինք, որ սպանության հրաման է եղել ներքին կարգով, այն ժամանակվա կալանատների վարչության պետի կողմից: Երբ ձերբակալեցին Մուշեղ Սաղաթելյանին, մենք՝ միամիտներս, մտածեցինք, որ վերջապես այդ վիժվածքը պատասխան կտա իր հանցավոր արարքների համար»:

Աղասի Արշակյանը մահացավ 2017֊ին։ Մանուկ Սեմերջյանը՝ 2013֊ին՝ դատապարտյալների հիվանդանոցում։ Նրա նամակը այստեղ

Entry filed under: բլոգ. Tags: .

Պատահակա՞ն էր դատավորի տան վրա հարձակումը, թե՞ «Ռոբերտ մարդասպան» գործողության օղակներից մեկն էր

Оставьте комментарий

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

37 թիվ Armen Shekoyan Art bottle Georgia homosexual Jehovah’s Witnesses Literature «Մեդիսոնի շրջանի կամուրջները» «Միրհավը» ԱՄՆ Ակսել Բակունց Արմեն Շեկոյան Արցախ Բունիաթյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Գագիկ Ջհանգիրյան Գասպար Չերազ Դուբլին Երևան հյուրանոց Զանգիլան Իռլանդիա Լալա Ասլիկյան Լաչին Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայկական ժամանակ Ձյունը Ղրիմ Մերիլ Սթրիփ Մուշեղ Սաղաթելյան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռոբերտ Ուոլլեր Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Սահակաշվիլի Սիրիա Վահան Չերազ Վահե Բերբերյան Վահրամ Մարտիրոսյան Վրաստան Ցեղասպանություն Քաշաթաղ անտիպոեզիա արձակ արվեստ արտագաղթ արտագնա աշխատանք բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ ժամանակակից արվեստ իրավունք կին կրթություն հյուսիսային պողոտա հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ միասեռական շիշ հավաքող պատմվածք ռաբիս սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական քաղաքականություն ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к еще 4 865 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com