Posts tagged ‘Արմեն Շեկոյան’

Երեք ժամ պոեզիա. Արմեն Շեկոյանի 60-ամյակին

shekoyan«Արմեն,-ասում եմ,- «Երևան հյուրանոցը» մի հատ էլ տպի ծանոթագրություններով»: «Ականաթ» սրճարանի ծխողների ապակեպատ խցում բոլորը խնդում են: Կխնդան բա ինչ, 22 էջանոց «Երևան հյուրանոցը» պոեմում 864 հոգու անուն կա: Նրանց անուններն են, ովքեր ճանաչել են Արմեն Շեկոյանին: Ուրեմն, բանաստեղծության ծավալից մի քանի անգամ երկար 864 հատ ծանոթագրություն կլինի, իսկ եթե մի քիչ ծավալուն անի ծանոթագրությունները, էլի մի երկու անգամ ծավալը կմեծանա:

Պոեմը էնքան երկար է, որ ընթերցանության կեսից ընդմիջում արեցինք: 10 տարի առաջ «Փողոցի ռիթմը խլացնում է հավերժականը» տեքստում «Երևան Հյուրանոցի» մասին գրել էի.

(далее…)

11.07.2013 at 08:37 Оставьте комментарий

Շեկոյանի «Հայկական ժամանակը». վեպի պատմության այս անծանոթ մարմինը

Վերջին 1,5 տարվա ընթացքում «Առավոտի» ամեն շաբաթօրյա համարում տպվում է Շեկոյանի «Հայկական ժամանակ» վեպի մի գլուխը։

Ինչն է պատճառը, որ այդ ամբողջ ընթացքում լուրերի կողքին վեպի գլուխները ներդաշնակ են երեւում, մանավանդ, որ այն պատմում է խորհրդային անցյալը՝ միախառնված ներկայի հետ։ Գրող Միլան Կունդերան գրում է՝ ի տարբերություն պատմության, որ մարդուն պարտադրված է որպես օտար ուժ, վեպի պատմությունը ծնվել է մարդու ազատությունից, նրա խորը անձնական ստեղծագործականությունից, նրա ընտրությունից եւ վրեժ է պատմության նկատմամբ։ Եթե այդպես է, ապա Հայաստանը բաց է թողել ու թողնում է մի հսկա հատված՝ որպես վեպի պատմություն։

Իհարկե, սովետական տարիներին տպվում էին վեպեր, բայց դրանք, Կունդերայի ասած, պարտադրված դրսի օտար ուժի պատմության նմանակումներն էին, որտեղ հերոսները հարմարեցված էին գրաքննության պատկերացրած ստերիլ կերպարներին, որ խոսում էին մամուլի՝ «Սովետական Հայաստան» թերթի լեզվով։ Միայն գյուղի թեմայով գրականությանն էր որոշ ազատություն տրված, քանի որ բրեժնեւյան սովետը ստալինյանի հետեւանքով ճնշված ու ավերված գյուղը փրկելու քաղաքականություն էր տանում։ Իսկ քաղաքը հսկողության տակ էր։ Սովետական քաղաքի մասին արձակը եւ իրական կյանքը այն զուգահեռ ուղիղներն էին, որ երբեք չէին կարող հատվել։

Ու եթե Կունդերայի միտքը շարունակվի, որ իրական պատմությունը ոչ թե դասագրքերինն է, այլ՝ վեպերինը, ապա սովետահայ իրականությունը զրկված է պատմությունից։ Շեկոյանը գրում է մյուս զուգահեռը, անհայտը, որ մնացել է միայն հիշողություններում, որ սովետի ժամանակ երբեք չէր կարող տպվել, եւ որը այսօր «Առավոտի» էջերում դառնում է նորություն։ Սա այն հազվագյուտ գրական գործերից է, որի տպագրվելով երեւում է սովետական ցենզուրայի վերանալը։

(далее…)

06.09.2006 at 19:22 1 комментарий

Փողոցի ռիթմը խլացնում է հավերժականը

Մինչ ստեղծագործական արտահայտման ազատությունը Հայաստանում իր առաջին քայլերն է անում, փիլիսոփայական բախումներ են լինում ավանդապահների եւ նրանց միջեւ, ովքեր մտադրվել են քանդել արգելապատնեշները: Պոեզիայի աշխարհում ավանդույթներին մարտահրավեր է նետում Արմեն Շեկոյանը: Նա միակ բանաստեղծն է, ում բանաստեղծությունները տպագրելու համար իրենց էջերը չեն խնայում Հայաստանի օրաթերթերը (նախկինում՝ «Առավոտ», այժմ՝ «Հայկական ժամանակ»)։
(далее…)

07.11.2003 at 00:00 Оставьте комментарий


Рубрики

դրոշմ

37 թիվ Armen Shekoyan Art bottle Georgia homosexual Jehovah’s Witnesses Literature «Մեդիսոնի շրջանի կամուրջները» «Միրհավը» ԱՄՆ Ակսել Բակունց Արմեն Շեկոյան Արցախ Բունիաթյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Գագիկ Ջհանգիրյան Գասպար Չերազ Դուբլին Երևան հյուրանոց Զանգիլան Իռլանդիա Լալա Ասլիկյան Լաչին Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայկական ժամանակ Ձյունը Ղրիմ Մերիլ Սթրիփ Մուշեղ Սաղաթելյան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռոբերտ Ուոլլեր Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Սահակաշվիլի Սիրիա Վահան Չերազ Վահե Բերբերյան Վահրամ Մարտիրոսյան Վրաստան Ցեղասպանություն Քաշաթաղ անտիպոեզիա արձակ արվեստ արտագաղթ արտագնա աշխատանք բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ ժամանակակից արվեստ իրավունք կին կրթություն հյուսիսային պողոտա հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ միասեռական շիշ հավաքող պատմվածք ռաբիս սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական քաղաքականություն ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к еще 4 865 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com