Posts tagged ‘ռաբիս’

Ռաբիս. ոտնատակ ընկած մշակույթ

կադր «դուդուկ» ֆիլմից

կադր «դուդուկ» ֆիլմից

«Ռաբիզի գրասենյակը փակվավ, անցավ պատմության գիրկը, հիմա մեզ օֆիսից կանչում են, գնում նվագում ենք: Ափսո՞ս չէր, տրադիցիա էր: Իսկ հիմա թաղման հետ կապված ամեն ինչ օֆիսից ես վերցնում՝ նվագողները, շտանգիստները»: Հենց երիտասարդ դուդուկահարը ասեց շտանգիստները, միանգամից  հասկացա թե ում մասին է խոսքը՝ հենց էդ պահին դագաղը իջեցնում էին սև համազգեստավոր երիտասարդները՝ շտանգիստները: Առաջին անգամ տեսել էի նրանց նախանցյալ տարի հորս մորաքրոջ տղայի՝ Ձիկայի թաղմանը՝ շտանգիստները տանում էին նրա դագաղը: Լավ նորությո՞ւն, հարգանքդ պիտի արտահայտեիր դագաղը բարձրացնելով, իսկ հիմա հարգանքի բեռից ազատում է քեզ վճարովի ծառայությունը:

«Հարսանքի համար էլ են կանչո՞ւմ»:

«Հա, բա ոնց: Հարսանիք կա, որ հարսին զուռնա դհոլով են տանում, գնում նվագում ենք»: Էլ չհասցրի հարցնեմ, թե հարսանքի համար ո՞ր օֆիսից են իրենց գտնում, հո թաղման գրասնյակ չեն զանգելու:

(далее…)

20.06.2013 at 10:54 2 комментария

«Էս ո՞ր երկրում ենք ապրում». աստղի մահը անհայտ է մնացել

totik

լուս. Կարեն Միրզոյանի

-Ներեցեք Վահա՞նն է:

-Այո՞:

-Վահան, ինձ կհիշե՞ք, Անուշն եմ, Տոտիկի կինը:

-Վայ, Անուշ ջան, ոնց չեմ հիշում:

Վաղուց լուր չունեի, երևի Տոտիկին մի բան է պատահել:

-Տոտիկը ո՞նց ա:

-Վահան ջան, Տոտիկը մահացավ:

-Ոնց թե, էդ ե՞րբ ա մահացել, չենք իմացել:

-Ուրեմն դուք էլ չեք իմացել, օգոստոսի 29-ին:

-Վայ, Անուշ ջան,  ցավակցում եմ:

Այ քեզ տխուր լուր, խեղճ Տոտիկ, վերջերս մտքովս անցնում էր՝ ի՞նչ եղավ Տոտիկը, առողջությունն էլ մի բան չէր, համարն էլ ուր կլիներ, որ զանգեի հարցնեի:

(далее…)

24.01.2013 at 00:30 1 комментарий


Рубрики

դրոշմ

37 թիվ Armen Shekoyan Art bottle Georgia homosexual Jehovah’s Witnesses Literature «Մեդիսոնի շրջանի կամուրջները» «Միրհավը» ԱՄՆ Ակսել Բակունց Արմեն Շեկոյան Արցախ Բունիաթյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Գագիկ Ջհանգիրյան Գասպար Չերազ Դուբլին Երևան հյուրանոց Զանգիլան Իռլանդիա Լալա Ասլիկյան Լաչին Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայկական ժամանակ Ձյունը Ղրիմ Մերիլ Սթրիփ Մուշեղ Սաղաթելյան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռոբերտ Ուոլլեր Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Սահակաշվիլի Սիրիա Վահան Չերազ Վահե Բերբերյան Վահրամ Մարտիրոսյան Վրաստան Ցեղասպանություն Քաշաթաղ անտիպոեզիա արձակ արվեստ արտագաղթ արտագնա աշխատանք բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ ժամանակակից արվեստ իրավունք կին կրթություն հյուսիսային պողոտա հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ միասեռական շիշ հավաքող պատմվածք ռաբիս սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական քաղաքականություն ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к еще 4 865 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com