Թիֆլիսյան կոնֆերանս. թուրքական հայաֆոբիայի հիշատակումը մարեց հայ-ադրբեջանցի ջերմությունը

16.11.2011 at 22:22 Оставьте комментарий

ես, Հասմիկը, Վահեն

«Слово անձրև что означает по грузински?»,- հարցնում եմ Ալեքսին: «Дрочить. а по армянски?»: «Дождь. Значит, когда дождь идет небо дрочит на нас»: Սա եղավ կովկասյան ինքնության ևս մի հայտնագործություն՝ երկու լեզուների համագործակցությունից ստեղծվեց անձրևի իրական պատճառը: Եվ երբ երեկոյան գրող և ինտելեկտուալ թամադա Զուրաբ Կարոմիձեն ինձ հանձնեց սերտեֆիկատ «Կովկասյան գրականության մեջ ունեցած ներդրման համար» ու նույնիսկ Վահե Բուդումյանի անգլերեն ընթերցած պատմվածքիս հատվածի վերաբերյալ այնպիսի գովեստներ շռայլեց, որի մի տոկսին էլ Երևանում չէի արժանացել, հակառակը ավելի շատ լսել էի՝ Վահան ջան էս ինչ ապուշություն ես գրել, ես ինձ սերտեֆիկատին լրիվ արժանի համարեցի. փաստորեն Սայաթ Նովա էլ դարձա:

Բայց Զուրաբը նաև ասաց՝ ոչ Վահան, սխալ ես, միայն լեզուն չի ինքնությունը, այնուամենայնիվ կա կովկասյան ինքնություն: Գուցե: Ես մի օր ուշ էի հասել ու չէի հասցնել մասնակցել առավոտյան բաղնիքին, ուր կովկասյան ժողովուրդների գրողները ՝ հայերը, ադրբեջանցիները և վրացիները ինքնության մկրտություն էին անցել ադրբեջանցի քիսաչիի ձեռքից:

Ֆեստիվալ Թիֆլիսում՝ «Կովկասյան ինքնությունը և գրականությունը», կազմակերպիչ «Սիեստա» հրատաարակչություն, Հայաստանից՝ ես, Վահե Բուդումյանը ու Հասմիկ Սիմոնյանը: «Կետևան, ես միայն հայերեն ելույթ կունենամ», «ձեզ համար մենք կբերենք հայերենի թարգմանիչ»,-ֆեյսբուքյան նամակով ընդառաջեց բարեհամբույր Կետին ու նոյեմբերի 10-ին ժամը երեքի կողմերը շնորհակալություն հայտնեցի թարգմանիչ Զոյային հրավիրելու համար՝ «քանի որ ինքնության վերաբերյալ միայն հայերեն պետք է խոսել, քանի որ իմ միակ ինքնությունը հայերենն է, ինչպես պապո Կառլոն Բուրատինոյին փայտից է սարքել, այնպես էլ ինձ հայերենից են սարքել: Եվս մի ինքնության խնդիր: Նաև ես գալիս եմ Թուրքիայից, գնացել էի համշենցիների մասին ակնարկներ գրելու, ուրեմն համշենցիները երեք խմբի են բաժանվում՝ քրիստոնյա, որոնք բնակվում են Աբխազիայում և Կրասնոդարում, հայ են և մյուս երկու խումբը Թուրքիայում են բնակվում՝ մուսուլման համշենցիները՝ մի մասը հայախոս՝ համշենի բարբառով են խոսում, մյուս մասը՝ թրքախոս, այսինքն և թրքախոս են և մուսուլման, բայց իրենց համշենցի են անվանում: Հայախոս մուսուլման համշենցիների հետ շփումները նորմալ էր և հանգիստ նյութեր հավաքեցի, իսկ թուրքախոսների շրջանում հնարավոր չեղավ նյութ հավաքել: Ես խնդրեցի մի թրքախոս համշենցի լրագրողի, ով երկու գիրք է գրել համշենցիների վերաբերյալ ինձ ծանոթացնի հացթուխ արհեստավորի հետ, համշենցիները հայտնի են որպես հացթուխներ: Նա ասաց չարժի, եթե իմանան որ Հայաստանից եք կարող է լուրջ պրոբլեմներ առաջանան, լավ, ասում եմ, գուցե փորձենք: «Գիտեք,-ասում է նա,- ես մի հոդված էի գրել հարցականով՝ «արդյո՞ք համշենցիները հայեր են եղել», տպվելուց հետո ինձ սպառնալիքներ տեղացին, ես շատ վախեցած էի, նույնիսկ ասեցի որ եթե ինձ բան պատահի ուրեմն էդ հոդվածի համար է: Ինձ գտնելը շատ հեշտ է, ինչպես սպանեցին Հրանտ Դինքին, նույնը ինձ էլ կարող են անել»: Մի ծեր գյուղացի էլ ինձ տեսնելով ուրախ մոտեցավ՝ «չասես թե մենք ծանոթ չենք, քո դեմքը ինձ շատ ծանոթ է», «դժվար,-ասեցի,- ես Հայաստանից եմ»: Գյուղացին շոււռ եկավ ու տուն մտավ: Վահեն նոր ասաց՝ «Մշակութային ինքնության ձևակերպումը ենթադրում ա նաև «Ուրիշի» ու «Նման»-ի ձևակերպում, որ ինքության մասին մտածելն ու գրելը կապված ա վախի հետ` հնարավոր ա հայտնաբերել, որ ասենք հարևանիդ համար դու ես «Ուրիշ»-ը»: Եվ ինչպես ձևակերպվեց(կարծեմ Զուրաբը ասեց) без другого нет меня -առանց ուրիշի ես չկամ, այդպես էլ առանց թուրքերի ատելության ես չկամ՝ հայկական ինքնությունը չկա, իմ ինքնությունը ձևավորեց հայերի նկատմամբ ատելությունը, ես գնացել էի որպես լրագրող նյութ անելու, բայց ինձ ընդունում են որպես հայ և այդ ատելությունը ձևավորում է իմ հայ ինքնությունը»:

Կոկվկասյան ինքնություն. երբ կոնֆերասնի ժամանակ ծխում են ցուրտ դահլիճում

Ադրբեջանցի բանաստեղծուհի Ռաբիգա Նազիմգիզին իմ մեջ տեսավ Ղարաբաղը իր ձեռքից խլող ագրեսորին ու կատարեց հայկական պատվիրակությանը տեղը դնելու իր պարտքը՝ «Հարևանը յուրցնում է հարևանի մշակույթը…» (ի՞նչ նկատի ուներ, արդյո՞ք, որ համշենցիներին յուրացնում են հայերը, եսիմ): Մոդերատորը ընդհատեց, փորձեց նրա վրդովմունքը մեղմել, բայց Ռաբիգան չէր կարող զիջել ադրբեջանական դիրքերը միջազգային ասպարեզում՝ «մինչև այս երիտասարդի հայտնվելը, ամեն ինչ լավ էր մենք խաղաղ ու համերաշխ քննարկում էինք կովկասյան մեր ընդհանուր ինքնության խնդիրները( ընդհանուր խոհանոց, երաժշտություն), նա եկավ և շատ վտանգավոր բան ասաց՝ ատելության վերաբերյալ, հաշվի չառնելով, որ մենք ունենք թուրքական արմատներ և հիմա կոնֆլիկտային իրավիճակ է»:

Երեկոյան Ռաբիգային աներեսաբար մեկնեցի բաժակս և նրա մեջ Ղարաբաղը հետ ստանալու պահանջը զիջեց բարեկրթությանը ու թեև մռայլ, հայացքը խոնարհած, որ չտեսնի ագրեսորի արյունարբու աչքերը, այնուամենայնիվ չխկացրեց:

«Նախաճաշին ադրբեջանցիներին բարևեցի, մեկը հազիվ գլխով արեց, մյուսը ընդհանրապես չշարժվեց»,- պատմում եմ հաջորդ օրը Հասմիկին ու Վահեին: «Բա ինձ, մինչև երեկ էդ պամտությունը Ռաբիգան հետս անկեղծացել էր, կյանքը պատմեց, որ բաժանվել ա ամուսնուց, մենակով երեխային ա մեծացնում, իսկ հիմա հետս չի շփվում ընդհանրապես»,-ասում ա Հասմիկը: Ուրեմն փչացրի հայ-ադրբեջանական իդիլիան: Հաջորդ հանդիպմանը Հասմիկը նվեր չի տանի իր ադրբեջանուհի ընկերուհուն, ինչպես մի թիֆիսյան սեմինարի հայ լրագրողն էր հայկական սիգարետ նվեր տանում ադրբեջանցի կոլեգային:

Բայց ես իմ ինքնությունը կրկին գտա, երբ գրական կաֆեում ադրբեջաներեն-վրացերեն թարգմանիչ ադրբեջանցի Օկտար Կազումովին դաշնամուր էր նվագում ու ադրբեջանուհի բանաստեղծուհիները երգում էին՝ ջու-ջու-ջուջալարի: Ես սպասում էի որ դռները կբացվեն ու Նու Պագադին վանդակի մեջ թռչկոտելով կհայտնվի: Բայց Նու Պագադին չեկավ. խեղճ վոլկը սովետական ինքնությունն էր, էլ ոնց գար, եթե սովետը էլ չկա:

Կովկասյան ինքնության որոնումը մեզ տարավ Օկուպացիայի թանգարանը, որտեղ էլի մեր սովետական անցյալն էր մի տարբերությամբ. 37թվի բռնությունների վկայությունները դրված են 2008-ի ռուս-վրացական պատերազմի կադրերի կողքը: Պարզ ա, Սահակաշվիլին իր ցխինվալյան անհաջողությունն է ծածկում 37-ով` շահարկելով ստալինյան զոհերի արյունը, յանիմ՝ տեսեք, ես Ցխինվալի չեմ մտել, օսերին ու աբխազներին էլ չէի ուզում կզցնել, համ 37թվի կոնցլագերները համ Գորին ռմբակոծողը նույն կայսրությունն ա:

Entry filed under: խոհ. Tags: , .

Հոկտեմբերի 27-ին այլ հայացք.«միայն հենվելով սեփական խիզախության վրա» Ուր է վրացական թեյը. վրացական տնտեսության հինգ ուղղությունները քանդվում են

Оставьте комментарий

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

37 թիվ Armen Shekoyan Art bottle Georgia homosexual Jehovah’s Witnesses Literature «Մեդիսոնի շրջանի կամուրջները» «Միրհավը» ԱՄՆ Ակսել Բակունց Արմեն Շեկոյան Արցախ Բունիաթյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Գագիկ Ջհանգիրյան Գասպար Չերազ Դուբլին Երևան հյուրանոց Զանգիլան Իռլանդիա Լալա Ասլիկյան Լաչին Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայկական ժամանակ Ձյունը Ղրիմ Մերիլ Սթրիփ Մուշեղ Սաղաթելյան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռոբերտ Ուոլլեր Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Սահակաշվիլի Սիրիա Վահան Չերազ Վահե Բերբերյան Վահրամ Մարտիրոսյան Վրաստան Ցեղասպանություն Քաշաթաղ անտիպոեզիա արձակ արվեստ արտագաղթ արտագնա աշխատանք բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ ժամանակակից արվեստ իրավունք կին կրթություն հյուսիսային պողոտա հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ միասեռական շիշ հավաքող պատմվածք ռաբիս սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական քաղաքականություն ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к еще 4 865 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com