Posts tagged ‘միասեռական’

Սահմանազանցներն են. Ցուցահանդես ընդհատակում՝ «Մենակության շտամպը»

Բայոնսը. ինքն իրենով հիանալու զգացումը կոտրվում է քյառթու հասարակության «վաննայում»

Բայոնսը. ինքն իրենով հիանալու զգացումը կոտրվում է քյառթու հասարակության «վաննայում»

Ինչպես նրանց կյանքն է կիսագաղտնի, ընդհատակում, այնպես էլ նրանց մասին պատմող լուսանկարների ցուցահանդեսն էր ընդհատակում՝ մի օր վառվեց հանդիսատեսների հայացքում ու անհետանացավ:

Նազիկ Արմենակյանի «Մենակության շտամպը» լուսանկարների ցուցահանդեսը, որ ներկայացնում է տրանսգենդերներին՝ կնոջ կյանքով տղամարդ ծնվածներին, երևանյան բնակարաններից մեկում մի օրվա կյանք ունեցավ՝ Դեկտեմբերի 13-ին,  այն ընտրյալների համար ովքեր դարչնագույն երանգ ստացող երկրում կարողանում են  զարմանալ ու հիանալ անծանոթ աշխարհների մասին պատմող պատկերներով:

Սա արդեն երկրորդ ցուցահանդեսն է ընդհատակում:  Երեք ամիս առաջ ևս մի ընդհատակյա ցուցահանդես եղավ, Սամվել Սաղաթելյանի «Տռանս-ռոմանսը»(տես «Արվեստը անցնում է ընդհատակ. Սամվել Սաղաթելյանի «Տրանսռոմանս» շարքը»): Թեմաները նույնն են՝ տռանս՝ սեռային անցում՝ սահմանազանցութունը, բայց կոնտեքստներն են տարբեր: Այս անգամ արվեստի հրճվանքի փոխարեն դոկումենտալ դրաման է:

(далее…)

19.12.2013 at 22:16 Оставьте комментарий

Ի՞նչ հայրենիք էր ուզում տեսնել Մոնթեն. դաս ուլտրա-նացիոնալիստներին

Նա պայքարում է Մոնթեի գաղափարների դեմ

Կպատկերացնե՞ր Մոնթե Մելքոնյանը, որ գալու է ժամանակ, երբ իր դիմանկարով շոր հագած  երիտասարդը պայքարելու է իր գաղափարների դեմ ու Երևանի փողոցներում գոռալու է «գոմիկներին Բաքու», «մաքուր հայեր», և որ ուլտրա-նացիոնալիստները իրեն դրոշ են դարձնելու ատելության քարոզի ու միասեռկաններին ճնշելու համար:

Մայսի 22-ին բազմազանության երթի վրա հարձակվող լուսնկարի երիտասարդը, ինչպես երևում է կրում է Մոնթեի դիմանկարը: Տեսաֆիլմերում նա ամենակտիվ արգելափակողներից էր Նկարիչների միության մուտքը, ուր գտնվում էին Բազմազանության ցույցի մասնակիցները:

(далее…)

24.05.2012 at 07:55 Оставьте комментарий

Այլ Դաշնակցություն. «Որպես Ավստրալիայում ՀՅ Դաշնակցության անդամ և միասեռական, ես խորապես վրդովված եմ…»

Բազմազանության երթի դեմ հակացույց մայսի 21-ին

Այս երկու իրարամերժ խոսքերը հակառակորդ քաղաքական ուժերի չի պատկանում, երկուսն էլ նույն կուսակցության` Դաշնակցության անդամներն են արտասանում:

«Մենք նոյնքա՛ն խստութեամբ կը դատապարտենք այդ յանցագործ արարքին տուն տուող անհանդուրժողութեան ու սեռային նախասիրութեանց հիման վրայ խտրականութեան մտայնութիւնը: Մենք կ՛ակնկալենք, որ յանցագործները բռնուին եւ արժանանան օրէնքով նախատեսուած պատիժի», ասում է ՀՅԴ արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Ավետիք Իզմիրլյանն:

«Հպարտ ու ոգեւորված եմ, որ կան երիտասարդներ, ովքեր անհանդուրժող են հասարակությունն այլասերող համասեռամոլների, աղանդավորների, այլ շեղումներ ունեցող խմբերի հանդեպ»,-ասում է դաշնակցական պատգամավոր Արթուր Աղաբեկյանը:

(далее…)

22.05.2012 at 09:09 Оставьте комментарий

Սեր և ընտանիք

Ինչո՞ւ Կարոն այդքան հեշտ է տանում իր ու Աննայի սիրային կապը: Մենակ դեբոշ սարքեց էն ժամանակ, երբ ինքը խոստովանեց ամուսնուն, որ Աննային է սիրում: Իսկ հետո Կարոն լռեց, ոնց որ տենց էլ պիտի լիներ, մենակ դադարեց հետը քնել: Դե առաջ էլ մի եսիմ ինչ ձևի չէին քնում, արդեն քանի տարի ամիսը մեկ շինվեին, թե չէ:

Դե Աննան ստիպեց Էլյային, որ ամուսնուն ասի. էլ սենց չենք կարա շարունակենք, մարդուդ ասա, թող իմանա, որ էլ գաղտնի չհանդիպենք: Էլիան էլ չդիմացավ, մի անգամ էլ շշպռեց` բա դու խի՞ մարդուդ չես ասում: Իմ մարդը ուրիշ ա, իմը որ իմացավ, ինձ կսպանի, քոնը կարգին պրադվինուտի տղա ա երևում:

(далее…)

28.12.2010 at 00:00 1 комментарий

Հոմոսքսուալիստները ոստիկանների համար փողի աղբյուր

անգլերեն տարբերակը pdf-ով պահպանվել է

անգլերեն տարբերակը pdf-ով պահպանվել է

Հովիկ Մինասյանը միակ հոմոսեքսուալիստն է, որ այլեւս չի թաքցնում իր սեռական կողմնորոշումը եւ հրապարակայնորեն բողոքում է իր նկատմամբ  իրավապահ մարմինների ծավալած հալածանքի դեմ։

Բազմաթիվ այլ հոմոսեքսուալիստներ գաղտնի են պահում իրենց կողմորոշումը եւ ոստիկանության սպառնալիքների մասին պատմում են չցանկանալով հրապարակել իրենց անունները։

Հովիկ Մինասյանը 20 տարեկան է։ 11 տարեկանից իր կամքով առաջին սեռական կապն է ունեցել տղամարդու հետ։   1999 թվին քրեական օրենսգրքի 116 հոդվածով՝ արվամոլության մեղադրանքով դատապարտվում է 3 ամսվա ազատազրկման(հոդվածն ասում է. «Տղամարդու սեռական հարաբերությունը տղամարդու հետ(արվամոլություն) պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամկետով»)։

«Մի Սերյոժա կար, ռուս, որի հետ մի անգամ լինում եմ։ Դրանից 3 ամիս հետո 4 հոգի եկան տուն, որ ինձ տանեն քաղմաս։ Մամաս հարցրեց՝  ինչ է արել, որ տանում եք։ Ասացին գողություն է եղել տանում ենք պարզենք։ Բայց ես հասկացա ինչի են տանում։ Սերյոժան նրանց հետ էր»,- պատմում է Հովիկը։

(далее…)

15.04.2002 at 00:00 2 комментария


Рубрики

դրոշմ

37 թիվ Armen Shekoyan Art bottle Georgia homosexual Jehovah’s Witnesses Literature «Մեդիսոնի շրջանի կամուրջները» «Միրհավը» ԱՄՆ Ակսել Բակունց Արմեն Շեկոյան Արցախ Բունիաթյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Գագիկ Ջհանգիրյան Գասպար Չերազ Դուբլին Երևան հյուրանոց Զանգիլան Իռլանդիա Լալա Ասլիկյան Լաչին Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայկական ժամանակ Ձյունը Ղրիմ Մերիլ Սթրիփ Մուշեղ Սաղաթելյան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռոբերտ Ուոլլեր Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Սահակաշվիլի Սիրիա Վահան Չերազ Վահե Բերբերյան Վահրամ Մարտիրոսյան Վրաստան Ցեղասպանություն Քաշաթաղ անտիպոեզիա արձակ արվեստ արտագաղթ արտագնա աշխատանք բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ ժամանակակից արվեստ իրավունք կին կրթություն հյուսիսային պողոտա հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ միասեռական շիշ հավաքող պատմվածք ռաբիս սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական քաղաքականություն ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к еще 4 865 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com