Posts tagged ‘իրավունք’

Սպանված զինվորների արյունը նախընտրական արշավում

«Հացադուլի մեջ գտնվող Ռազմիկին դատարան քարշ տվեցին անգիտակից վիճակում: Այդ նիստին ցուցադրվեց տեսաժապավեն, որտեղ Ռազմիկը, առանց փաստաբանի, քննիչին ցուցմունք է տալիս սպանության վերաբերյալ` որպես վկա: Հեռուստաէկրանին հայտնված Ռազմիկն անճանաչելի էր և խոսում էր կմկմալով: Այտուցված ու կարմրած դեմքին սևացած կապտուկներ կային: Ձեռքերն ուռած էին, և ակնհայտորեն երևում էին հարվածներից առաջացած կապտած հետքեր: Տղան ծանր էր շնչում, մերթընդմերթ խոսում էր շնչակտուր լինելով: Ամբողջ ընթացքում մարմինը չէր կարողանում շարժել, միայն դանդաղ շարժումներով ձեռքերն էր տեղափոխում, այն էլ՝ թղթի վրա գծեր անելու համար»:

(далее…)

30.04.2012 at 19:42 Оставьте комментарий

Սպանությունները բանակում. պաշտպանության նախարարից ինքնասպանություն պահանջելը թատրոն է

Ինչպես է սպանվեց զինծառայող լեյտենանտ Արտակ Նազարյանը, ինչո՞ւ, արդյո՞ք ինքնասպան է եղել, ինչպես ներկայացրել է պաշտպանության նախարարությունը, թե՞ նրան սպանել են:

Կբացահայտվի՞ արդյոք ճշմարտությունը: Իսկ ի՞նչ է իրականում եղել Մարտունիում, ուր մի անգամից վեց զինվոր սպանվեց:

Մահերը տարբեր պատճառներով են լինում, լինում են նաև ինքնասպանություններ, լինում է նաև որ սպանությունը ներկայացվում է որպես ինքնասպանություն: Ինչպե՞ս որոշել օրինաչափությունները, և արդյո՞ք Արտակը ինքնասպան է եղել, թե նրան սպանել են: Թե ինչպիսի քննություն կտանի զինդատախազությունը, դժվար է ասել, ինչ որ մարդիկ կենթադրեն, որ նա կուզի կոծկել մահվան պատճառը: Չգիտեմ: Չորս հոգի արդեն կալանավորել են: Իհարկե, հասրակական կամ լրագրողական հետևողական ու բարեխիղճ աշխատանքը առաջ կարող է ընկնել կոռումպացված ու ծանրնաֆաս քննչական մարմիններից: Կընկներ, եթե նման ցանկությունը լիներ:

(далее…)

06.08.2010 at 00:00 Оставьте комментарий

Վիճարկվում է Քրեական օրենսգիրքը. իրավապաշտպանները պնդում են, որ մահվան դատապարտվածների գործերը պետք է վերանայվեն

«Երբ հարցնում են` մահապատի՞ժն է նախընտրելի, թե՞ ցմահը, ասում եմ` մահը: Ես չեմ ուզում անասունի վերածվել, ինչպես գոմում` խոտ տան, ասեն` թող ապրի, էլի»,- ասում է 12 տարի բանտում գտնվող Արթուր Մկրտչյանը, որի մահապատժի դատավճիռը փոխարինվեց ցմահով այն բանից հետո, երբ մահապատիժը օրենսդրությունից հանվեց:

Նա դատապարտվել էր 5 զինծառայողների սպանության համար, սակայն մամուլում լուրջ կասկածներ են հրապարակվել, որ գործը սարքված է («Հայկական ժամանակ» թերթում 2001 թ. Ժաննա Ալեքսանյանի հրապարակած «Անմեղ մարդը մահվան է դատապարտվել» հոդվածում ասվում է, որ Արթուրին ու եղբորը խոշտանգել են, ընկերուհուն կոպիտ հարցաքննել, հորը կալանավորել ու սպառնացել դատել, և այս ամենից հետո նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Քրեկան գործի հակասություններից մեն այն է, որ զինծառայողները սպանվել են երկու տարբեր հրազեներից: Նախաքննության և դատավարության ընթացքում թույլ չեն տվել դատապաշտպանի հետ առանձին հանդիպել):

(далее…)

27.06.2008 at 00:00 3 комментария

Տհաճ դասեր. Ուսումնասիրությունը պարզում է` դպրոցականների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական ճնշումները լայնորեն տարածված են

Աշակերտների 74 տոկոսն ասում է, որ իրենց ընկերները դպրոցում տարբեր պատիժների և բռնությունների են ենթարկվում, իսկ նրանց 30 տոկոսն ասում է, որ հենց իրենք են պարբերաբար բռնությունների ենթարկվում։

Այս արդյունքներն են ցույց տալիս Հայաստանի յոթ մարզերի և Երևանի դպրոցներում անցկացված աշակերտների նկատմամբ բռնությունների ուսումնասիրությունը։ Հարցվմանը մասնակցել է 37 դպրոցների 1785 աշակերտ։

(далее…)

13.06.2008 at 00:00 1 комментарий

Սովետական պացիենտը. «Սիրտս նեգր է առանց գրիմի»

 

Սևանի հոգեբուժարանում 2 բան է կենդանի պահում Սովետը

 

Սևանի հոգեբուժարանում երկու բան կենդանի է պահում Սովետը. պատի ծեփի տակից բացված գերմանացի գերիների քանդակած աստղը և ԿԳԲ-ի շենք հրկիզած Ռաֆիկ Ժամկոչյանը, որ գուցե դուրս չգրված միակ սովետական քաղբանտարկյալն է։

Ճակատագիրը գուցե նրա համար բանաստեղծի փառք էր նախատեսել, բայց միայն պոեզիան դարձավ այն ստվերը, որ ուղեկցեց, իր բանաստեղծությամբ ասած` դեղի համ ունեցող օրերի ընթացքում։ Սևանի հոգեբուժարանում երկու բան կենդանի է պահում Սովետը. պատի ծեփի տակից բացված գերմանացի գերիների քանդակած աստղը և ԿԳԲ-ի շենք հրկիզած Ռաֆիկ Ժամկոչյանը, որ գուցե դուրս չգրված միակ սովետական քաղբանտարկյալն է։

Ճակատագիրը գուցե նրա համար բանաստեղծի փառք էր նախատեսել, բայց միայն պոեզիան դարձավ այն ստվերը, որ ուղեկցեց, իր բանաստեղծությամբ ասած` դեղի համ ունեցող օրերի ընթացքում։

(далее…)

23.05.2008 at 00:00 1 комментарий

Դժվար դաս. պետհամալսարանի դասախոսը հեռացվել է անշխատանքից հակակառավարական հայացքների համար

Դասախոսությունների ընթացքում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը քննադատելու եւ ընդդիմադիր գործիչ Արամ Կարապետյանի հետ ուսանողների հանդիպում կազմակերպելու համար Երեւանի պետական համալսարանից հեռացվել է սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի դասախոս Սասուն Սարիբեկյանը:

33-ամյա Սարիբեկյանն 9 տարի դասավանդել է համալսարանում, վերջին շրջանում 7 առարկա է դասավանդել, մասնավորապես` տնտեսական աշխարհագրություն` տնտեսագիտության, քաղաքական աշխարհագրություն` աշխարհագրության, եւ աշխարհաքաղաքականություն (գեոպոլիտիկա)` պատմության ֆակուլտետներում:

(далее…)

29.06.2007 at 00:00 Оставьте комментарий

Լևոն Գուլյանի սպանությունը ոստիկանությունում. ոչ ոք չի պատժվել

Մահացու աշխատաոճ. Գուլյանի մահն առաջինը չէ, որ ոստիկանության աշխատանքի վերաբերյալ հարցեր է հարուցում

Եղբոր` Լևոն Գուլյանի մահը սգացող Լիլիթ Գուլյանն ասել է լրագրողներին. «Եթե այս գործը չբացահայտվի, բոլորս վտանգի տակ ենք, ամեն վայրկյան կարող են ձեր եղբորը տանել ու տալ աճյունը: Ես եղբորս էլ չեմ վերադարձնի, բայց ուզում եմ, որ որևէ մեկին այս վիշտը չկպչի, թող եղբայրս վերջինը լինի»:

Մայիսի 12-ին Ոստիկանությունում Լևոն Գուլյանի մահը մեծացնում է ուշադրությունը վերջին տասնչորս տարում կալանքի տակ գտնվող անձանց կասկածելի մահվան դեպքերի նկատմամբ:

«ԱրմենիաՆաուն» ներկայացնում է ոստիկանատներում ու մեկուսարաններում սպանվածների ոչ ամբողջական ցուցակը:

(далее…)

18.05.2007 at 00:00 2 комментария

Անապահով ազատություն. ստալինյան հետապնդումների զոհը սպասում է բնակարանի

Էվելինայի կյանքը գողացված ապագայի պատմություն է

Էվելինա Գևորգյանը կարտ է բացում: Բախտ բացելը մի զբաղմունք է, որից այլևս սպասելիք չունի:

«Էլ ի՞նչ, իմ բախտը արդեն գցվել ա, ես պիտի մեծ երգչուհի դառնայի, բայց 58 հոդվածը թիկունքիս կպած էր, ո՞վ կթողներ, որ ես առաջ գնայի»,- ասում է նա:

58 հոդվածը ՌՍՖՍՀ օրենսգրքով հակասովետական ագիտացիան և պրոպագանդան էր (հայկականով՝ 67-ն էր), որով նա 1942 թ. դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման:

86-ամյա Էվելինա Գևորգյանն ապրում է երգչախմբային ընկերության շենքի պահակի 3,5 քմ սենյակում: Նրա աշխատանքն ու կյանքը մի սենյակի մեջ են, որն ավելի փոքր է, քան ԿԳԲ-ի նրա խուցը: Բայց ոչինչ, նա շատերի պես Խորհրդային Միությունը քաղցրությամբ չի հիշում:

«Ես շատ ուրախացա, որ Սովետը փլվեց: Ճիշտ ա, հիմա սենց փոքր տեղ եմ ապրում, բայց ոչինչ, թող սենց լինի, մենակ Սովետը չվերադառնա»:

(далее…)

24.03.2006 at 15:20 Оставьте комментарий

Նոր օր թիվ 18 դպրոցում. ինտերնետային հոդվածը փոխում է հատուկ դպրոցի կյանքը

 

Նոր տնօերեն Մինասյանը վերացրել է դաժան կարգապահությանը:

 

Երևանի թիվ 18 դպրոցում այլևս չկա նախկին լռությունը, հենց մուտքի մոտ երեխաներ են խմբված ու հանգիստ զրուցում են։ Առաջ նրանք ամեն զանգից հետո շարք էին կանգնում և դասասենյակից դուրս գալիս։ Այժմ միջանցքներում, ինչպես բակում, դասամիջոցին երեխաները վազվզում են։

«ԱրմենիաՆաուի» հոդվածը փոփոխություններ բերեց դպրոցի ղեկավարության կազմում և զգալի տեղաշարժեր աշակերտների հանդեպ վերաբերմունքում:

Թիվ 18 դպրոցը «սոցիալապես վտանգավոր վարք դրսևորած» (ձևակերպումը գիտության և կրթության նախարարությանն է) երեխաների համար Հայաստանի երկու հատուկ գիշերօթիկ դպրոցներից մեկն է: Այստեղ սովորում են 7-14 տարեկան երեխաներ աղքատ ընտանիքներից։

Ինչպես նշել էինք տարեսկզբի մեր հոդվածում` նախկին տնօրեն Ժորա Մուրադյանը զորանոցային կարգեր էր հաստատել դպրոցում, որտեղ աշակերտներին նվաստացնում ու մարմնական պատժի էին ենթարկում: Տնօրենի պատժից վախենալով` աշակերտներն առանձին զրույցներում պատմում էին, թե ինչպես են դպրոցում պատժում իրենց, այդ թվում` ծեծում և միզում իրենց վրա (տես` հարակից հոդվածը):

Կարգապահություն հաստատելու Մուրադյանի նախընտրած ամենամեղմ մեթոդներից էր շարքով դասարանից դասարան գնալը:

Նոր տնօրեն Մերուժան Մինասյանը, որ նշանակվել է սեպտեմբերին, այլ կարծիք ունի երեխաների վարքագծի մասին:

«Եթե երեխան չի շարժվում, ուրեմն պետք է կասկածել, որ հիվանդ է,- ասում Մինասյանը: — Վեց ժամ դաս են անում, ինչպե՞ս կարելի է արգելել, որ ազատ վազեն»։

Մուրադյանի ռեժիմի օրոք երեխաները հազվադեպ էին տեսնում հարազատներին: Կային այնպիսիները, որ մի տարի չէին տեսել իրենց ծնողներին։ Ոմանք փախչում էին: Ում բռնում էին` ծեծում էին:

Այժմ երեխաները շաբաթը մեկ այցելում են հարազատներին: «Լինում էր՝ ամիսներով տուն չէր թողնում, եղել է՝ երեք ամիս չեմ գնացել,- ասում է Գևորգ Կարապետյանը, որ երեք եղբայրների հետ այստեղ է և բնակվում է Դիմիտրով գյուղում: — Հիմա 2 օր առաջ տանն եմ եղել, շաբաթը մեկ թողնում են»։

(далее…)

10.12.2004 at 00:00 1 комментарий

Վտանգված երեխաներ. ի՞նչ դաս են տալիս թիվ 18 հատուկ դպրոցում

 

15-ամյա մի տղա, խելամտորեն ցանկանալով մնալ անանուն, պատմում է Երևանի թիվ 18 հատուկ դպրոցում իր գլխին եկածի մասին:

«Աստված չաներ` բռնեին փախչելուց: Մուրադյանը մեզ հանվացնում էր, ջուրը լցնում էր վրաներս ու պլետով ծեծում։ Եթե փորձեինք փախչել, մեր համար պիտի փոս փորեինք։ Ես մի անգամ գիշերով փախա, բռնեցին, գիշերայինը պարկետը դրեց ձեռներիս վրա ու կանգնեց պարկետին։

«Փախչելուց մի քանի հոգու բռնել էին, թքել ու շռել վրաները։ Ա՜խ, կուզեի տրաքացնեն էդ դպրոցը»:

Թիվ 18 հատուկ դպրոցը «սոցիալապես վտանգավոր վարք դրսևորած» (ձևակերպումը գիտության և կրթության նախարարությանն է) երեխաների համար Հայաստանի երկու հատուկ դպրոցներից մեկն է:

Հատուկ դպրոցը նախատեսված է տանգավոր վարք ունեցող և փոքր գողություններ արած 7-12 տարեկան անչափահասներ, որոնք մնում են այնտեղ մինչև 8-րդ դասարանը ավարտելը (մոտ 14 տարեկան)։ Այստեղ են ուղարկվում նաև որբ ու թափառաշրջիկ կամ մուրացկան երեխաներ:

(далее…)

23.01.2004 at 09:45 10 комментариев

Older Posts


Рубрики

դրոշմ

37 թիվ Armen Shekoyan Art bottle Georgia homosexual Jehovah’s Witnesses Literature «Մեդիսոնի շրջանի կամուրջները» «Միրհավը» ԱՄՆ Ակսել Բակունց Արմեն Շեկոյան Արցախ Բունիաթյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Գագիկ Ջհանգիրյան Գասպար Չերազ Դուբլին Երևան հյուրանոց Զանգիլան Իռլանդիա Լալա Ասլիկյան Լաչին Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայկական ժամանակ Ձյունը Ղրիմ Մերիլ Սթրիփ Մուշեղ Սաղաթելյան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռոբերտ Ուոլլեր Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Սահակաշվիլի Սիրիա Վահան Չերազ Վահե Բերբերյան Վահրամ Մարտիրոսյան Վրաստան Ցեղասպանություն Քաշաթաղ անտիպոեզիա արձակ արվեստ արտագաղթ արտագնա աշխատանք բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ ժամանակակից արվեստ իրավունք կին կրթություն հյուսիսային պողոտա հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ միասեռական շիշ հավաքող պատմվածք ռաբիս սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական քաղաքականություն ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к еще 4 865 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com