Իռենը

15.06.2004 at 00:00 5 комментариев

արդեն մի չորս ժամ կլինի, որ նստած են: որ եկան լույս էր, հիմա արդեն մութն ընկել ա, դիմացը լճի մեջ արտացոլվում են գիշերային լույսերը: անձրևի կաթիլները լճի հայելին ծակծկում են, ու իռենը` կողքը: անձրևը, լիճը, լույսերը լճի հայելուն, օղին, ջազը ֆոն իռենի գծագրությանը: քո համար մի հատ ընենց պուց եմ բերելու, որ ուշքդ կեթա: ո՞ր մեկին: իմ պրեզենտացիային որ յանդ տարավ, իռենը, ինքն էլ քեզ ա հավանել, ասում ա` ընկերդ դզող դեմք ա: էրեկ ընկերը հեռախոսով ասում էր: մալադեց: մենակ թե դու արի, կնստենք, կծամենք, ջազ կլսենք: արժեր: արդեն սեղանի տակից իռենի ձեռքն է ափի մեջ: իռեն շատ սեքսուալ անուն է: իռենը ժպտում է, ժպիտը ասում է` ես սեքսուալ եմ, նայի, տար ինձ, լիքը գաղտնիքներ ունեմ, բացահայտի, մազերիցս քաշի, գցի անկողնին, արա` ինչ ուզում ես: ինքը գիտի ժպիտի տեսակները, իռենինը տանող-կորցնող: երրորդ թե չորրորդ օղու շիշն են բերում: սկզբում չորսով էին, հիմա սեղանի շուրջը մի տասը հոգի արդեն կլինեն` հարբած:ընկերը մյուս ղշի հետ ա խորացել: էն էլ վատը չի, բայց իռենը ուրիշ ա` կանաչ աչքերը ու աչքերին ընկնող մուգ մազերը` շագանակագույն, կարիե, որ ձեռով հետ ա տանում` նայի աչքերիս, տես ինչ խորքեր ունեմ, կսուզվես ու հետդարձ չկա:

ջազի տակ գլուխները շարժում են ու արաղը հուպ տալիս, վրից զեյթուն: ինքը խմում ու ուշքնումիտքը իռենը: ոչ ոք չի նկատել, որ իռենն արդեն իրանն ա, մենակ ժամանակն ա դեռ բաժանում իռենի ու իր մարմինները: էս գիշեր իռենի հետ. իռենը մերկ, իռենը անկողնում, իռենը հեռացնում է ոտքերը, իռենի վրա, իռենի պուցը, արդեն իռենի մեջ, իռենը վրից, իռենը վերուվար, իռենի ծծերը ափերում, իռենին շրջում, ինքը հետևից իռենի ոռը ափերի մեջ, իռենի մեջքը, իռենի ողնաշարի գիծը, թիակների ցցվածությունը, իռենը տնքում, իռենը կայֆից մղկտում: մի քիչ էլ նստեն ու կգնան: վռազելու կարիք չկա: իռենը արդեն իրանն ա, փախնելու տեղ չկա: ու սեղմում ա իռենի բարակ մատները, մատանու կոշտությունը սաքսի նվագակցությամբ: իռեն, էս թեման հավանու՞մ ես: ի՞նչ թեմա, էս քոլթռեյնի պարտիան, այ հիմա տես իմպրովիզի մոմենտը, տղերքը լավ խաղեր են տալի: իռենը գլուխը շարժում ա` վեր ու վար, հայացքը դուրս, դիմացի լճին, ոտքը ոտքին, ջինսի զոլերը ձգված բդերին, սիգարետը բարակ մատների ծայրին, համարյա երկար կարմիր ներկած եղունգների արանքը ու կլորացրած կարմիր շուրթերից ծուխը համաչափ փչում ա. պատկեր, իսկ հետո կլինի ուրիշ պատկեր, երբ շուրթերից տնքոցներ կգան, կարմիր եղունգները կքերծեն իր կոնքերը, ջինսը հատակին, մերկացած ճերմակ բդի կլորություններով ափը կսահի, հայացքը հաճույքից կսուզվի կոպերի տակ:

ուզո՞ւմ ես ծանոթացնեմ սաքսաֆոնիստին, մեր լավ ընկերն ա: իռենը հայացքը շրջում ա, իռենը ժպտում ա ու իռենը մազերը մատներով հետ ա տանում: ծանոթացրու: հիմա վերջացնեն կկանչեմ: դու որտեղի՞ց ես ճանաչում: ես ում չեմ ճանաչում ու իռենի բարակ մատները էլի ամուր սեղմում ա: իռենը գլուխը տարուբերում ա, այսինքն այայայ: դու տիպն ես: ու իռենը բարակ մատներով սեղմում ա ափը: երաժշտությունը վերջացավ: ձեռքով ա անում արկեստրի կողմը, սաքսաֆոնիստին: հեսա: սաքսաֆոնիստը սաքսը հենում ա բեմին ու գալիս ա: արի, ձեռը սեղմում, պրիվետ ու կողքի սեղանից աթոռ քաշում, նստի: սաքսաֆոնիստը նստում ա: ոնց ես: նորմալ, ոնց պիտի լինեմ, տեսնում ես էլի: իռեն ծանոթացի: իռենը ձեռքը պարզում ա: շատ հաճելի է, իռեն: ինձ էլ, սեղմում ա իռենի ձեռքը: իռեն, ասեմ քեզ, սաղ աշխարհը ֆռռացել եմ, ամերիկա, ֆրանսիա, հոլանդիա, սաքսունցի նման սաքսաֆոնիստ չեմ տեսել, լսեցիր չէ ինչ խաղեր ա տալի, ոչ մի սևական էդքան չի ձգի: մերսի: իսկապես, շատ լավ էիք նվագում, վաղու՞ց եք նվագում: հինգ տարեկանից: մի բաժակ խմես, սաքսունց ջան: չէ, մերսի, ես գնամ, արդեն սկսում ենք: գնա ցավդ տանեմ: սաքսունցը գնաց: լավ ընկերներ ունես: տաղանդավոր տղա ա սաքսունցը: անունը ինչո՞ւ է սաքսունց, սաքսաֆոն նվագելու հետ կապ ունի՞: չէ համընկել ա, գորիսեցի տղա ա: ես չեմ հավատում պատահական համընկնմանը, այդտեղ խորը իմաստ կա` կարմայի օրենք: իռեն, դու շատ հետաքըրքիր մտքեր ես արտահայտում: երևի ճիշտը դու ես: որ էսօր ես ու դու իրար գտել ենք` պատահակություն չի, չէ՞, սիրելիս: իռենի պատասխանը ժպիտի մեջ` հմայիչ ու խենթացնող: դու շատ հմայիչ ես, ուղղակի ինձ խենթացնում ես: ինչպիսի խոսքեր:

էլ իմաստ չունի լռվել, արդեն վախտն ա, որ հրավիրի` իռեն, արի գնանք մոտս: լավ վիսկի ունեմ ու ջազի ընտիր սիդիներ, փախած գործեր են: իսկ դուշ ունե՞ս, խորամանկ ժպտում ա իռենը ու մազերի փունջը աչքերից մատներով հետ տանում: անպայման, տաք ու սառը մշտական: իռենը էլի ժպտում ա. տանող-կորցնող ժպիտ: ինչ վիսկի ունե՞ս: բլու լեյբլ: չէ մի, իռենը շուրթերը վեր ա տանում` բարձր գնահատական: դու տիպն ես: բա չէ զայլա կա: գնացի՞նք: դե լավ, որ ասում ես գնացինք,- ծույլ-ծույլ ասում ա իռենը ու վեր կենում: դե լավ մենք գնանք արդեն ուշ ա: ուշադրություն դարձնող չեղավ, ջազի ուդառնիկի ձենը ընենց ուժեղ էր, որ չլսվեց: լավ մենակ ընկերոջը, գնացի ես, ձեռքով ուսին, ընկերը հայացքը վեր տարավ: գնու՞մ ես, գնա ցավդ տանեմ, աչքով ա անում, քեզ հաճելի ժամանց: ու էլի ղշի կողմը: երկուսով դուրս եկան, իռենի մատները ափի մեջ: կաֆեի հետևում ստայանկան: հսկիչը մոտեցավ, ձեռի մեջ հազարանոց (էսօր լավ օր ա: շնորհակալություն ուրախ ասեց հսկիչը, լավ օր ա, բա ինչ, մեկը հազարնոց, մեկը հինգ հազարնոց, մեկի ղուշը մյուսից լավը, մեկի մաշնեն թազա նիվա, մյուսինը բեենվե, իրա ստայանկեն մյուսից հաջող, ֆիրմա մաշնեքը շատ, օրվա փողը մյուսից իրեք անգամ ավել, անձրևի տակ թրջվում ա, բայց գիտի, որ էրեխեն սոված չի մնա, մի բան էլ կարատեի կեթա: շեֆը կարգին տղա տրոմբի փողը խոստացել ա: թե՞ չի տա):

սկզբում աջ դուռը բացեց իռենը նստի, հետո ինքը ռուլին: գազ տվեց ու ձեռքը տարավ իռենի ջինսին ու նայեց աչքերին, իռենը ժպտաց. իռենը դեմ չի, իռենը ուզում ա, իռենը ասում ա, ձեռդ տար, մինչև որտեղ կուզես: քիչ մնաց, ու իռենի մազերը հետ ընկած, իռենի աչքերը փակ, կայֆից, իռենը տակը, իռենը ոտքերով մեջքը գրկած տնքում ա, ավելի բարձր, համարյա գոռում, ինքը իռենի մեջը, իռենի թաց պուցը, սղալով կոխում-հանում, կոխում- հանում, կոխում-հանում, խր-խր խր-խր: երկա՞ր ենք գնալու: չէ հես ա հասանք, մասկովսկիյով մտավ, կարմիր լուս, կայնեց: էս ռեկլամի շիթը մենք ենք սարքել: մատը խաչմերուկի աջ մայթի դիմացի պատին` դեմը` առեքսիմ բանկ, հուսալի գործընկեր` արարատ լեռը` փեշին ծովի ջրեր, ալիքներին` լողացող շիշ` վրան պիտակ` լերմոնտովի դիմանկարը ու մակագրություն` արծաթյա մաքրություն: էս բանկի ռեկլամը: շատ գեղեցիկ է, ապրեք: իսկ շի՞շը: դվա վադնոմ` ձեռի հետ օղու ռեկլամ, ցնցող ա չէ: լրիվ: լերմոնտովի նկարը ինչու ես դրել, կապ ունի՞ օղու հետ: մենք չենք դրել, օղու յառլիկն ա, պեչալնիյ դեմոն, դուխ իզգնանիյա, բլուժդալ պադ սվոդոմ գալուբիմ: անգիր գիտե՞ս, պատասխան չկա, պատասխանը շարունակությունը` օն ժիլ, նեվեռյա նիչեմու, ի նիչեվո նե պռիզնավայա: հրաշք, էդ տողերը ինչի չես դրել ռեկլամում: չէի մտածել: ու նայում ա իռենի աչքերի մեջ: կգա՞ս մոտս աշխատես: իռենը ուսերն ա թոթվում: իսկապես սազում ա` բանկը լերմոնտովը մասիսը ու ծովի համայնապատկերը: էս ինչ ա, մասկվայում մի շիթ ենք դրել, տենաս ծռվես: դեղին լուս ու ճռռցրեց: հեսա մաշնես փոխում եմ, պոնտյակ, ինչ ես կարծում, արժի՞: երևի, ես մենակ բեէմվե գիտեմ: ի՞նչ: BMW: ուրիշ չգիտե՞ս: իռենը ծիծաղում ա, գիտեմ, բայց BMW-ն սիրում եմ: պոնտյակն էլ կսիրես սիրելիս: բաղրամյան խաչմերուկը անցավ մտավ դալան ու կայնեց:

ինքը արագ մաշնից պոկվեց, հասանք: պադյեզդ իռենի մատները ափում, սեղմած: երրորդ հարկ: բանալին մտցրեց անցքը, հեսա քիչ մնաց, կայնած մնացել ա, էլ չի դիմանում: դուռը ծանր, բացեց, ձեռը տարավ լուսին, չրխկ վառեց: իռենի ձեռքից քաշեց ներս ու դուռը չրխկ, իռենը ծիծաղելով` կամաց այ գիժ: ականջի մեջ իռենի ձայնը` գիժ, սահում ա ուղեղ ու ներքև սիրտը թքթքում ա, տարածվում մարմինը փշաքաղվում, ներքև կլրի տրամաչափերը ավելի մեծանում` գիժ: միանգամից քշեց ննջասենյակ: բա վիսկին չենք խմում, իռենը քմծիծաղով ծույլ-ծույլ: հետո կխմենք ու շրթունքներով լռեցնում ա: լեզուները խառնվել են ու մի ձեռքը իռենի մեջքին, ափի տակ կորությունը, մյուսով վերնաշապիկը քաշում վեր, իռենի, վերնաշապիկի տակից ձեռը տանում ծծին: ընկնում են անկողնին: սպասի, դանդաղ, շապիկս կպատռես: չեմ դիմանում, ու հանում ա շորերը, կճղես արա, չեմ ճղի: լիֆը չի արձակվում, սպասի ես կհանեմ, ու իռենը լիֆի պլեչիկներից ձեռքերը հանում ա, լիֆը ֆռռացնում, կոճակի կողմը դեմը ու արձակում, իռենը իր ձեռքով արձակում ա, տալիս ա: ծծերը դուրս են պրծնում, կլոր, ձիգ, ափի մեջ, սեղմում ա ու մատների արանքներց դուրս են պրծնում, պտուկները վեր ցցված, իսկական իր սիրած վարիանտը, ու երեսը մխրճում ծծերի մեջ:

ջինսի ցեփն ա իջացնում մյուս ձեռով ջինսը քաշում հագից: մինչև իռենը ջինսի մի ոտը հաներ, ինքը արդեն արագ հանվել էր, կլիրը ձիգ, պինդ, քար տնկված իռենի ծծերին: բուղը իռենի քթին, էս ինչ ես ցանել: դիփ: ի՞նչ: deep: դուրդ էկա՞վ, անուշ հոտ ա, քաղցր: գժվելու: տրուսիկը իռենը տակից հանեց ու գցեց հատակին, ու ինքը արդեն իռենի վրան, իռենի ոտքերը բացվեցին, ու ինքը դրել իռենի ոտքերի արանքը սեղմում:

բայց էս ինչ ա, չի մտնում: իռենի մեջ չի մտնում, երևի նեղ ա: դու մտցրու, ինչ մտցնեմ, մտցրու մեջդ, էլ ուրիշ ուր պիտի մտցնես, մեջս ոնց մտցնեմ, ոնց` սովորական, գժվել ես, ստեղ չեն մտցնում, ինչ ա խոսում, ու ինքը կլրի ծերը տանում բերում ա իռենի արանքներում, որ ճեղքը գտնի, պցի ճեղքը: բայց չի գտնում, էս ուր ա պուցդ: ի՞նչ պուց, կարգին խոսա: իյա, իջավ վրից, վեր կացավ լույսը վառեց, ու՞ր է պուցդ. հո չես գժվել արա ինչ պուց: էկավ անկողին, իռենի ոտքերը իրարից ավելի հեռացրեց, իռենի պցի տեղը հարթ մաշկը, սպիտակ-սպիտակ, մարմար, մազի հետք չկա, հո դու ուռոդ չես, ու՞ր ա պուցդ: պուց չկա, ուռոդն էլ դու ես, այ շիզոֆրենիկ, մարմնիս վրա անցքեր ա ման գալիս: այ ախչի, դու պուց չունե՞ս: խի՞ ով ունի: ոնց թե ով ունի, ղշերը պուց են ունենում: յանդ տարել ա, ոչ մի պուց: այ չմո, էստեղ պուց պիտի լինի ու բռունցքով տվեց իռենի ոտների արանքը լերկ մաշկին: արա, հո դու սադիստ չես, տենց կխփե՞ն կնոջը: էսքան սիրուն ու պուց չունի: այ քեզ բան: տեղը լավ մաքրած խաշի տոտիկի մաշկ: կինը պիտի պուց ունենա, քոնը ուր ա: հո դու լակոտ չես, ինչ պուց: այ ստեղ պիտի անցք լինի ու մատով ուժեղ բզեց մաշկին: գժվել ես ոչ մի անցք էլ չպիտի լինի, ձևը սենց ա, ու իռենը բարակ մատները տարավ բերեց հարթ ու ողորկ մաշկով: մատանիները փայլեցին այնտեղ, ուր պուց պիտի լիներ: էդ մատնիքները դրել ա` առանց պուց: որ պուց չունի թե խի ա դրել, չի ջոկում:

anputsբայց ոնց թե չունի, այսինքն ինչ` չունի, իռենը պուց չունի, յանմ ինչ: ինչ անեմ արա սրա հետ, ինչ անեմ, կգժվեմ որ վրեդ պուցը չգտնեմ: էս աննորմալը որտուց հայտնվեց, ոչ մի պուց, կինոմինո են նայում, գալի ջաններիս են ընկնում: հըլը դու ինձ ասա, ուրիշ տղամարդու հետ չես եղել: եղել եմ, քո նման աննորմալը առաջին անգամ ա ռաստ գալի: իռենը վեր կացավ, մարմինը բարակիրան, մրսում եմ, ոտքերն ուղիղ իրանը կորվեց` մազերը թափվեցին` ռեկլամնի շիթ` կատարելություն ամեն ինչում, ու պուց չունենա, չունենա՞ ու գետնից վերցրեց տրուսիկը, որ հագնի: ուր ես հագնվում, այ ղախփա: մինչև վրեդ պուց չգտնեմ, չես հագնվելու ջոկի՞ր: ու հրեց մահճակալին ու գնաց խոհանոց: իռենի աչքերը լցվեցին, դեմքը բարձի մեջ հեկեկում է, մամա ջան, էս սադիստը ուզում ա ինձ սպանի: չեմ սպանի մի լացի, մենակ պցիդ տեղը բացեմ ու վերջ: խոհանցոցից բարձր գոռում ա: չէ դանակով չի լինի: մտավ զուգարան, հայելու դեմը սրիչ, վերցրեց, սրիչով լավ կբացվի: էկավ, իռենը հագնվել թռնում էր արդեն դուս: ուր ես փախնում այ չաթլաշկա: դռան մոտից մազերից բռնած քաշ տվեց ննջարան ու գցեց մահճակալին: շորերը վրայից պատառոտելով հանեց: ինձ մի սպանի, խնդրում եմ, ինչ ասես կանեմ: չեմ սպանում, հանգիստ, պուցդ բացեմ ու վսյո, մենակ համոզվեմ որ պուց ունես, թե չէ կգժվեմ: իռենը ոտքերը պինդ սեղմել է իրար, չէ մի արա, էդտեղ ոչ մի բան էլ չի լինում, քեզ խաբել են ու լացում ա: ինչ խաբել, ինձ հարիֆի տեղ ա դրել ղախպեն, սպասի, ու մի հատ չափալախեց, իռենը ղժժաց` սպանում ա, մի հատ էլ չափալախեց ու բերանը ափով փակեց, որ ղժժաս հաստատ կսպանեմ, ու ոտները ուժով իրարից հեռացրեց, ծունկը դրեց արանքը ու սրիչը խրեց, իռենը ղժժաց: սրիչը քաշեց ոտքերի արանքի ողորկ սպիտակ մաշկով, արանքը բացվեց: աչքերը բացվածին մնացին, չհասցրեց տեսնի ինչ կար ներսը: սարսափ: պցի մեջ աչք, կանաչ: իռենի կանաչ աչքե՞րը` պցից: նայու՞մ ա, կանաչ աչքը իրան ա նայու՞մ: բուկը բռնեց: կանաչ ա՞չքը: կանաչ դաշտեր, ինքը ձիու վրա, հայրը սանձից բռնած` մանկության հուշ, գեղարվեստաթատերական, սա երևանն է, այստեղ ես տանն եմ, դիզայն սերվիզ, առեքսիմ բանկ` կատարելություն ամեն ինչում ու ջազ: չէ: չհասցրեց ջոկի: կանաչ երախ, աչքերի գույնի, վայրկենական դուրս պրծավ արանքից ու բուկը բռնեց: էլ չհասցրեց գոռալ, մենակ խռռոց դուրս եկավ, արյունը կոկորդից դուրս թռավ պատերին: երախը կանաչ, ժանիքները` սպիտակ` երկու վերից երկու վարից, խրված մնացին կոկորդի մեջ: ընկավ հատակին, արյունը շարունակում էր հոսել: երախը բացվեց, ժանիքները դուրս եկան կոկորդից: ու երախը նույն արագությամբ հետ մտավ մաշկի տակ: մաշկը ճլմփ-ճլմփոցով փակվեց ու նախկին տեսքն ընդունեց` ողորկ, սպիտակ, կարծես երբեք չի էլ բացված եղել: մենակ իռենի կուրծքն ու ոտքերը արյունոտվել էին: իռենը լաց լինելով վեր կացավ, դեմը հատակին արյունի մեջ կորած մարմինը` աչքերը հետ գնացած` կոպերի տակ, վրայից ցատկեց, գնաց լողարան, դուշի տակ արյունը լվաց, եկավ ննջարան, ցատկեց, պատառոտված շորերը վրան գցեց, ցատկեց, հետ նայեց հատակին, անկենդան մարմինը` կոկորդը բզկտված, ու լացելով տնից դուրս թռավ: աստիճաններով արագ իջնում էր ու լացում` խի իմ կյանքը սենց դասավորվեց:

Entry filed under: պատմվածք. Tags: , .

Կառուցված է հավերժության համար. մի վրացահայի հեռահար բնակարանային ծրագրերի մասին Ծիծաղում ենք մեզ վրա. ամերիկահայ դերասանը հանդես է գալիս հայաստանյան բեմում երգիծական ներկայացմամբ

5 комментариев Add your own

Оставьте комментарий

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

37 թիվ Armen Shekoyan Art bottle Georgia homosexual Jehovah’s Witnesses Literature «Մեդիսոնի շրջանի կամուրջները» «Միրհավը» ԱՄՆ Ակսել Բակունց Արմեն Շեկոյան Արցախ Բունիաթյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Գագիկ Ջհանգիրյան Գասպար Չերազ Դուբլին Երևան հյուրանոց Զանգիլան Իռլանդիա Լալա Ասլիկյան Լաչին Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայկական ժամանակ Ձյունը Ղրիմ Մերիլ Սթրիփ Մուշեղ Սաղաթելյան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռոբերտ Ուոլլեր Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Սահակաշվիլի Սիրիա Վահան Չերազ Վահե Բերբերյան Վահրամ Մարտիրոսյան Վրաստան Ցեղասպանություն Քաշաթաղ անտիպոեզիա արձակ արվեստ արտագաղթ արտագնա աշխատանք բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ ժամանակակից արվեստ իրավունք կին կրթություն հյուսիսային պողոտա հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ միասեռական շիշ հավաքող պատմվածք ռաբիս սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական քաղաքականություն ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к еще 4 865 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com