Ստախոս մամուլ. Լրագիրը մասնակիցն է հակառուսական մանիպուլյացիայի

15.04.2015 at 10:23 Оставьте комментарий

hakobՈ՞վ տագնապի մեջ չընկնի, ու  չբացի, տեսնելու համար թե ինչպես է Ռուսաստանը անպաշտպան թողնելու Հայաստանը Ադրբեջանի հրթիռների դիմաց: Միայն նրանք ովքեր սովորել են lragir.am-ի ստին:

Հերթական սուտը երեկվա վերնագրում  «Ռուսաստանը զենքը կհանի Հայաստանից» ու հետը C300 հակահրթիռային կայանի լուսանկարը: Անփորձ ընթերցողը, մանավանդ նրանք ովքեր բանակում զինվոր ունեն,  միանգամից տագնապի մեջ կընկնեն՝ վայ, վայ, էս ինչ փորձանք է գալիս գլխներիս, հես ա Ադրբեջանը կներխուժի: Նա կհանգստանա միայն այն ժամանակ, երբ բացի նյութը և տեսնի որ որևէ փաստ, հղում չկա, թե Ռուսաստանը Հայաստանից զենքը հանում է: Կհանգստանա, բայց Ռուսաստանի դեմ նստվածքը կմնա, նյութի վերջում կարդալով այս նախադասությունը «չի բացառվում, որ Ռուսաստանը հետ կվերցնի Հայաստանին մատակարարած համակարգերն ու կփոխանցի դրանք Իրանին»:

Իսկ եթե Լրագրի սադրանքներին սովոր ես, կիմանաս որ հերթական սուտն է տարածում թերթը: Ըհը, ևս մի սուտ վերնագիր՝ «Ռուսաստանը դուրս է բերում ռազմակայանը Հայաստանից»: Չխկացնես, բացես նյութը, ու կտեսնես՝ սուտ, ոչ մի հղում չկա, թե Ռուսաստանը դուրս է բերում ռազմաբազան:

nairaԷսօր մի նոր սուտ «Ռուսաստանը հրաժարվեց ցեղասպանության ճանաչումից»(թերթը մի շաբաթ ապացուցում էր, որ Պուտինը ապրիլի 24-ին չի գալու Հայաստան: Բան չկա, որ պարզվեց գալու է, մեկ է, կգրեն որ հրաժարվել է ցեղասպանությունը ճանաչելուց):

Շնորհակալություն պետք է հայտնել, որ գոնե այսօրվա մեկ այլ նյութ հարցականով է վերնագրված՝ «Մոսկվան նոր ճակա՞տ է բացում Հայաստանի համար»: Ճակատ, իրականում չկա, բայց վերնագիրը վախեցնում է:

Այսպես նյութից-նյութ, հակառուսական դոզա առ դոզա Լրագիրը իր ծրագիրը լուծում է՝  թեթև խուճապներ առաջացնելով Ռուսաստանի նկատմամբ ատելություն:

Լրագրի ստերը վկայում են, որ նրա գիծը Հայաստանի շահերին հակասող Ռուսաստանի քաղաքականության բնական հակազդեցությունը չի, որ լրագրողական պարզագույն էթիկան է «մի ստիր», և դա խախտում ես, սկսում ես ստել, երբ լրագրության փոխարեն հստակ քարզոչական ծրագիր ես իրականացնում, մասն ես դառնում  միջազգային հակառուսական ծրագրի, որը մանիպուլացնելով գրգռում է  հասարակաությունների մեջ Ռուսաստանի նկատմամբ վախերը և միլիոնավոր մարդկանց հակառուսական թշնամական մոլուցքի մեջ է ներքաշում:

Հակառուսական թշնամական մոլուցքի շնորհիվ իմացա ուկրանացի հիանալի դաշնակահարուհի Վալենտինա Լիսիցայի անունը: Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ նրա համերգները չեղյալ են հայտարարել միայն այն բանի համար, որ նա դժգոհել է Ուկրաինական իշխանություններից: Նվագախմբի տնօրեն Ջեֆֆ Մելանսոնը ասել է, թե Լիսիցայի «խորապես վիրավորական շարունակական մեղադրանքներ» նրա «պրովկոացիոն մեկնաբանությունները ստվեր են գցել համերգների վրա»:

lisiԼիսիցան իր twitter-ի բլոգում բացել է nedoukraina անվամբ էջ (որպես հակազդեցություն Ուկրաինայի վարչապետ Յացենյուկի խոսքի՝ թե Ուկրաինայի բնակիչները недолюди- թերի մարդիկ, վիժվածք) ու գրել էր Ուկրաինայի վերաբերյալ ճշմարտությունը.

«Վատագույնը որ կարող է լինել յուրաքանչյուր երկրի հետ եղբայրասպան պատերազմն է: Երբ մարդիկ նայում են միմյանց, իրենց հարևաններին որպես թշնամիների, որոնց պետք է ոչնչացնել: Մեկ տարի անց մեզ մոտ իշխանության են, ինչպես նախկինում նույն հարուստները, ամենուր աղքատություն ու ավերում, հազարավոր զոհեր, միլիոնից ավել փախստականներ»:

Խելոք խոսք, որի համար դաշնակահարուհուն արժի Ուկրաինայի նախագահ ընտրել:

Իսկ որտեղի՞ց Տորոնտոյի նվագախմի տնօրենի հակառուսական մոլուցքը, որ իրեն էնքան է կորցրել, որ զրկել է Լիսիցային համերգից: պարզ չի՞, նա ու իր համախոհները կարդում ու լսում են կանադական Լրագրերը:

Entry filed under: խոհ. Tags: .

Քաղաքականություն և արվեստ. Ֆրիդան և Արմենը Գեղեցիկը, Վաղինակը, Մելքոնը, Գասպարը. նրանք օրենքից դուրս են ինչպես Հայաստանը

Оставьте комментарий

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

37 թիվ Armen Shekoyan Art bottle Georgia homosexual Jehovah’s Witnesses Literature «Մեդիսոնի շրջանի կամուրջները» «Միրհավը» ԱՄՆ Ակսել Բակունց Արմեն Շեկոյան Արցախ Բունիաթյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Գագիկ Ջհանգիրյան Գասպար Չերազ Դուբլին Երևան հյուրանոց Զանգիլան Իռլանդիա Լալա Ասլիկյան Լաչին Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայկական ժամանակ Ձյունը Ղրիմ Մերիլ Սթրիփ Մուշեղ Սաղաթելյան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռոբերտ Ուոլլեր Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Սահակաշվիլի Սիրիա Վահան Չերազ Վահե Բերբերյան Վահրամ Մարտիրոսյան Վրաստան Ցեղասպանություն Քաշաթաղ անտիպոեզիա արձակ արվեստ արտագաղթ արտագնա աշխատանք բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ ժամանակակից արվեստ իրավունք կին կրթություն հյուսիսային պողոտա հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ միասեռական շիշ հավաքող պատմվածք ռաբիս սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական քաղաքականություն ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к еще 4 865 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com