Posts filed under ‘պատմվածք’

Գյումրիի տոնը

-Այ տես, Վահան, էն սև շենքը, Կազաչի պոստն է, ես էդտեղ եմ ծնվել,-մեքենայի լուսամուտից մամաս ցույց է տալիս ճամփի ձախ կողմում հեռվում երևող շենքը: Մտանք Գյումրի:

Մի շաբաթ առաջ մամաս ասեց. «Գյումրիի տոնին մասնակցելու հրավեր եմ ստացել, անպայման գնալու եմ, կգա՞ս հետս»: «Հա, կգամ»: Հրավիրատոմսը քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ստորագրությամբ: «Տես, գրել են Չերազ-Անդրեասյան, բայց անունս են սխալ գրել` Բյուրատ են գրել»: Մամայիս անունը Բյուրակն է, դրել է հայրը` Վահան Չերազը Բյուրակնյա լեռներում ինչ-որ ճակատամարտում հաղթանակ տանելու պատվին:

Մինչև 10 տարեկան մամայիս ազգանունը եղել է Չերազ, երբ մորը գնդակահարել են ու մամաս որբ է մնացել, քեռու կինը`Լիզան վախից ազգանունը փոխել դարձրել Անդրեասյան: Մամաս ամբողջ կյանքն ուզել է վերականգնի Չերազը, բայց էդպես էլ չի արել: Իսկ հիմա հրավերին գրված` Չերազ:

«Կսափրվես», ասի` «հա, կսափրվեմ»: Նախորդ օրը էլի զգուշացրց` կսափրվես, բայց տենց էլ չսափրվեցի, առանց սափարվելու էկա: Էս չես սափրվել,- դժգոհեց:

(далее…)

25.10.2010 at 18:28 1 комментарий

Սեւ մազեր

շռռռ, շեռն ունիտազի մակերեւույթին դեմքով շրջվել է իրեն, ինչպես մտավորականը ժողովրդին է դեմքով շրջվում: ուխխխ, հանգիստ, անցավ հոսում է դեղին հեղուկը, չկա պրաստատիտ: անցավության տոնահանդես: ունիտազի ներսում պատել է դեղին երանությունը: օֆիսում մարդ չի մնացել, սաղ տուն, իսկ icq-ն տժժցնում ա: բայց ինչքա՞ն: արդեն գնալու վախտ: հո տուն չի՞ գնա: գնա տուն մի բան կորի քցեն վրե՞ն, թե՞ էրեխեն գազին ա մնացել: գնա մաֆ կլու՞բ, թե կաֆե-մաֆե: չէ, սիկտիր արա: հիմա կզանգի տաքսի, ասում էր` քաշի մազերիցս, գից անկողնուն ու ինձ տիրացի: խի՞ չես քաշում, դե արա: ու չէր քաշում, առանց քաշել, մտցնում ու հանում: կզանգի տաքսի ու կգնա կքաշի: չմտնի՞ մի հատ icq: բարեւ, բարեւ, ինչ ես անում, քո հետ գրվում եմ, անկետա-մանկետա ես լրացնում կասի: մինչեւ տնից դուս հանես իրեք շաբաթ կտեւի, իսկ բարի ու հին մազերն արձակ սպասում ա գամ քաշեմ գցեմ, հելնեմ վրեն ու քունեմ, չէ, քաշեմ, դաղեմ նոր քունեմ, դավայ: տաքսի, ալո տաքսի եմ ուզում, պուց եմ ուզում, մայամիի ծովափ, ջրերին պուցերը լողում են դեպի երկինք: անմահություն: խի մենակ մայամի: կաբուլետի, կաբուլետի տներն էժան, վրացիք տալիս են կոյկեն մի լարի, երկու լարի, հինգ լարի, տասը լարի, քսան լարի, տասը դոլար: տո չէ այ ախպեր, մի հատ icq մտի խոսանք: չհասկցա: մաման քունեմ, չհասկցա: ինչ կա չհասկնալու, կաբուլետի հայ ղշեր, անպուց անգլուխ: էս կյանքից բան չհասկցա, մեկ շեռդ դեմքով շրջվում ա քեզ, մեկ կյանքը վերածվում թատրոնի որտեղ բեմը հորս խելքն ա, հանդիսատեսը ոռիս շրջոնքը: ու տենց կյանք եմ սովորում ու իմաստությունը հոսում է իր արտասովոր դանդաղությամբ:

(далее…)

18.06.2005 at 00:00 Оставьте комментарий

Իռենը

արդեն մի չորս ժամ կլինի, որ նստած են: որ եկան լույս էր, հիմա արդեն մութն ընկել ա, դիմացը լճի մեջ արտացոլվում են գիշերային լույսերը: անձրևի կաթիլները լճի հայելին ծակծկում են, ու իռենը` կողքը: անձրևը, լիճը, լույսերը լճի հայելուն, օղին, ջազը ֆոն իռենի գծագրությանը: քո համար մի հատ ընենց պուց եմ բերելու, որ ուշքդ կեթա: ո՞ր մեկին: իմ պրեզենտացիային որ յանդ տարավ, իռենը, ինքն էլ քեզ ա հավանել, ասում ա` ընկերդ դզող դեմք ա: էրեկ ընկերը հեռախոսով ասում էր: մալադեց: մենակ թե դու արի, կնստենք, կծամենք, ջազ կլսենք: արժեր: արդեն սեղանի տակից իռենի ձեռքն է ափի մեջ: իռեն շատ սեքսուալ անուն է: իռենը ժպտում է, ժպիտը ասում է` ես սեքսուալ եմ, նայի, տար ինձ, լիքը գաղտնիքներ ունեմ, բացահայտի, մազերիցս քաշի, գցի անկողնին, արա` ինչ ուզում ես: ինքը գիտի ժպիտի տեսակները, իռենինը տանող-կորցնող: երրորդ թե չորրորդ օղու շիշն են բերում: սկզբում չորսով էին, հիմա սեղանի շուրջը մի տասը հոգի արդեն կլինեն` հարբած:ընկերը մյուս ղշի հետ ա խորացել: էն էլ վատը չի, բայց իռենը ուրիշ ա` կանաչ աչքերը ու աչքերին ընկնող մուգ մազերը` շագանակագույն, կարիե, որ ձեռով հետ ա տանում` նայի աչքերիս, տես ինչ խորքեր ունեմ, կսուզվես ու հետդարձ չկա:

(далее…)

15.06.2004 at 00:00 5 комментариев

Արևածաղիկները չեն թառամում

Սլավիկ Աղաջանովի բիզնեսի հաջողությունը պայմանավորված է նրա աշխատանքային հարուստ կենսափորձով և պապերից ժառանգած արհեստավորի նուրբ տաղանդով։

Դեռևս դպրոցական նստարանից նա առաջին քայլերն արեց դեպի բիզնես, երբ տատի բոված արևածաղիկի սերմը վաճառում էր Նոր Արեշում, փողոցի մայթին։ Նրա կենսագիր, վետերան լրագրող Վլադլեն Մուրադյանը ուսումնասիրել է և պարզել, որ 60-ական թվերին Երևանի բոլոր թաղամասերից գալիս էին Նոր Արեշ գնելու համար Ռոզիկ տատիկի արևածաղիկը։ Աղաջանովների ընտանիքի պատմությունը նա զետեղել է «Կեսդարյա սխրանք» գրքում (Երևան 1999թ.)։ Հաճախորդներից մեկը հիշում է. «Այդպիսի արևածաղիկ չկար ողջ հանրապետությունում, ես կասեի ամբողջ Խորհրդային Միությունում։ Արևածաղիկը վաճառում էր մի ժրաջան տղա, որ հավելյալ համ էր տալիս «սեմուշկային»(«Կեսդարյա սխրանք», 79)։ Այդ տղան ապագա գործարար Սլավիկ Աղաջանովն էր։

(далее…)

15.06.2003 at 00:00 Оставьте комментарий

կանաչ օդանավակայան

Մի հատ նայի։ ծոցագրպանից հանեց անձնագիրը ու բացեց վիզան` շենգեն վիզա։ երեկ ուրի՞շ վիզա էին դրել` էմիրաթնե՞ր, սխալմամբ։ քանի՞ ժամ մնաց, կոստյումի թևքը հետ տարավ, նայեց ժամին։ շվեյցարական` Franck muller Geneve։ մի ամիս առաջ առավ։ երեք հազար դոլար։ չորս ժամից հռոմում։ ժամը շվեյցարական, երկիրը հռոմ։ կայֆ։

բայց հիմա մի քիչ քունը տարավ։ սեղանին տեղ չկա գլուխը դնի, կեղտոտ ամանները իրար վրա լցված, կետչուպի ու մածունի շշեր։ ամանները յուղոտ կարմիր` պամիդորի, դեղին յուղի ու կանաչ բորբոսի հետքերը վրան։ բաժակները սուրճի` փոքր, հատակին մրուրը` հաստ շերտով։ չդնի՞ բոլորը գետնին, լվացարանն էլ լիքն է, թավա, կաթսա, վրան պամիդորով ձվածեղ են սարքել, կաթսայում ճաշ են եփել` լոբիով, հետքերից երևում է։ մի հատ աման դնի` սաղ փուլ կգա։ սառնարանի վրա էլ տեղ չկա, ֆեն, վրան մազափունջը, մեղրի կիսատ բանկա, մեղրը դեղին, թե յուղ է մեջը։ ու խաղալիքները։ փղիկը` կարմիր, կոկորդիլոսը` կանաչ, ավտոն ու ատրճանակը, իրար վրա լցրած։

(далее…)

03.06.2003 at 12:28 Оставьте комментарий

այցեքարտ

տեսնես ինձ կհասնի՞։ սոնան բաժանում ա լրագրողներին տրցակով այցեքարտեր։ սոնան` ջոնի օգնականը։ էս էլ քոնն ա վահան։ ռեզինով կապված այցեքարտերի տրցակը։ կենտրոնում մեծ-մեծ Vahan ISHKHANYAN։ տակը` reporter։ ես աշխատանքի եմ ընդունված։ նյութերիս տակ առաջ գրված էր correspondent, հայերեն թարգմանությունում` armenianow արտահաստիքային թղթակից։ իսկ ում անվան տակը անգլերենում reporter, հայերենում` armenianow թղթակից։ correspondent -ը արտահաստիքային, reporter-ը հաստիքային։ ես արտահաստիքից վերջը հազիվ դարձա հաստիք։ մի տարի ա արդեն, որ աշխատում եմ ջոնի հետ, միշտ հոդվածներս գովում ա, բայց աշխատանքի չի ընդունում։ յանկիի խասյաթ ա, երեւի ուրիշներին էլ ա գովում։ գրածները զարդարում, դզում, սարքում կուկլա story ու գովում։ գործ ա էլի, հայաստանում լրագրություն ա զարգացնում։ ինչ որ ա յա։ կարեւորը` գործի ընդունեց։ արդեն ինձ ոչ թե աշխատանք ունենալ էր հետարքրում, սենց թե ընենց ամեն նյութիս 75 դոլար տալիս էր, իսկ հիմա` վահան, դու կստանաս ամիսը 220 դոլար ու 4 նյութ կտաս, այլ աշխատանք ստանալով գնահատվելը։ յանկիի կողմից: թե չէ ջահելությունը ու տարեց մի կին` դավոլնի, լրագրողուհի reporter-ներ են, որ գրում են զապդնի սծիլով։

(далее…)

20.10.2002 at 00:00 Оставьте комментарий

ուսապարկ

էս ա մոտիս փողը: 10 դրամ: ձեռ ե՞ս առնում: գնա-գնա: մոտս մի 20 դոլար կար, ի՞նչ էղավ: մերսի, վարպետ ջան: վարպետը քշեց, չթողեց էլ դուռը չխկացնեմ: երևի արագությունից ճամփին չխկում ա: լավ ա ձեռս դռան տակ չմնաց:

սպասի: ուսապարկը մեջքիս ա, բան չեմ մոռացել: բայց էսօր աչքիս շատ ծանր ա: երևի շատ եմ խմած: բայց խմած ժամանակ ուսապարկը պիտի ավելի թեթև լիներ: դե լավ զահլա չկա նայեմ:

(далее…)

10.06.2001 at 00:00 Оставьте комментарий

եղբայրություն

քաքը զոռում էր՝ սերոժը զարթնեց: վրան հալ չկա: ձեռքը տարավ դեմքին: չոր ա: սկսեց այտը պռտել: չորացած արյան փշուրները թափվեցին մայկային: մաման քունեմ՝ էս ինչ ա էղել: հիշում ա, որ վազում էր, բայց ինչի համար՝ չէր հիշում:

(далее…)

01.06.2001 at 00:00 1 комментарий

Հինը նորովի

Ազատամարտիկ Համզո Համզոյանի անվան քոլեջը քաղաքում առաջինն էր, որ ուսումնական տարվա հենց սկզբում պատրաստ էր նոր` «Ժողովրդական իմաստությունները եւ կրոնքը» առարկայի դասավանդմանը: Իհարկե, սա պատահական չէ: Միշտ էլ այս դպրոցն է աչքի ընկել եւ իր կարգապահությամբ, եւ ուսման բարձր մակարդակով, եւ աշակերտների ու ուսուցիչների բարձր հայրենասիրական գիտակցությամբ: Այսպիսի դպրոցներ ընդհանրապես հանրապետությունում մատների վրա կհաշվես: Ամեն նոր ծրագիր առաջինը յուրացվում է այստեղ: Աշակերտները եռանդով եւ մեծ ոգեւորությամբ սերտում են դասընթացները, մանավանդ ազգային նկարագիր ունեցողները: Ուսուցիչները նվիրված մասնագետներ են, սիրում են իրենց գործն ու երեխայի պես ուրախանում իրենց սաների հաջողություններով: Սակայն այդ ամբողջի համար ծնողներն ու ղեկավարները պարտական են տնօրենին` տիկին Ֆրուժետա Դաբաղյանին: Նա է, որ ընտանիքի հոգսը մի կողմից, մյուս կողմից` ամբողջ կյանքը նվիրած մանկավարժությանը սիրով ու նվիրումով հայրենասիրություն է ներարկում կրտսեր սերնդին: Ինքն է հրավիրել հանրապետության տարբեր շրջաններից լավագույն մասնագետներին: Նա նաեւ տաղանդավոր նորարար է ազգային կրթական համակարգում: Վերեւից իջնող ծրագրերում միշտ, երբ հանդիպում է ինչ-որ թերությունների, համարձակորեն, անմիջապես գրավոր զեկուցագիր է ուղարկում կրթության նախարարություն, որն առանց բացառության կոլեգիայում քննարկվելուց հետո հաշվի է առնվում, եւ ծրագրում համապատասխան փոփոխություններ են կատարվում:

(далее…)

15.03.2001 at 00:00 Оставьте комментарий

քայլ դեպի ամերիկա

ամերիկա երեք շաբաթով. հիանալի է: խնդրեմ վահան իշխանյանին: ինքն է։ սա usaid կազմակերպությունից է, որը զարգացնում է… չեմ հիշում՝ ինչ է զարգացնում, եւ այդ նպատակով ամերիկայում դասընթացներ են անցկացնելու 3 շաբաթով, ձեր թեկնածությունը… դեռ խելքս գլուխս չի եկել։ սիրտս խառնում է։ միտքս գնում։ գլուխս ֆռում: 3 օր առաջ զանգ տային, ես ինձ արժանավոր մարդ կզգայի, չէի խմի, էս էրկու օրը քաշ չէի գա, հետ տված չլինեի, պատշաճ փաստաթուղթ կլրացնեի։ մեկ օր ժամանակ են տալիս, գիտեն, որ գերեզմանից էլ հանեն, ասեն՝ ամերիկա գնալու համար 1 ժամում 4 էջ լրացրու, կլրացնեի։ թեեւ անկեղծ ասած հիմա էնքան էլ խեռիս չի, ինչ երազանք ունեի, նյարդերս մաշացրին, դառա փալաս։ գոնե 3 տարի առաջ լիներ էս 3 շաբաթը…

(далее…)

15.02.2000 at 08:36 Оставьте комментарий

Older Posts


Рубрики

դրոշմ

37 թիվ Armen Shekoyan Art bottle Georgia homosexual Jehovah’s Witnesses Literature «Մեդիսոնի շրջանի կամուրջները» «Միրհավը» ԱՄՆ Ակսել Բակունց Արմեն Շեկոյան Արցախ Բունիաթյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Գագիկ Ջհանգիրյան Գասպար Չերազ Դուբլին Երևան հյուրանոց Զանգիլան Իռլանդիա Լալա Ասլիկյան Լաչին Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայկական ժամանակ Ձյունը Ղրիմ Մերիլ Սթրիփ Մուշեղ Սաղաթելյան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռոբերտ Ուոլլեր Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Սահակաշվիլի Սիրիա Վահան Չերազ Վահե Բերբերյան Վահրամ Մարտիրոսյան Վրաստան Ցեղասպանություն Քաշաթաղ անտիպոեզիա արձակ արվեստ արտագաղթ արտագնա աշխատանք բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ ժամանակակից արվեստ իրավունք կին կրթություն հյուսիսային պողոտա հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ միասեռական շիշ հավաքող պատմվածք ռաբիս սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական քաղաքականություն ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к еще 4 865 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com