Posts tagged ‘ժամանակակից արվեստ’

Նկարիչը որպես անարխիստ. Արման Գրիգորյանի աշխատանքների մասին

լուսանկարը Անահիտ Հայրապետյանի

Պանկերը Գյումրիո՞ւմ, նուդիստները Լիթլ Արմենիայո՞ւմ, love-շքերթ Բուրջ Համուդո՞ւմ, հիպիները Դիլիջանո՞ւմ, Անարխիստը և «Երազ» ավտոմեքենա՞ն: Անհնա՞ր է: Եթե հարցականները հանենք, ապա սրանք Արման Գրիգորյանի կտավներն են, և անհնարը հնարավոր է դառնում արվեստում:Իհարկե, ֆանտաստիկ ոչինչ, ենթամշակութային խմբերն էլ, հայկական համայնքներն էլ երկրագնդի վրա են, ուղղակի անհամատեղելի են, և ինչ ջանքեր ու զոհողություններ անհրաժեշտ կլինեին, որ պահպանողական հայ համայնքը հեղափոխվի ու հանդուրժի նուդիստներին, անարխիստներին, պանկերին: Կտավի վրա հեշտ է, հեղափոխություն ու պայքար պետք չէ, ու Գրիգորյանը համատեղելի դարձնելով նրանց` իրագործում է հայ միջավայրում ազատության երազանքը:

(далее…)

28.09.2007 at 00:00 2 комментария

Հակոբ Մովսեսի «օվսաննա»-ն

Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,

Տանջում, տանջվում, որոնում է ու դըժբախտ է նա կըրկին.

Է՜յ անխելք մարդ, ե՞րբ տի թողնես ապրողն ապրի սըրտալի,

Ե՞րբ տի ապրես ու վայելես էս աշխարհքը շեն ու լի։

Հովհաննես Թումանյան

«Գարունի» 2006թ. 7-8 համարում Հակոբ Մովսեսի «Եվ ձայն է բարձրանում` օվսաննա՜, օվսաննա՜» ինքնահարցազրույցը ազգայնական ու կրոնական-քրիստոնեական, բանաստեղծության՝ որպես եկեղեցու ու սրբավայրի, «սուրբ հոգու պատմության» դիրքերից բացահայտ հարձակում է արվեստի այլ, արդիական, հետարդիական ուղղությունների դեմ (օրինակ, գրում է. «Բանաստեղծության պատմության մեջ ոգու եւ մտքի առավել մեծ անկում, քան, օրինակ, ուլտրաիզմը, իմաժիզմը, էքսպրեսիոնիզմը, սյուրռեալիզմը, դադան, ավանգարդը, կոնցեպտուալիզմը, ես չեմ պատկերացնում», նաեւ հարձակումներ կան կուբիզմի, պոպ-արտի, հիպերռեալիզմի եւ այլնի դեմ), իր պատկերացրած կրոնական բարոյականության կաղապարներին չենթարկված, բաց սեռական նկարագրություններով, «անկեղծ», նաեւ «կյանքը վերարտադրող», բանաստեղծության ժանրի սահմաններն ընդլայնող ոճերով գրական ստեղծագործությունների, մի խոսքով, արվեստի ու գրականության բազմազանության ու դրանց պատճառ հանդիսացող ժողովրդավարական արժեքների, մշակութային, սեռական, ազգային փոքրամասնությունների, կանանց ազատությունների դեմ։ Հարձակումն ուղեկցվում է պիտակավորմամբ ու հայհոյանքներով՝ շնային անկեղծություն, սեռական զառանցանքներ, սին, կեղծ, դիրտ ու տականք, բոզ, ճարպկորդի, պլեբեյ, տգետ, սնանկ գրողներ, խաժամուժ, ոջիլ, ճանճ ու մակաբույծ, նողկալի, ընկնավորություն եւ այլն։ (Ինքնահարցազրույցում չի տալիս այն հայ գրողների ու արվեստագետների անունները, որոնց դեմ է ուղղված ամբողջ տեքստը)։

(далее…)

15.02.2007 at 00:00 1 комментарий

Բանաստեղծ քահանա՞.Մարտահրավեր հայկական ավանդույթներին

nencyԿարո՞ղ է, արդյոք, հայ կինը հոգեւորական օծվել։ Եթե նա Երեւանի գիշերային ակումբներից մեկում փերֆորմանս ներկայացնող բիսեքսուալ ֆեմինիստ է, ապա՝ այո:

«Ակումբ» սրճարանում ամերիկահայ բանաստեղծուհի Նենսի Ագաբյանն անցած չորեքշաբթի գիշերը ներկայացրեց իր ստեղծագործությունը, որի թեմաները մարտահրավեր էին նետում հայկական ավանդույթներին եւ ընդլայնում պահպանողական հասարակության հանդուրժողականության սահմանները:

Փերֆորմանսը եղավ շվեյցարական «Ուտոպիանա» կազմակերպության կազմակերպած հնգօրյա «Մեկ քայլ» ֆեմինիստական միջոցառումների շրջանակում:

(далее…)

22.09.2005 at 19:05 2 комментария

Կատակասեր նկարիչը. բոբոներ տնտեսական դատարանում

kikiՀինգշաբթի տնտեսական դատարանի նոր շենքը վերածվել էր նկարչի արվեստանոցի։

Վերացապաշտ նկարիչ Քիքին (Գրիգոր Միքայելյան) իր հանրահայտ բոբոներն էր նկարում դատարանի միջանցքում։

Բոբոները երկու սև շրջաններ են։ Քսան տարուց ավելի 49-ամյա Քիքին հատակին փռված կտավների վրա հանդիսատեսի առաջ ավելով նկարում է իր բոբոները։

Խորհրդային տարիներին Քիքին իր բոբոները նկարում էր նկարիչների արվեստանոցներում, հետագայում` Լոս Անջելեսում (որտեղ ապրում է 1992 թվականից)` արվեստի փառատոներում, թատրոնում, գրադարանում, ճապոնական դպրոցում։

(далее…)

20.05.2005 at 11:50 Оставьте комментарий

Բացահայտում. տեսաինստալյացիան մարտահրավեր է նետում հայկական բարքերին

+harut15«Ակումբ» սրճարանը երեք օր՝ հոկտեմբերի 28-30-ը, չէր գործում հաճախորդների համար և բաց էր արվեստասերների համար։ Երկու արվեստագետ` հայ և գերմանացի, ներկայացնում էին ոչ ավանդական սեքսուալ թեմաներով իրենց տեսաֆիլմերը։

Աշխատանքներից մեկը Նիկ Հաֆֆների և Հարություն Սիմոնյանի «Հպվող տեսակետներ 2» համատեղ ինստալյացիան է, որտեղ երկու լուսանկարին զուգահեռ ներկայացվում է երկու տեսաֆիլմ։ Հատակին տեսաֆիլմն է, որտեղ Սիմոնյանը` մերկ, դեմքով դեպի պատը, անվերջ ցատկում է, իսկ վերևում պատից կախված է նրա մտերիմ արվեստագետի մերկ ու կնոջ կեցվածքով լուսանկարը։ Հանդիսատեսներից մեկի կարծիքով` դա օնանիզմի մարմնավորում է, որտեղ ձեռքերը չեն գործում, իսկ առնանդամին փոխարինում է ամբողջ մարմինը։

Հաֆֆները ներկայացնում է իր մորաքրոջ` մերկ կրծքով լուսանկարը` արված 1974 թվականին։ Մորաքույրը ցերեկը եղել է մանկական հոգեբան, իսկ գիշերները` մերկապարուհի։ Իր աշխատանքում Հաֆֆները զուգահեռներ է անցկացնում իր և մորաքրոջ կյանքի միջև. տեսաֆիլմում նա մորաքրոջ զգեստներով է և ամեն կերպ փորձում է իր մարմինը նմանեցնել կնոջ մարմնի։

(далее…)

05.11.2004 at 00:00 Оставьте комментарий


Рубрики

դրոշմ

37 թիվ Armen Shekoyan Art bottle Georgia homosexual Jehovah’s Witnesses Literature «Մեդիսոնի շրջանի կամուրջները» «Միրհավը» ԱՄՆ Ակսել Բակունց Արմեն Շեկոյան Արցախ Բունիաթյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Գագիկ Ջհանգիրյան Գասպար Չերազ Դուբլին Երևան հյուրանոց Զանգիլան Իռլանդիա Լալա Ասլիկյան Լաչին Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայկական ժամանակ Ձյունը Ղրիմ Մերիլ Սթրիփ Մուշեղ Սաղաթելյան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռոբերտ Ուոլլեր Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Սահակաշվիլի Սիրիա Վահան Չերազ Վահե Բերբերյան Վահրամ Մարտիրոսյան Վրաստան Ցեղասպանություն Քաշաթաղ անտիպոեզիա արձակ արվեստ արտագաղթ արտագնա աշխատանք բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ ժամանակակից արվեստ իրավունք կին կրթություն հյուսիսային պողոտա հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ միասեռական շիշ հավաքող պատմվածք ռաբիս սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական քաղաքականություն ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к еще 4 865 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com