Ուր է վրացական թեյը. վրացական տնտեսության հինգ ուղղությունները քանդվում են

13.01.2012 at 16:03 Оставьте комментарий

Բաշոբա գյուզում համշենուհին թեյի սերմերն է հավաքում

Բաշոբա գյուզում համշենուհին թեյի սերմերն է հավաքում

Թեյ: Հոպայում մի խանութում էրկու րոպե ավել մնաս, թեյ են հյուրասիրում, թեյ, թեյ, թեյ: «Շենո, օրը քանի՞ բաժակ թեյ ես խմում»,-հարցնում եմ Ուստաբաշ ռեստորանի տիրոջը, «քառասուն»: Թեյը մուգ` հաստ հետույքով ու բարակիրան կնոջ մարմնով բաժակներում` հաճելի դառնությամբ, որ բերանդ կծվում է: Ու միայն  թուրքական թեյ, խանութները իրար խառնես ուրիշ երկրի թեյ չես ճարի: Թուրքական ծովափով ձգվում են թեյի պլանտացիաները: Հազարավոր մարդկանց հիմնական եկամտի աղբյուրը դարձել է թեյը:

«Շատ համով ա, ու ոնց որ մանկությունս հիշացնի»,-Երևան բերածս «Համշեն օրգանիկ» թեյը խմելուց հետո ասեց Արևիկը: Ճիշտ-ճիշտ, սովետական տարիներին վրացական թեյի համը, մի փոքր ավելի համեղ: Վրացականն էլ էր համեղ, բայց տարիների ընթացքում ինչ որ փոխվեց, որակը ընկավ ու թուրքականը իմ մանկության տարիների վրացական լավ թեյի համը վերադարձրեց: Տասերկու-տասներեք տարեկան էի, հերս կանչում էր` «Թեյ չխմե՞նք»,-ու ես թռնում էի խոհանոց թեյնիկի մեջ լիքը, մի չորս-հինգ գդալ թեյ լցնում, եռացրած ջուրը վրան, փաթաթում շորով, կամ դնում թույլ կրակին կամ էլ եռացող մեծ թեյնիկի վրա, որ դամ պահվի, հետո մուգ թեյը լցնում երեք բաժակ, մատուցում  հորս, ախպորս, ինձ ու խոսում-խոսում-խոսում, կրկին թեյ լցնում ու էլի խոսում մինչև մեկը-երկուսը-երեքը մինչև մամաս չգար ու չասեր` հերիք չի՞ էս տղաներին թունավորես:

Ճիշտ մանկության թեյի համը, քանի որ ճիշտ մանկության թեյի սերմերն են ցանել Թուրքիայի ափերով: Թուրքիայում թեյի արտադրությունը սկսվել է յոթանասունական թվերին, երբ վրացական թեյի սերմեր են ներկրել ու ցանել ծովափերով մեկ, ու էսօր Թուրքիան դարձել է թեյ արտադրող առաջատար երկիր:

Երկու րոպե ավել մնաս խանութում թեյ կառաջարկեն

Երկու րոպե ավել մնաս խանութում թեյ կառաջարկեն

Բայց վրացական թեյ հասկացությունը վերացել է, չկա, թեյ այլևս Վրաստանը չի արտադրում: Սովետի վերջին տարիներին ու նաև հետսովետական տարիներին վրացական թեյը ողողել էր Ռուսական շուկան: Փղի նկարով «հնդկական թեյ» մակագրությամբ դեղին տուփերի մեջ վրացական թեյը Վրաստանը տուլիտ էր անում անծայրածիր Սովետով մեկ ու մտավորական ու մուժիկ ումպ էին անում ու գլուխները գոհունակ շարժում` դե հնդկական թեյն ուրիշ ա:

Դեռ 2000- ական թվերին ավելրվել, բայց լիովին չէր վերացել թեյի արտադրությունը: Սահակաշվիլին եկավ ու թեյի վերջին պլանտացիաները վառել տվեց, երևի վերացնելու համար Ռուսաստանի հետ կապող ևս մի բիզնես: Լավ, պլանտացիաները վառեցիր հասկացանք, բա ի՞նչ անեին հազարավոր թեյ մշակողները, թեյի լավագույն մասնագետները, հիմանականում կանայք, ովքեր ճկուն մատներով գիտեին ինչպես հավաքել թեյի լավագույն տերևները: Թուրքիայի սևծովյա քաղաքներում, Հոպայի հյուրանոցում, խանութներում ու գիշերային բարերում անընդհատ հանդիպում ես վրացուհիների: Թեյի սերմի հետ նրանք արտահանվեցին Թուրքիա, ոմանք հավաքարար են, ուրիշները թուրքի պլանտացիաներում են թեյ հավաքում, իսկ շատերն էլ մարմիններն են վաճառում նկուղային գիշերային ակումբներում ֆուռերի բեզարած վարորդներին:

Այո, Թուրքիան թեյից բացի Վրաստանից ևս մի նվեր ստացավ` վրացուհիներ:

Բայց Սահակաշվիլին ոչ միայն թեյը վերացրեց: ՆԱՏՕ մտնելու խաթեր Ռուսաստանի հետ էնպես թշնամացավ, որ փլուզվեցին նաև ուրիշ արդյունաբերական ճյուղեր:

hamsh2

Հոպայի Ուստաբաշ խորտկարանում

Վրաստանը ավանդաբար հենվում էր հինգ արդյունաբերական ճյուղերի վրա` թեյ, գինի, Բորժոմ, տուրիզմ, ցիտրուս` (մանդարին, նարինջ): Հինգն էլ ռուսական շուկան էր մատակարարում: Ճիշտ է, մյուս չորս ճյուղերը դեռ շնչում են, թեյի պես չեն մեռել, բայց հոգեվարքի մեջ են:

Մանդարինը մենակ Հայաստան է գալիս, Թուրքիան իրենը ունի, Ադրբեջանը իրենը: Սևծովյան կուրորտը մենակ հայերն են լցնում, տարեկան 100-160 հազար զբոսաշրջիկ: Իսկ կար ժամանակ, որ մինչև յոթ հարյուր հազար ռուս տուրիստ էր գալիս:

Բորժոմը, թող հայ նացիոնալիստները չնեղվեն, մասնագետների գնահատմամբ Կովկասի լավագույն հանքային ջուրն է համարվում,  ու կար ժամանակ, երբ ամբողջ Ռուսաստանը Բորժոմ էր խմում: Հիմա Բորժոմի չորս գործարաններից մնացել է մեկը, էն էլ ամենափոքրը:

Գինու հիմնական, եթե չասեմ միակ, շուկան Ռուսաստանն էր, Ռուսաստանը ողողված էր վրացական գինիով, գինու շուկան էլ փակվեց և նույնիսկ  Իվանիշվիլն էլ եթե դառնա Վրաստանի նախագահ էլ Ռուսական շուկան հետ բերելը զոռ կլինի, արդեն վրացականի տեղը գրավել են եվրոպական երկրների գինիները:

Եվ ի՞նչ ստացավ այս ամբողջի դիմաց Վրաստանը. Բուշ, ԱՄՆ-ի նախագահի այցելություն ու  երկիրն էլ ՆԱՏՕ չմտավ:

Լուսանկարները Անահիտ Հայրապետյանի

Entry filed under: խոհ. Tags: .

Թիֆլիսյան կոնֆերանս. թուրքական հայաֆոբիայի հիշատակումը մարեց հայ-ադրբեջանցի ջերմությունը Կանանց երկիրը. արտագաղթը շարունակվում է

Оставьте комментарий

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

37 թիվ Armen Shekoyan Art bottle Georgia homosexual Jehovah’s Witnesses Literature «Մեդիսոնի շրջանի կամուրջները» «Միրհավը» ԱՄՆ Ակսել Բակունց Արմեն Շեկոյան Արցախ Բունիաթյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Գագիկ Ջհանգիրյան Գասպար Չերազ Դուբլին Երևան հյուրանոց Զանգիլան Իռլանդիա Լալա Ասլիկյան Լաչին Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայկական ժամանակ Ձյունը Ղրիմ Մերիլ Սթրիփ Մուշեղ Սաղաթելյան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռոբերտ Ուոլլեր Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Սահակաշվիլի Սիրիա Վահան Չերազ Վահե Բերբերյան Վահրամ Մարտիրոսյան Վրաստան Ցեղասպանություն Քաշաթաղ անտիպոեզիա արձակ արվեստ արտագաղթ արտագնա աշխատանք բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ ժամանակակից արվեստ իրավունք կին կրթություն հյուսիսային պողոտա հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ միասեռական շիշ հավաքող պատմվածք ռաբիս սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական քաղաքականություն ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к еще 4 865 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com