Posts tagged ‘Շուշան Ավագյան’

Նոր վեպ. ձևով ու բովանդակությամբ հեղափոխական ֆեմինիստական ստեղծագործություն

Անցյալ շաբաթ «Նարեկացի» մշակութային կենտրոնում մի գրքի շնորհանդես էր, որ հայ գրականության մեջ հեղափոխական կարելի է համարել:

30-ամյա Շուշան Ավագյանի «Գիրք անվերնագիր» վեպը նորություն է և’ թեմայով, և’ կառուցվածքով:

Առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվում ֆեմինիստական գաղափարներով հագեցած գրական ստեղծագործություն, որում «հանդուգն աղջիկները փնտրում են իրենց հանդուգն մայրերին»: Ճիշտ է, 20-րդ դարի սկզբին ֆեմինիստական թեմաներով բանաստեղծություններ է գրել Շուշանիկ Կուրղինյանը, բայց դրանք գրականագիտությունը մոռացության է մատնել: Անցյալ տարի Շուշան Ավագյանը հրատարակեց Կուրղինյանի ֆեմինիստական բանաստեղծությունները հայերեն և անգլերեն (տես`հարակից ակնարկը):

Այս վեպը վերականգնում է հայ կին մտավորականների ընդհատված կապը: Հերոսներից երկուսը մոռացության մատնված գրող կանայք են` Կուրղինյանը և 1941 թվականին բանտում սպանված արձակագիր Զապել Եսայանը: Մյուս երկուսը նրանց փնտրող ժամանակակիցներն են` Լառան և հեղինակը: Վեպը չունի սյուժե, որ նորություն է հայ գրականության մեջ, այն բաղկացած է ֆրագմենտներից, որոնց ներքին կապը պետք է կարողանա գտնել ընթերցողը:

(далее…)

16.06.2006 at 11:11 Оставьте комментарий

Կուրղինյանի վերադարձը. 100 տարով առաջ թե հետ՝ ի՞նչ կա որ

Խորհրդային դպրոցն ավարտածները հիշում են Շուշանիկ Կուրղինյանի «Բանվորները» բանաստեղծությունը, որ անգիր էին հանձնարարում.

Այդ մենք ենք գալիս՝
Մաշված բաճկոններ, յուղոտ ու մրոտ,
Տրորված գդակ, աղտոտ մազերով

Չկա Սովետը, ու նրա հետ դպրոցական ծրագրերից ջնջվեց Կուրղինյանը: Այսօր հարցնում ես պատանուն՝ անցե՞լ եք Կուրղինյան, պատասխանում է՝ ո՞վ է նա: Շուշանիկ Կուրղինյանի անունը մնացել է միայն ավագ սերնդի դպրոցական հիշողություններում՝ որպես սովետական պրոպագանդայի հետք, որպես պրոլետարական բանաստեղծուհի:

(далее…)

10.03.2006 at 00:00 Оставьте комментарий


Рубрики

դրոշմ

37 թիվ Armen Shekoyan Art bottle Georgia homosexual Jehovah’s Witnesses Literature «Մեդիսոնի շրջանի կամուրջները» «Միրհավը» ԱՄՆ Ակսել Բակունց Արմեն Շեկոյան Արցախ Բունիաթյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Գագիկ Ջհանգիրյան Գասպար Չերազ Դուբլին Երևան հյուրանոց Զանգիլան Իռլանդիա Լալա Ասլիկյան Լաչին Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայկական ժամանակ Ձյունը Ղրիմ Մերիլ Սթրիփ Մուշեղ Սաղաթելյան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռոբերտ Ուոլլեր Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Սահակաշվիլի Սիրիա Վահան Չերազ Վահե Բերբերյան Վահրամ Մարտիրոսյան Վրաստան Ցեղասպանություն Քաշաթաղ անտիպոեզիա արձակ արվեստ արտագաղթ արտագնա աշխատանք բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ ժամանակակից արվեստ իրավունք կին կրթություն հյուսիսային պողոտա հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ միասեռական շիշ հավաքող պատմվածք ռաբիս սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական քաղաքականություն ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к еще 4 865 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com