Posts tagged ‘արվեստ’

Սևամաղձություն. կինոթատրոնի հատակն ու պատերն էլ զբաղեցված են

«Մելանխոլիան» մոտենում-մոտենում է, գալիս-գալիս է ու բախվում է երկրին: Հսկա էկրանը պատում է «Մելանխոլիան», երկիրը հրդեհվում է, հետո էկրանը մթնում է` սևանում(մելանխոլիա հայերեն` սևամաղձություն) ու հանդիսատեսին ստիպում նստած մնալ տեղում, մինչև հայտնվեն դերասանների անունները:

Լարս Ֆոն Տրիերի ֆիլմը կինո Մոսկվայի էկրանին: Կինոյից դուրս ես գալիս ու առաջին միտքը՝ եթե dvd-ով հեռուստաէկրանին, տանը նստած նայեի, կզգայի՞, թե ինչպես է բախվում «Մելանխոլիա» մոլորակը այն մոլորակին, ուր ինքդ ես բնակվում: Իհարկե ոչ: Էլ ի՞նչ խորհուրդ տաս բարեկամներիդ` «տեսե՞լ ես «Մելանխոլիան», չէ՞, անպայման նայի»:  Չէ, տենց  չես ասի, կասես` «Մելանխոլիան»  dvd-ով ես նայե՞լ, ասա չես նայել, էլի»:

(далее…)

14.07.2011 at 00:00 Оставьте комментарий

Նկարիչը որպես անարխիստ. Արման Գրիգորյանի աշխատանքների մասին

լուսանկարը Անահիտ Հայրապետյանի

Պանկերը Գյումրիո՞ւմ, նուդիստները Լիթլ Արմենիայո՞ւմ, love-շքերթ Բուրջ Համուդո՞ւմ, հիպիները Դիլիջանո՞ւմ, Անարխիստը և «Երազ» ավտոմեքենա՞ն: Անհնա՞ր է: Եթե հարցականները հանենք, ապա սրանք Արման Գրիգորյանի կտավներն են, և անհնարը հնարավոր է դառնում արվեստում:Իհարկե, ֆանտաստիկ ոչինչ, ենթամշակութային խմբերն էլ, հայկական համայնքներն էլ երկրագնդի վրա են, ուղղակի անհամատեղելի են, և ինչ ջանքեր ու զոհողություններ անհրաժեշտ կլինեին, որ պահպանողական հայ համայնքը հեղափոխվի ու հանդուրժի նուդիստներին, անարխիստներին, պանկերին: Կտավի վրա հեշտ է, հեղափոխություն ու պայքար պետք չէ, ու Գրիգորյանը համատեղելի դարձնելով նրանց` իրագործում է հայ միջավայրում ազատության երազանքը:

(далее…)

28.09.2007 at 00:00 2 комментария

Կատակասեր նկարիչը. բոբոներ տնտեսական դատարանում

kikiՀինգշաբթի տնտեսական դատարանի նոր շենքը վերածվել էր նկարչի արվեստանոցի։

Վերացապաշտ նկարիչ Քիքին (Գրիգոր Միքայելյան) իր հանրահայտ բոբոներն էր նկարում դատարանի միջանցքում։

Բոբոները երկու սև շրջաններ են։ Քսան տարուց ավելի 49-ամյա Քիքին հատակին փռված կտավների վրա հանդիսատեսի առաջ ավելով նկարում է իր բոբոները։

Խորհրդային տարիներին Քիքին իր բոբոները նկարում էր նկարիչների արվեստանոցներում, հետագայում` Լոս Անջելեսում (որտեղ ապրում է 1992 թվականից)` արվեստի փառատոներում, թատրոնում, գրադարանում, ճապոնական դպրոցում։

(далее…)

20.05.2005 at 11:50 Оставьте комментарий

Բացահայտում. տեսաինստալյացիան մարտահրավեր է նետում հայկական բարքերին

+harut15«Ակումբ» սրճարանը երեք օր՝ հոկտեմբերի 28-30-ը, չէր գործում հաճախորդների համար և բաց էր արվեստասերների համար։ Երկու արվեստագետ` հայ և գերմանացի, ներկայացնում էին ոչ ավանդական սեքսուալ թեմաներով իրենց տեսաֆիլմերը։

Աշխատանքներից մեկը Նիկ Հաֆֆների և Հարություն Սիմոնյանի «Հպվող տեսակետներ 2» համատեղ ինստալյացիան է, որտեղ երկու լուսանկարին զուգահեռ ներկայացվում է երկու տեսաֆիլմ։ Հատակին տեսաֆիլմն է, որտեղ Սիմոնյանը` մերկ, դեմքով դեպի պատը, անվերջ ցատկում է, իսկ վերևում պատից կախված է նրա մտերիմ արվեստագետի մերկ ու կնոջ կեցվածքով լուսանկարը։ Հանդիսատեսներից մեկի կարծիքով` դա օնանիզմի մարմնավորում է, որտեղ ձեռքերը չեն գործում, իսկ առնանդամին փոխարինում է ամբողջ մարմինը։

Հաֆֆները ներկայացնում է իր մորաքրոջ` մերկ կրծքով լուսանկարը` արված 1974 թվականին։ Մորաքույրը ցերեկը եղել է մանկական հոգեբան, իսկ գիշերները` մերկապարուհի։ Իր աշխատանքում Հաֆֆները զուգահեռներ է անցկացնում իր և մորաքրոջ կյանքի միջև. տեսաֆիլմում նա մորաքրոջ զգեստներով է և ամեն կերպ փորձում է իր մարմինը նմանեցնել կնոջ մարմնի։

(далее…)

05.11.2004 at 00:00 Оставьте комментарий

Ծիծաղում ենք մեզ վրա. ամերիկահայ դերասանը հանդես է գալիս հայաստանյան բեմում երգիծական ներկայացմամբ

«Ամերիկացիներ միմյանց կըսեն` իթս նոթ յոր բիզնես, ուրիշի գործերուն մի խառնվեր։ Հայեր մեկը մյուսին կրնա՞ն ըսել` ուրիշի գործերուն մի խառնվեր։ Ամեն հայ ամեն հայի գործին պիտի խառնվի»:

Հայկական նիստուկացի նման դիտարկումներով Կալիֆոռնիայից ժամանած դերասան Վահե Բերբերյանը հանդես եկավ
Երևանի կամերային թատրոնում: Լեփ-լեցուն դահլիճը մեկուկես ժամ ծիծաղում էր։

«Տակավին» ներկայացմամբ Բերբերյանը «ոտքի վրա կատակերգության» ժանրը (standup comedy) ներկայացրեց հայաստանյան հանդիսատեսին, որն ավելի սովոր է, երբ ռուս երգիծաբանները դուրս են գալիս բեմ և զվարճալի պատմություններ են պատմում ռուսների մասին: Այս անգամ հայ երգիծաբանը հայերին էր համեմատում այլազգիների հետ:

(далее…)

16.07.2004 at 00:00 Оставьте комментарий

Դատապարտված է կյանքի. արվեստագետի քարեղեն ժառանգությունը

Զանգվի կիրճի վրա կախված մեկուսի մի անկյունում քանդակագործը թողել է իր 30 տարվա աշխատանքի քարե արդյունքները:

Կյանքի վերջում Վահան Ղազումյանը նայում էր աշխարհին իր քարե հերոսների աչքերով:

Երևանի հանրահայտ գինու գործարանի շենքի հետնամասում են ստեղծվել քանդակագործ Վահան Ղազումյանի աշխատանքները՝ երկրի պատմության նրա մեկնաբանությունները:

Այգին վարպետ Վահանը սկսել է կառուցել 71 թվին։

Նա մահացել է այս տարվա ձմռանը 80 տարեկան հասակում՝ իր հավերժական հուշահամալիրում թողնելով 100-ից ավելի քանդակներ։ Բանաստեղծ Շիրազը անվանել է այն «Քարեղեն այգի»:

Իր հուշերում նա գրում է իր և իր այգու նպատակների մասին…

«Սեփական ուժերիս վրա հենվելով՝ ցանկացա հայ ժողովրդի աշխարհաշեն բնավորության մի վառ ապացույց ստեղծել։ Իմ նպատակի համար փնտրել եմ Զանգվի կիրճի ժայռակույտ մի կուսական հատված։ Այդ հատվածը իր անհրապույր տեսքի համար առաջացրել է շրջակայքում ապրողների արգահատանքը, և նրանք այդ վայրը վերածել են աղբանոցի։ Ամբողջ տարածքը միայնակ, առանց տեխնիկայի մաքրել եմ ու տեղը հիմնել ազգային ոճով ժայռեղեն այգի»։

(далее…)

03.10.2003 at 00:00 Оставьте комментарий


Рубрики

դրոշմ

37 թիվ Armen Shekoyan Art bottle Georgia homosexual Jehovah’s Witnesses Literature «Մեդիսոնի շրջանի կամուրջները» «Միրհավը» ԱՄՆ Ակսել Բակունց Արմեն Շեկոյան Արցախ Բունիաթյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Գագիկ Ջհանգիրյան Գասպար Չերազ Դուբլին Երևան հյուրանոց Զանգիլան Իռլանդիա Լալա Ասլիկյան Լաչին Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայկական ժամանակ Ձյունը Ղրիմ Մերիլ Սթրիփ Մուշեղ Սաղաթելյան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռոբերտ Ուոլլեր Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Սահակաշվիլի Սիրիա Վահան Չերազ Վահե Բերբերյան Վահրամ Մարտիրոսյան Վրաստան Ցեղասպանություն Քաշաթաղ անտիպոեզիա արձակ արվեստ արտագաղթ արտագնա աշխատանք բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ ժամանակակից արվեստ իրավունք կին կրթություն հյուսիսային պողոտա հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ միասեռական շիշ հավաքող պատմվածք ռաբիս սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական քաղաքականություն ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к еще 4 865 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com